ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետությունը պատասխանատու է Մարտի 1-ի զոհերի մեծ մասի մահվան համար․ ինչ է վճռել ՄԻԵԴ-ը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
10:42, 19 Սպտ, 2025

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով վճիռը, որը վերաբերում է 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ 

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիաները․ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, ցրեց Ազատության հրապարակում տեղակայված բողոքի ցույցի մասնակիցներին, ինչին հաջորդեցին բախումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում։ Օրվա ընթացքում իրավիճակը սրվեց․ բախումների հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շատերը՝ ձերբակալվեցին։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ։ Մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը՝  ներառյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ 

ՄԻԵԴ-ը հաստատել է՝ Հայաստանի իշխանությունները պատասխանատու են քաղաքացիների մահվան համար։ Նշվում է, որ ոստիկանության գործողությունները ոչ միայն պատշաճ պլանավորված չէին, այլ նաև անօրինական էին․ օգտագործվել էին մահացու զինատեսակներ խաղաղ ցուցարարների դեմ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վճիռն ու ամփոփել դրա կարևոր դրույթները։ 

Պետության պատասխանատվությունը՝ մահերի համար  

ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի զոհերի մեծ մասի մահվան համար պատասխանատու է ճանաչել պետությանը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ 

Արտապատկերումը՝ Կոնվենցիայից։

Այսպես, Դատարանը հաստատել է պետության պատասխանատվությունը 7 զոհերի համար՝ Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան։ 

Զոհերից 2-ի՝ Զաքար Հովհաննիսյանի ու Սամվել Հարությունյանի մասով, դատարանը նշել է, որ պետության ուղղակի պատասխանատվությունն ապացուցող բավարար փաստեր չկան։ 

Դատարանը նշել է, որ կողմերը՝ (տուժողների իրավահաջորդներն ու պատասխանող Հայաստանի Հանրապետությունը) կա՛մ չէին վիճարկում, կա՛մ արդեն ապացուցված էր, որ զոհերից 8-ը սպանվել էին ոստիկանության կողմից արձակված նռնակներից կամ մարտական փամփուշտներից։ 

«Չկար ապացույց, որ ցուցարարները զինված են եղել որևէ այլ բանով, քան ինքնաշեն առարկաներով, մինչդեռ ոստիկանները զինված էին (և օգտագործել են) ԱԿ-74 ավտոմատներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ և խորհրդային արտադրության «Չերյոմուխա» (Cheremukha-7) արցունքաբեր նռնակներ», -նշվում է վճռում։

Դատարանը պարզել է, որ ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթերից մեկի համաձայն՝ «ցուցարարներին վախեցնելու և ցրելու նպատակով արձակված փամփուշտները եղել են բացարձակապես անհամաչափ»։

Դատարանը ընդգծել է պետության կողմից նման միջոցների կիրառման անհրաժեշտության բացարձակ բացակայությունը։  

Կողմնակալ, ոչ օբյեկտիվ քննություն 

Դատարանը վճռել է նաև, որ ՀՀ-ն չի ապահովել տուժողների արդար դատաքննության իրավունքը։ 

«Դատարանը պարզեց, որ քննությունը հիմնականում ուղղված է եղել քաղաքական ընդդիմության դեմ, այլ ոչ թե ոստիկանության գործողություններին, ինչն ընկալվել է որպես  քաղաքական կողմնակալություն։ Մի շարք ոստիկաններ ներգրավված էին եղել ամենակարևոր ապացույցների՝ օրինակ, միջոցների գործադրման վեաբերյալ փորձաքննությունների պատրաստման մեջ, ինչը լրացուցիչ վտանգել է քննության անկախությունը։ Դատարանը դժվարանում էր հավատալ, որ այդ պաշտոնյաները կարող էին անկախ գործել մի քննության շրջանակում, որն առնչվում էր իրենց այդքան շատ թվով գործընկերների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների», — նշել է ՄԻԵԴ-ը։ 

Նշվում է, որ քիչ բան է արվել մահվան դեպքերի հանգամանքները պարզելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարված քննչական գործողությունները՝ դիահերձումները և զենքերի փորձաքննությունները, որևէ կարևոր գնահատականի չեն հանգեցրել։

Նաև արձանագրվել է հանրային վերահսկողության և մասնակցության բացակայությունը․ «դիմումատուները փաստացի դուրս էին մղված ներքին քննությունից և գրեթե ամբողջությամբ մնում էին անտեղյակ զարգացումներից՝ բացառությամբ որոշ նախնական դատաբժշկական փորձաքննությունների»։

«Վերջապես, որևէ քննություն չէր իրականացվել բարձրաստիճան սպաների հնարավոր պատասխանատվության վերաբերյալ, այդ թվում նրանց, ովքեր պարտավոր էին վերապատրաստել և վերահսկել ուժ կիրառած ստորաբաժանումներին, ինչպես նաև ավելի բարձր պաշտոնյաների, ովքեր ծրագրել և ղեկավարել էին գործողությունը։ Քրեական գործ այս առումով հարուցվել էր միայն տասը տարվա ուշացումով, իսկ դրա արդյունքը անհայտ էր», — նշել է դատարանը։

Դատարանը եզրակացրել է՝ օրվա (2008թ․) իշխանությունը ձախողել է արդյունավետ քննություն իրականացնելու հարցում՝ դիմումատուների հարազատների մահվան դեպքերի մասով, ինչը Հոդված 2-ի ևս մեկ խախտում էր։

Կառավարությունը գործով պահանջվող փաստաթղթերը չի ներկայացրել ՄԻԵԴ-ին

Դատարանը վճռել է նաև, որ ՀՀ-ն խախտել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածը։  

Արտապատկերումը՝ Կոնվենցիայից։

Նշվում է, որ մահվան դեպքերը քննվել էին շատ ավելի լայնածավալ քրեական գործի շրջանակում, որն ընդգրկում էր մեծ քանակությամբ նյութեր, սակայն Հայաստանի կառավարությունը դրանք ամբողջ ծավալով չի տրամադրել դատարանին։

«Դատարանը բախվել էր փաստերի պակասի և մահացածների գործով ներպետական ատյանների վճիռների բացակայության հետ։ Դատարանի կողմից հատուկ պահանջված որոշ փաստաթղթեր, որոնք առնչվում էին խորհրդարանական հետաքննությանը, նույնպես չէին ներկայացվել՝ առանց համոզիչ բացատրության։ Հետևաբար Դատարանը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարել իր պարտավորությունները՝ համաձայն կոնվենցիայի, ներկայացնելու պահանջված փաստաթղթերի պատճեները», -ասվում է վճռում։

Հոդված 41․ արդարացի փոխհատուցում 

Դատարանը վճռեց, որ Հայաստանը պարտավոր է յուրաքանչյուր դիմումատուին վճարել 30,000 եվրո ոչ նյութական վնասի համար և 35,000 եվրո համատեղ բոլոր դիմողներին՝ որպես ծախսերի և վճարների փոխհատուցում։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens