ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Sputnik Արմենիան «կեղծում է» Մոլդովայի ընտրությունները․ մանիպուլյացիա՝ քվեների արդյունքների վերաբերյալ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:36, 29 Սպտ, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Sputnik Արմենիան, որը ֆինանսավորվում է ռուսական կառավարության կողմից, անդրադառնալով Մոլդովայում սեպտեմբերի 28-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, պնդել է, թե ռուսամետ «Հայրենասիրական բլոկ» (Blocul Patriotic) ուժը երկրի ներսում (մոլդովական սփյուռքի քվեները չհաշված,-խմբ․) հաղթել է ընտրությունները։ 

Նախորդ կիրակի երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը՝ «Գործողություններ և համերաշխություն» (PAS)՝ ստանալով ձայների 50․1%-ը։ Խորհրդարան է մտել անցողիկ շեմը հաղթահարած ևս 4 ուժ։ 

«Մոլդովայի ընդդիմությունը՝ ի դեմս «Հայրենասիրական բլոկի», երկրի ներսում հավաքել է 49,54% ձայն՝ առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գլխավորած «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությունից, որը ստացել է 44,13%», — գրել է Sputnik Արմենիան։

Արտապատկերումը՝ am.sputniknews.ru-ից։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես, Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն՝ միայն Մոլդովայի ներսում վերոհիշյալ ուժը՝ «Հայրենասիրական բլոկը» (Blocul Patriotic), հավաքել է ընդամենը 28․25%, մինչդեռ PAS-ը հավաքել է ձայների 44․13%-ը։ 

Արտապատկերումը՝ Մոլդովայի ԿԸՀ-ի կայքից։

Նշենք, որ Sputnik Արմենիայի վկայակոչած 49,54% թիվը արտացոլում է միայն Մոլդովայի ներսում ստացած քվեների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ոչ իշխանական ուժերի ընդհանուր տոկոսները։ 

Այնուհետև լրատվամիջոցը գրում է, թե Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը «արտերկրում տրված ձայների շնորհիվ, հավաքել է 49,85%»։ 

Սա ևս չթարմացված տվյալ է․ PAS-ը հավաքել է ընդհանուր՝ թե՛ Սփյուռքի, և թե՛ Մոլդովայի ձայների 50,16%-ը։ Նշենք, որ թիվը վերջնական չէ, քանի որ դեռևս չեն ամփոփվել երկու ընտրատեղամասերի արդյունքները։ 

Արտապատկերումը՝ Մոլդովայի ԿԸՀ-ի կայքից։

Սփյուռքից ստացված քվեների արդյունքների համաձայն՝ Սանդուի ուժը հավաքել է 78․5%: 

Այսպիսով, Sputnik Արմենիայի պնդումը, թե միայն Մոլդովայի ներսում «Հայրենասիրական բլոկը» ստացած ձայներով առաջ է անցել իշխող ուժին, չի համապատասխանում իրականությանը։ 

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը խորհրդարան անցած ընդդիմադիր 4 ուժերի՝ միայն Մոլդովայի ներսում հավաքած ձայները համադրելով իշխող ուժի ձայների հետ՝  ընտրությունների արդյունքների ոչ ամբողջական և մանիպուլյատիվ պատկեր է ստեղծում։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens