ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատում պայքարող հարուստ և աղքատ կուսակցություններն ու նրանց թեկնածուները․ որ ուժը ինչ է հայտարարագրել

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:43, 29 Հկտ, 2025

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին գրանցվել և մասնակցելու է 8 կուսակցություն և դաշինք։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև դրանց հիմնական թեկնածուների հայտարարագրերը՝ ըստ գրանցման հերթականության: Հայտարարագրերը քաղաքական ուժերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը: 

Այսպես, Վաղարշապատի ընտրություններին մասնակցող միակ «Հաղթանակ» դաշինքը կազմված է Հ․ Յ․ Դաշնակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից։ Այս դաշինքից ամենահարուստը Դաշնակցությունն է։ «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը որևէ ունեցվածք՝ գույք կամ գումար չի հայտարարագրել. Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը դատարկ է։ Ի դեպ, այս կուսակցության հիմնադիրները ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են՝ Նարեկ Մանթաշյանը, փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը, Սևակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը։

Փոխարենը, Դաշնակցությունն իր հայտարարագրում ներկայացրել է 79 անշարժ գույք, որի հիմնական մասը կուսակցության սեփականությունն է։ Սրանք Հանրապետությունում այս կուսակցության տարածքային կառույցներն են։ Կուսակցությունը ներկայացրել է նաև 42.4 մլն դրամական միջոց։ Դաշնակցությունը որպես եկամուտ մեկ տարվա կտրվածքով ներկայացրել է 1.6 մլն դրամ, որն ըստ ամենայնի, սեփական տարածքներից ստացած վարձավճարն է։ Որպես շարժական գույք հայտարարագրել են 2022 թվականի արտադրության Toyota Corolla 1.8:

Քոչարյանի հովանավորությունը վայելող այս դաշինքի հիմնական թեկնածուն՝ Սևակ Խաչատրյանը, հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ տներ, բնակարան և հողամասեր, 3 շարժական գույք՝ մեքենաներ, որոնցից ամենաթարմը 2024 թվականի արտադրության էլեկտրոմոբիլ է՝ bvd song plus ev»: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ (21.10.2025թ․) Սևակ Խաչատրյանը ներկայացրել է 467 հազար դրամ և 64 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոց։

Նկատենք, Սևակ Խաչատրյանը Վաղարշապատում գործող ավագանու անդամ է: 2021 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում ավագանու անդամ է ընտրվել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ցուցակով: Դաշինքի ընտրական ցուցակը կազմված է 98 անձից: 

«Համահայկական ճակատ» կուսակցությունը նույնպես մասնակցում է այս համայնքի ավագանու ընտրություններին։ Այս կուսակցությունը կապվում է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ, որն այժմ գտնվում է Ռուսաստանում և հեռակա մասնակցում է Հայաստանի քաղաքական գործընթացներին։ Կուսակցությունը հայտարարագրել է Բաղրամյան պողոտայում մի տարածք՝ անհատույց օգտագործմամբ և 2023 թվականի արտադրության մի համակարգիչ։ Այլ գույք ու դրամական միջոցներ չեն հայտարարագրել։ ՀՃ-ի ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը: Նա պահեստազորի գնդապետ է: 

Սիմոնյանն իր հայտարարագրում ներկայացրել է 2020 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա և որպես եկամուտ թոշակ՝ 196 հազար դրամ։ Կանխիկ միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 750 հզր դրամ և 1100 ԱՄՆ դոլար։

Այս կուսակցության ընտրական ցուցակը կազմված է 35 անձից: 

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրում ներկայացրել է 7.9 մլն դրամ գումար, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ 

Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արամ Սարգսյանն է։ 

Կուսակցությունը ներկայացրել է 22 անձից կազմված ցուցակ։ Այն գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Վերջինիս հայտարարագիրը դատարկ է․ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ թեկնածուն չի ներկայացրել։ 

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը նույնպես որևէ դրամական միջոց և առավել ևս շարժական կամ անշարժ գույք չունի։ Նրանց ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը: Քաղաքական ուժի նախընտրական ցուցակում 33 թեկնածու կա։ Այս ուժի թեկնածուն ունի բնակարան Էջմիածնում, տուն՝ Դողս գյուղում և հողամասեր ու պահեստ։ Ունի նաև 5 շարժական գույք՝ տարբեր տարիների արտադրության մեքենաներ, որոնցից ամենահինը 1980թ․ արտադրության է, ամենանորը՝ 2017թ․։ 

Թեկնածուն հարազատ գյուղում ունի նաև մթերային խանութ, որից եկամուտը մեկ տարում կազմել է 15 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին (25.10.2025թ․) թեկնածուն ներկայացրել է 15 մլն դրամ, 1 մլն ռուբլի և 10 հզր ԱՄՆ դոլար կանխիկ դրամական միջոցներ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նույնպես մասնակցում է Վաղարշապատի ավագանու ընտրություններին և ներկայացրել է 32 անձից կազմված ցուցակ։ 

Կուսակցության հայտարարագիրը աղքատիկ է, հայտարարագրել են միայն անհատույց օգտագործման տարածք Երևանում։ Շարժական ու անշարժ այլ գույք չեն հայտարարագրել։ Դրամական միջոցների չափը կազմել է 24 հզր դրամ։ Փոխարենը որպես եկամուտ այս կուսակցությունը հայտարարագրել է 3.3 մլն դրամ գումար, որը նվիրատվություն է տարբեր անձանց կողմից։ 

«Ազատ դեմոկրատներ» կուցակցության ցուցակի առաջին համարը Վահրամ Ազատյանն է: Նա հայտարարագրել է տուն Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, 25 հզր եվրո արժողության ձեռքի ժամացույց, 2015թ․ արտադրության մեքենա և 10.5 մլն դրամ կանխիկ դրամական միջոց։ Նա նաև մի ընկերությունում 20 տոկոսի բաժնետեր է, մեկ այլ ընկերությունում՝ միակ բաժնետերը։ 

«Ժառանգություն» կուսակցության հայտարարագիրը դատարկ է՝ որևէ շարժական կամ անշարժ գույք, ինչպես նաև դրամական միջոցներ այս կուսակցությունը չի ներկայացրել։  

Կուսակցության 19 հոգուց կազմված նախընտրական ցուցակը գխավորում է Արկադի Փայտյանը։ Նա ունի երկու բնակարան Վաղարշապատում, 2 մեքենա, որոնցից ամենաթարմը 2005 թվականի արտադրության է։ Ստանում է եկամուտ «Ֆլեշ» ՍՊԸ–ից և զինվորական թոշակ՝ ընդհանուր շուրջ 300 հզր դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին ունեցել է 25 հզր դրամ կանխիկ գումար։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարագրում նշված դրամական միջոցները կազմել են 5.4 մլն դրամ։ Այլ գույքի մասին նշում չկա։ Իսկ եկամուտները բազմազան են եղել՝ 255 մլն դրամ՝ ԱԺ-ից որպես պետական ֆինանսավորում, 276,4 մլն դրամը և 10 հզր ԱՄՆ դոլարը՝ նվիրատվություն, իսկ 123 մլն դրամը կազմել է անդամավճարներից գոյացած գումարը։ Հատկանշական է, որ նվիրատվություն կատարած անձանց անունները հայտարարագրում նշված չեն։ 

85 անձից կազմված ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը, որը Արմավիրի նախկին մարզպետն էր։ Միանձնյա սեփականությամբ մեկ բնակելի տուն ունի Էջմիածնում, 2018թ․ արտադրության Toyota Camry 70 և 580 հզր դրամ կանխիկ գումար։ Այլ գույք թեկնածուն չի հայտարարագրել։

«Հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն է, անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել, դրամական միջոցներ ևս։ Փոխարենը, այս կուսակցությանը 24 անձ նվիրատվություն է իրականացրել, որոնց փոխանցած ամենաքիչ գումարը կազմել է 2.5 մլն դրամ, ամենախոշորը՝ 6 մլն դրամ։  

Հատկանշական է, որ նվիրատվություն իրականացրած անձանց շարքերում կուսակցականներ են, օրինակ՝ նշվում է, որ այս կուսակցության անդամ Սոս Հակոբյանը և Արսեն Բաբայանը նվիրաբերել են 2.5-ական մլն դրամ, իսկ ահա Խաչիկ Գալստյանը՝ 3 անգամ է նվիրաբերություն կատարել՝ մի անգամ 1 մլն դրամ, հետո՝ 2.5 մլն, երրորդ անգամ արդեն ավելի առատաձեռն է գտնվել՝ 5 մլն դրամ։ 

«Հայրենիքի» 31 հոգանոց ցուցակը գլխավորում է Գրողների միության անդամ Խաչիկ Մանուկյանը։ Նա հայտարարագրել է հողամաս Ակնաշեն գյուղում, 1998 թվականի արտադրության Daewoo Matiz մակնիշի մեքենա, 1 մլն դրամ եկամուտ Գրողների միությունից և 2 մլն դրամ կանխիկ գումար։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններՎաղարշապատ

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1
Uncategorized @hy

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

10:55, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։...

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

10:42, 16 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել...

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

16:29, 23 Փտր, 2026

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միավորում և բաժանում․ ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքները փլուզվում են ԱԺ մտնելուց հետո

10:25, 30 Հնվ, 2026

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային-տեղեկատվական դաշտում ակտիվացել են ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները․ մասնավորապես, հնչում են բոլոր ընդդիմադիրների՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens