ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Պուտինն է Ադրբեջանով ՀՀ ներկրվող ցորենի ճամփան բացել»․ Աննա Գրիգորյանի մերկապարանոց պնդումները՝ TV 5-ի եթերում

Նանե Մանասյան Նանե Մանասյան
23:02, 7 Նյմ, 2025
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նոյեմբերի 6-ին 5-րդ ալիքի եթերում պնդել է, թե Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի ներկրումը հնարավոր է դարձել ոչ թե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, այլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ։

«Այն տրանզիտային ճանապարհը, որը հիմա Ադրբեջանով գալիս է, որևէ կապ չունի վաշինգտոնյան համաձայնությունների հետ, որևէ կապ չունի Թրամփի միջնորդությունների հետ, այլ բացառապես ռուսական միջնորդությամբ իրականացված  գործընթացներ են», -նշել է պատգամավորը՝ պնդելով, որ «ոչ թե Թրամփի, այլ Պուտինի ճանապարհն է»։ 

Գրիգորյանը նման պնդում անելիս՝ հղում է արել Ադրբեջանի ու ՌԴ նախագահների ինչ-որ պայմանավորվածությունների․ նա, մասնավորապես, նշել է, թե իբր այդ գործընթացները մեկնարկել են դեռևս Դուշամբեում հոկտեմբերին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պուտինի միջև տեղի ունեցած առանձնազրուցի ընթացքում։ 

«Այս հանդիպումից հետո Ալիևն ինքը հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել իր տարածքով հայկական (նկատի ունի Հայաստան ներկրվող -խմբ․) բեռների համար», -պնդել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին  Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթով կողմերը հանձնառություն են ստանձնել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդուղիները։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի պնդումները՝ պարզելու դրանց ճշմարտացիությունը։

Պուտինն ու Ալիևը ապաշրջափակման հարց չեն քննարկել

2024 թվականի դեկտեմբերին ՌԴ օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի խոցումից հետո սկիզբ առած ռուս-ադրբեջանական տևական լարվածությունից հետո առաջին անգամ՝ հոկտեմբերի 9-ին, հանդիպեցին Ադրբեջանի ու ՌԴ նախագահները։

Դրան հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում (1, 2), որևէ հիշատակում չկա այն մասին, որ այդ երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից դեպի ՀՀ բեռների տարանցման արգելքի վերացումը։ 

Նման տեղեկություններ չեն հայտնվել նաև այլ բաց աղբյուրներում՝ տեղական ու միջազգային ԶԼՄ-ներում և արժանահավատ աղբյուրներում։ 

Իլհամ Ալիևը դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին հայտարարել էր Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում՝ հոկտեմբերի 21-ին։ Նա նշել էր, որ ղազախական ցորենի խմբաքանակը կլինի առաջին տարանցիկ բեռը, որը կառաքվի Հայաստան։ Հայկական կողմը ողջունել էր Ադրբեջանի այդ քայլը։ 

Սակայն, Ալիևն այդ մասին հայտարարելիս որևէ հղում չի արել ռուսական կողմի միջնորդական ջանքերին։ Ավելին՝ նա այդ որոշումը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերով «հաստատված խաղաղության» համատեքստում։

Ադրբեջանով ռուսական ցորենի ՀՀ մատակարարվելու մասին հայտնի դարձավ շաբաթներ անց․ նոյեմբերի 6-ին ռուսական ցորենի առաջին մի խմբաքանակը հասավ Հայաստան։ 

Փաստորեն, Գրիգորյանը, հենվելով բացառապես դեպքերի ժամանակագրական հերթականության վրա, Ռուսաստանի ջանքերին է վերագրում Ադրբեջանի կողմից տարանցիկ բեռների արգելքը հանելու որոշումը․ մինչդեռ բաց ու արժանահավատ որևէ աղբյուր չի հաստատում ՌԴ նախագահին վերագրվող միջնորդական ջանքերի փաստը։

Այսպիսով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անում է ոչ փաստահեն ու ապաշրջափակման գործընթացի պատկերը հիմնովին խեղաթյուրող հայտարարություններ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել
Սխալ

Բայրամովին վերագրել են TRIPP-ի վերահսկողության մասին պնդում, որը նա չի արել

19:40, 15 Սպտ, 2026

Yerevan Today-ը և Alpha News-ը այսօր, սեպտեմբերի 15-ին տեղեկացրել են, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP-ի շրջանակում...

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․  Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով
Uncategorized @hy

Գյումրին անշարժ գույքի գների աճով 7-րդն է․ Արուսյակ Մանավազյանի հայտարարության հետքերով

18:14, 15 Սպտ, 2026

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, խոսելով Գյումրիի զարգացման մասին և անշարժ գույքի գինը դիտարկելով որպես...

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը
Սխալ

Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական սահմանը․ Էդգար Ղազարյանի սխալ պնդումը

13:46, 15 Սպտ, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայ-թուրքական սահմանի, դրա իրավական ռեժիմի, վերաբերյալ մի քանի սխալ...

Հաջիևի պնդում կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է
Տեսանյութեր

Հաջիևի պնդումը կեղծ է. Գանձասարը հայկական կոթող է

22:04, 14 Սպտ, 2026

Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens