ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Telegram-յան ալիքներին փոխարինում է պետական կառույցը․ ինչպես Կրեմլը  ՀՀ-ի վրա քարոզչական ճնշումը «բարձրացրեց» նոր մակարդակի

Նանե Մանասյան Նանե Մանասյան
15:27, 13 Նյմ, 2025

Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) նոյեմբերի 12-ին հրապարակել է «Երևանի համբույրը» վերնագրով հաղորդագրություն, որում պնդումներ են արվում՝ «քաղաքական պատճառներով» Մոսկվայի հետ «կապերը խզելու» Հայաստանի մտադրությունների վերաբերյալ։ 

ԱՀԾ-ն, հղում անելով իր տիրապետած տեղեկություններին, պնդել է՝ Ֆրանսիայի  արտաքին գործերի նախարարությունը «զարմացած է» և միևնույն ժամանակ «ցնծում է», քանի որ «Երևանը որոշել է այլևս հացահատիկ չգնել Ռուսաստանից»։ 

Փոխարենը, ըստ հաղորդագրության, որոշում կա ներկրել ուկրաինական հացահատիկը, որը «թանկ է», ինչի փոխհատուցման համար Երևանն օգնություն է խնդրելու Բրյուսելից։ 

«ԵՄ-ին առաջարկվում է «երեքը մեկի գնով» գործարք՝ հացահատիկ՝ Հայաստանին, աջակցություն՝ Կիևին և անվստահության մթնոլորտի ստեղծում՝ Մոսկվայի և Երևանի միջև։ Ահա թե ինչպիսին է Երևանի համբույրը (Հուդայի կամ դավաճանի համբույրի փոխաբերությունը,-հեղ․)», — եզրափակում է ծառայությունը։

Թեմայի վերաբերյալ անմիջապես մեկնաբանություն տվեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե ԱՀԾ-ի զեկույցները «երբեք մերկապարանոց չեն լինում»։

Փաշինյանը տեղեկությունն անվանեց անհեթեթություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը երկու անգամ հերքեց տարածված տեղեկությունը․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա լուրն անվանեց «բացարձակ անհեթեթություն»։ Ապա, Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի  Ռուսաստանից ցորեն գնելուց։ 

«Բայց Հայաստանը նաև երբեք չի հրաժարվի տեսնելուց, թե շուկայում էլ ինչ կա, էլ ով է ցորեն վաճառում, կա՞ առաջարկ: Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա, մեզ ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Չի լինելու այդպիսի բան»,— ասել է Փաշինյանը:

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանի հերքումներից հետո էլ ՌԴ պետական կառույցները շարունակեցին շրջանառել ԱՀԾ-ի տարածած հաղորդագրությունը․ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության սոցիալական մեդիայի ռեսուրսները Փաշինյանի հայտարարություններից ժամեր անց վերահրապարակեցին ԱՀԾ-ի հաղորդագրությունը՝ նաև անգլերեն թարգմանությամբ։ 

Telegram ալիքներից պետական կառույցներ․ հիբրիդային հարձակման նոր հորիզոնները 

Նախկինում հայկական լսարանը թիրախավորող ռուսաստանյան քարոզչական, ապատեղեկատվական արշավներն իրականացվում էին հիմնականում տարբեր Telegram-յան ալիքների և սոցիալական մեդիայի այլ ռեսուրսների, ռուսամետ «փորձագետների» միջոցով․ այս դեպքում «սոցցանցային խոսակցության» փոխարեն ընտրվել է պետական կառույցի պաշտոնական հաղորդագրության ձևաչափը։  

Փաստացի, գործ ունենք նոր մակարդակի հիբրիդային մարտավարության հետ, և ահա թե ինչու է սա ուշագրավ։ 

Քարոզչական նյութը, որը նախկինում կարող էր հայտնվել մի որևէ տելեգրամյան ալիքում չէր ունենա արժանահավատության և ծանրակշռության այն նույն մակարդակը, ինչ կարող է ունենալ ՌԴ հատուկ ծառայության հաղորդագրությունը։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ նախկինում ընդամենը խոսակցություն էր, հիմա վերածվում է պաշտոնական տեղեկատվության՝ հեղինակություն ունեցող աղբյուրից։ 

Փաստացի, գործի է դրվում ինստիտուտի հեղինակության էֆեկտը, ինչը ցանկացած կեղծ պատմույթ կարող է դարձնել առավել համոզիչ ու արժանահավատ։ 

Ապատեղեկատվությունը՝ կոշտացող «փափուկ ճնշման» գործիք

Ապատեղեկատվությունը հետախուզական հաղորդագրության մակարդակի բարձրացնելով՝ Ռուսաստանը կոշտացնում է դրա միջոցով ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ ինքնիշխանության, գործընկերների ընտրության և հասարակական տրամադրությունների վրա ավելի մեծ ազդեցության նպատակով։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2

20:48, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված 21 համայնքում՝ Հայաստանի 10 մարզերում։...

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1
Uncategorized @hy

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

10:55, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։...

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը. Փաշինյանի հայտարարություններն և պայմանագրի լուծման հիմքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը. Փաշինյանի հայտարարություններն և պայմանագրի լուծման հիմքերը

21:27, 15 Հկտ, 2026

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, կոնցեսիոն կառավարման ներքո է: Չնայած երկաթուղային ենթակառուցվածքները...

Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օսկանյանի կնոջ կողմից Դիլիջանին վերադարձված մանկապարտեզի շենքը ենթակա է ապամոնտաժման

15:53, 13 Հկտ, 2026

Դեռևս 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքված հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքին է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens