ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Վաղարշապատի 14/5 ընտրատեղամասում լցոնումների պնդումը կեղծ է. ինչ են փաստում ուղիղ հեռարձակումն ու օրենքը․ տեսանյութ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
18:00, 20 Նյմ, 2025
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

TikTok սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում պնդում է արվում, թե Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասում քվեաթերթիկներ են «լցոնել քվեատուփի մեջ»։ 

Տեսանյութի հեղինակը նման պնդում անելիս հիմնվում է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ քվեատուփի ճեղքի վրա ամրացված կարմիր թելը քաշելով հանելու գործողության վրա՝ այն մկրատով կտրելու փոխարեն։ 

Հեղինակը պնդում է՝ կարմիր թելը կապված չէր, ինչը նշանակում է, որ քվեատուփը բաց է եղել, և լցոնում է արվել։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումն ու ընտրական օրենսդրությունը և պարզել, որ պնդումը կեղծ է։

Ինչ է ասում օրենքը քվեատուփը բացել/փակելու վերաբերյալ

ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահը միայն փակում է քվեատուփի ճեղքը, խոսք չկա թել անցկացնելու կամ թելը կապելու մասին։

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրական օրենսգրքից։

Փաստացի, ըստ օրենքի՝ հանձնաժողովի նախագահը պարտավոր է միայն փակել քվեատուփի ճեղքը, ոչ ավելին։ Հետևաբար, տեսանյութում հանձնաժողովի նախագահի արարքը ընտրախախտում չէ, իսկ քվեատուփի ճեղքի չկապված թելը լցոնումների պնդման հիմք չէ։

Ուղիղ հեռարձակումը փաստում է՝ լցոնում չի եղել

Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասից ուղիղ հեռարձակում է ապահովվել նոյեմբերի 15-ից՝ ընտրությունների նախորդ օրվանից, մինչև քվեարկության ամփոփման ու ընտրական հանձնաժողովի աշխատանքի ավարտը։ 

Փաստացի, ընտրատեղամասի քվեատուփն ամբողջ գործընթացի ընթացքում եղել է տեսախցիկների հսկողության ներքո, որոնք լցոնումներ չեն արձանագրել։ 

Միևնույն ժամանակ, տեսանյութում քվեարկության ավարտին (ժամը 20:00-ից սկսած) հաջորդած դրվագներում (ուղիղ հեռարձակման 33-րդ ժամից սկսած) հստակ երևում է հանձնաժողովի նախագահի՝ քվեատուփի ճեղքը փակելու գործողությունը։ Այդ պահից մինչև նախագահի կողմից քվեատուփի բացելը որևէ կասկածելի գործողություն չի արձանագրվել։

Տեսանյութը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռարձակումից։

Այսպիսով, տեսանյութում առկա պնդումը, թե լցոնումներ են եղել 14/5 ընտրատեղամասում,  փաստազուրկ է երկու պատճառով՝ նախ ՀՀ ընտրական օրենսգիրքը լցոնումների համար հիմք չի ստեղծում, և բացի այդ, ընտրատեղամասն ամբողջությամբ տեսագրվում է, տարածքում ցանկացած շարժ վայրկյաններով արձանագրվում է։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններՎաղարշապատ

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1
Բացատրական

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

10:55, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։...

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

10:42, 16 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել...

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

16:29, 23 Փտր, 2026

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միավորում և բաժանում․ ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքները փլուզվում են ԱԺ մտնելուց հետո

10:25, 30 Հնվ, 2026

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային-տեղեկատվական դաշտում ակտիվացել են ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները․ մասնավորապես, հնչում են բոլոր ընդդիմադիրների՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ
  • Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens