ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով․ ինչպես ՇՄՆ-ին հաջողվեց COP17-ի գնման պայմանագիրը կնքել նույն սեփականատիրոջ հետ

Նանե Մանասյան Նանե Մանասյան
17:08, 19 Հնվ, 2026

2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2026 թվականի աշնանը հյուրընկալելու է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե, հաստատվեց դրա կազմը։ 

Արդեն 2025 թվականի հունիսի 11-ին Կառավարությունը հայտարարեց բաց մրցույթ` COP17-ի կազմակերպման շրջանա­կում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ 

Մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Դոպինգ» գործակալությունը, սակայն մրցույթի մասնակիցներից մեկը վիճարկել էր դրա արդյունքները դատարանում։ Եվ չնայած դատարանն անվավեր էր ճանաչել գնման մրցույթի արդյունքները, Կառավարությունն ամիսներ անց մեկ անձից գնման պայմանագիր է կնքել նույն սեփականատիրոջը պատկանող մեկ այլ «Դոպինգ Սփեյս» գործակալության հետ։ 

COP17-ի բրենդավորման մրցույթ․ ովքե՞ր էին մասնակցողներն ու գնահատողները

Գնման մրցույթի գնահատող հանձնաժողովի նախագահն էր այդ ժամանակ դեռևս ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող, այժմ արդեն Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Կազմում ընդգրկված էին նաև Կառավարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ․ ամբողջական ցանկը՝ գնման մրցույթի փաստաթղթերից մեկում։  

Մրցույթին մասնակցում էր հինգ կազմակերպություն․ դրանց ցանկը՝ ստորև։ 

Նախապատվություն տալով ամենաթանկ հայտին

Արդեն 2025 թվականի հուլիսի 10-ին հանձնաժողովը, գնահատելով մասնակիցների ներկայացրած հայտերը, միաձայն ընտրեց ամենաբարձր՝ 55,7 մլն դրամի գնառաջարկ ներկայացրած, 2014 թվականին հիմնադրված «Դոպինգ» ՍՊԸ-ի հայտը, որն առավելագույն 100 միավորից ստացավ 84 միավոր։ 

Հայտերը գնահատվել են երկու չափանիշներով՝ տեխնիկական առաջարկի (100-ից 80 միավոր) և գնային առաջարկի գնահատում (100-ից 20 միավոր). «Դոպինգ» ՍՊԸ-ն առաջին չափանիշով ստացել է 77․6, իսկ երկրորդով՝ 6․4 միավոր։

Հատկանշական է, որ մյուս մասնակիցներն էապես շատ ավելի ցածր գնառաջարկներ էին ներկայացրել․ մասնավորապես՝ «Դիիմ Քոմյունիքեշընը» ներկայացրել է 17,8 մլն դրամի գնառաջարկ,  «ՄԱՐՕԳ» և «Կարոտ» կազմակերպությունների համատեղ գնառաջարկը կազմում էր 32,5 մլն, «Բրենդոն» ՍՊԸ-ինը՝ 49,5 մլն դրամ։

Արդյունքը վիճարկվեց դատարանում, որոշումն անվավեր ճանաչվեց

«Դիիմ Քոմյունիքեշըն» ընկերությունը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո հայց ներկայացրեց դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի։ Ընկերությունը կարծում էր, որ խախտվել է  իրավական որոշակիության սկզբունքը, գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, ինչպես նաև գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարության սկզբունքները:

Ըստ այդմ, «Դիիմ Քոմյունիքեշընը» պահանջում էր անվավեր ճանաչել հայտերի գնահատման, դրա արդյունքների և զբաղեցրած տեղերի, «Դոպինգ» ՍՊԸ-ին գնման ընթացակարգում ընտրված մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումները։ Հայցվորը դատարանից խնդրում էր նաև պարտավորեցնել վարչապետի աշխատակազմին մասնակիցների հայտերի նոր գնահատում կատարել։

Դատարանը ՍՊԸ-ի հայցը բավարարեց մասնակի՝ հայտերի գնահատման, դրա արդյունքների և զբաղեցրած տեղերի վերաբերյալ, ինչպես նա «Դոպինգ» ՍՊԸ-ին գնման ընթացակարգում ընտրված մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումներն անվավեր ճանաչեց։ Միևնույն ժամանակ դատարանը չի բավարարել՝ վարչապետի աշխատակազմին մասնակիցների հայտերի նոր գնահատում կատարելը պարտավորեցնելու պահանջը։ 

2025 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը, կատարելով դատարանի պահանջը, որոշեց թույլատրել վարչապետի աշխատակազմին COP17-ի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման մրցույթը հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով:

Մեկ անձից գնման պայմանագիր նույն սեփականատիրոջ հետ

Իրավիճակից Կառավարությունը ելք է գտնում մեկ անձից գնման միջոցով, և 2025 թվականի դեկտեմբերին մեկ անձից գնման նախնական պայմանագիր կնքում «Դոպինգ» ՍՊԸ-ի սեփականատիրոջը պատկանող մեկ այլ՝ 2023 թվականին հիմնադրված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի հետ։ 

Արտապատկերումը՝ պայմանագրից։

Նախնական պայմանագրով՝ կողմերը պարտավորվում են հետագայում կնքել միջոցառման կազմակերպման շրջանակում ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց արժեքը դեռևս հայտնի չէ։ 

Ինչպես նշեցինք, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց էլեկտրոնային E-register հարթակի՝ թե՛ «Դոպինգը», և թե՛ «Դոպինգ Սփեյսը» պատկանում են միևնույն սեփականատիրոջը՝ Հայկ Սիմոնյանին։ 

Արտապատկերումը՝  E-register-ից։ 

Դրանք ունեն գրանցման նույն հասցեները։ Առաջինում Սիմոնյանն ունի 100%, իսկ երկրորդում 67% մասնաբաժին։ 

«Դոպինգ Սփեյսում» 2023 թվականին կարճ ժամանակով մասնաբաժին է ունեցել նաև Մակար Պետրոսյանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին է։  

Հիշեցնենք, որ «Դոպինգ Սփեյսը» հենց այն նույն գործակալությունն էր, որի հետ ՀՀ կառավարությունը 2023 թվականին մեկ անձից գնման 6 մլն դոլարի պայմանագիր էր կնքել՝ Հայաստանում ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար։ 

Հատկանշական է, որ գործակալության հետ պայմանագրից օրեր անց հրապարակվեց միջոցառման տարբերանշանը, նշանաբանն ու տեղեկատվական հոլովակը։ 

Այսպիսով, չնայած դատարանը խնդիր էր տեսել Կառավարության անցկացրած բաց մրցույթում ու պահանջել չեղյալ հայտարարել արդյունքները, գործադիրը, այնուամենայնիվ, գտել է նույն գործակալության հետ COP17-ի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու ճանապարհը՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման եղանակով։

Նանե Մանասյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` պետական գնումներ

Հարակից հոդվածներ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ավտոկայանատեղիների վճարն ավելի կարևոր է, քան անվտանգ երթևեկությունը․ Ինչպես է քաղաքապետարանն իրականացնում փողոցների գծանշումները

10:38, 17 Մրտ, 2026

Երևանի քաղաքապետարանը FIP.am-ին հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում ավտոկայանատեղիների կապույտ գծանշումները կատարվել են հոկտեմբերի 15-20-ին։ Սակայն հոկտեմբերի 8-ին հրապարակված...

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առանց փարոսիկների ու կիսով չափ չինարեն համակարգով․ ՆԳՆ-ի գնած նոր էլեկտրոմոբիլների մասին

11:00, 27 Փտր, 2026

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) 869 մլն դրամով ձեռք է բերել 57 էլեկտրոմոբիլ, որի մի մասն արդեն շահագործվում է...

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արթիկի տեխնիկական հսկողությունների ֆավորիտը․ Վահրամ Կնյազյանի 31 հաղթանակը 40-ից

16:05, 24 Փտր, 2026

Արթիկ համայնքում իրականացված շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման 40 մրցույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 31-ում հաղթող է...

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շրջակա միջավայրի նախարարության գնման մրցույթի հետքերով հարուցվել է քրեական գործ

16:57, 20 Փտր, 2026

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է դարձրել 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հայտարարված օդային եղանակով նյութերի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens