ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և կնոջ բիզնեսները

18:50, 23 Հկտ, 2018

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի, թերևս, ամենից փակ և ամենից հարուստ ընկերություններից մեկն է։ Վերջինիս շահույթը հասնում է միլիարդավոր դրամների, սակայն ճշգրիտ թվեր մինչ օրս հրապարակված չեն։

Կոմբինատի սեփականատերերից մեկը, որոշ տվյալներով, հանդիսանում է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը։ Նախկին մարզպետի ունեցվածքը, ըստ հայտարարագրի, կազմում է 24,150,000 դրամ, 400,800 դոլար և 106,100 եվրո։ Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է ամսական մոտ 500,000 դրամ: Բացի այդ, Հակոբյանը մեկ տարում գնել է երկու բնակարան` 124 և 91 մլն դրամ արժողությամբ, իսկ Իսպանիայում գտնվող իր բնակարանի դիմաց վճարել է 275,874 եվրո։ Հաշվետու տարում Հակոբյանը գնել է նաև երեք ավտոտնակ և Արաբական Միացյալ Էմիրությունների արժեթղթեր:

Մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո Վահե Հակոբյանը ստեղծել է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամը», որի գումարները հիմնականում գոյանում էին ԶՊՄԿ-ից, իսկ նպատակն էր Սյունիքում ներդրումային ծրագրերի իրականացումը։ Հիմնադրամը, ըստ կանոնադրության, պատկանում էր Հայաստանի Հանրապետությանը և ղեկավարվում՝ Սյունիքի մարզպետի կողմից։

Այսպես, 2017 թվականի հաշվետվության համաձայն, հիմնադրամը ծախսել է 364,897,000 դրամ, որից 349,369,944 դրամը նվիրաբերել էր հենց Զանգեզուրի ՊՄԿ-ն։

Այս հիմնադրամը, ինչպես արդեն նշեցինք, հովանավորել է տարբեր ներդրումային ծրագրեր: Դրանց մի մասը, սակայն, պատկանում է հենց Վահե Հակոբյանի ընտանիքին, կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին։

Հիմնադրամը աջակցում է «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը՝ վերջինիս ծրագրերի իրականացման հարցում։

Մամուլում բազմիցս գրվել է, որ հենց այս ՀԿ-ին պատկանող PARA TV հեռուստաընկերության միջոցով է իրականացվել Ամուլսարի դեմ մեդիաարշավը։ ՀԿ-ի և նույնանուն հեռուստաընկերության ղեկավար են հանդիսանում մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը և Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանը։

Մեկ այլ ծրագիր, որը հովանավորել է Վահե Հակոբյանի ստեղծած հիմնադրամը, Կապանում «Դոն Նիկո» մակնշմամբ կիսաֆաբրիկատ պիցցաների արտադրությունն է։

Նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է արտադրի տարեկան մինչև կես միլիոն միավոր պիցցայի կիսաֆաբրիկատ՝ ինչպես ներքին սպառման, այնպես էլ Ռուսաստան, Իրան և այլ երկրներ արտահանելու համար։

«Դոն Նիկո» ապրանքանիշի արտադրությունը իրականացնում է «Իտալիան Ֆուդ Կորպորեյշն» ընկերությունը, որը կրկին պատկանում է նախկին մարզպետի կնոջը՝ Էլիզաբեթին։

Ի դեպ, հատկանշական է, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ մարզպետարանը հայտնեց, որ «Իտալիան Ֆուդ Քամփնի» ընկերությանը  դրամական հատկացում չի կատարվել, մինչդեռ հիմնադրամի կայքում բոլորովին այլ բան է նշված։

2017 թվականին բնապահպան Արթուր Գրիգորյանը (այժմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Գրիգորյանը Վահե Հակոբյանին մեղադրում էր բնապահպաններին վարկաբեկելու մեջ։ Հրապարակված տեքստում նշվում է Էլիզաբեթ Պետրոսյանի և վերջինիս պատկանող «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն։

Նախկին մարզպետը նաև ֆուտբոլի սիրահար է, նա հանդիսանում է «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ։ Ակումբի հովանավորն է ԶՊՄԿ հիմնադրամը, որը 2017 թվականի հաշվետվության համաձայն ակումբին տրամադրել է 578,703,300 դրամ, իսկ 2016-ին՝ 576,768,000 դրամ։

Այս հիմնադրամի նախագահը Զարուհի Տոնապետյանն է, որը նաև Կոմբինատի փոխտնօրենն է։

Նշենք նաև, որ նախկինում Վահե Հակոբյանը աշխատել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես մոնիթորինգի ծառայության մասնագետ։ Այս ՊՈԱԿ-ում է աշխատել նաև ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը, ում կրտսեր եղբայրը՝ Վազգենը, զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակի պաշտոնը։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Արա Սաղաթելյանը, որը Արման և Վազգեն Սաղաթելյանների հորեղբայրն է։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 442
  • 442
  • 0

Հարակից հոդվածներ

Մանիպուլյատիվ պնդումներ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում
Մանիպուլյատիվ

Մանիպուլյատիվ պնդումներ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում

18:58, 24 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին հարցազրույց է տվել 1in.am լրատվականին, որի ընթացքում հանդես է եկել մանիպուլյատիվ և մոլորեցնող հայտարարություններով։ Մենաշնորհների...

Ինչու է ուշանում «Ինժեներական քաղաքը»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչու է ուշանում «Ինժեներական քաղաքը»

12:57, 24 Փտր, 2021

Փետրվարի 9-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ինժեներական քաղաքի» նախագծային փաստաթղթերը պատրաստ են, և դրա...

Արփինե Հովհաննիսյանը խեղաթյուրում է անդամահատված զինծառայողների թիվը
Սխալ

Արփինե Հովհաննիսյանը խեղաթյուրում է անդամահատված զինծառայողների թիվը

15:45, 23 Փտր, 2021

Ընդդիմության՝ փետրվարի 22-ի երթի ընթացքում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատերազմից հետո շուրջ 10 հազար մարդ անդամահատվել...

Դատարկ տաղավարը վարձակալվել է 200 հազար դոլարով
Ճիշտ

Դատարկ տաղավարը վարձակալվել է 200 հազար դոլարով

12:17, 23 Փտր, 2021

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 21-ից 25-ն ընթանում է IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×