ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

«Հայաստանը մենք ենք» Հնդկաստանից կառավարվող էջը տարածում է թուրք-ադրբեջանական նարատիվներ

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
17:00, 23 Հնվ, 2026

ՖԵՅՔ

«Հայաստանը մենք ենք» անվանումով ֆեյսբուքյան էջը վերջին էմոցիոնալ գրառմամբ հայալեզու լսարանի շրջանում լայն արձագանք և անհանգստություն է առաջացրել։

Արտապատկերումը՝ ֆեյսբուքյան էջից։

Հայերին թիրախավորող ֆեյսբուքյան էջով տարածվող գրառումը հանդես է գալիս Թուրքիայի դիրքերից, առաջարկում է «վերանայել ապրիլի 24-ի կարգավիճակը», դադարեցնել Ծիծեռնակաբերդ ուղղվող երթերը, քանի որ «դրանք օտարացնում են Թուրքիային»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այս ֆեյսբուքյան էջը և պարզել, որ այն ստեղծվել է 2025 թվականի նոյեմբերին, ունի երեք գրառում և երեք լուսանկար, որոնցից երկուսում սիմվոլիկ քարտեզի վրա եռագույնն է ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջը կառավարվում է Հնդկաստանից և հրապարակվող գրառումները օրեր շարունակ գովազդվում են ֆեյսբուքյան տարածքում։ Այսինքն՝ էջի կառավարման աշխարհագրությունը և գովազդային ակտիվությունը վկայում են, որ այն չի հանդիսանում տեղական նախաձեռնություն, այլ նպատակային կերպով թիրախավորում է հայալեզու լսարանին։

Արտապատկերումը՝ Ֆեյսբուքից:

Հունվարի 8-ին արված մեկ այլ գրառմամբ այս էջը ջատագովում է ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձը և տեղի աշխատաշուկայում ներգրավելը ու ներկայացնում այն Հայաստանի կառավարության ռազմավարական ծրագիր։ Մինչդեռ Հայաստանի կառավարության որևէ ծրագրում, պաշտոնական փաստաթղթում կամ հրապարակային հայտարարությունում չկա և չի եղել աշխատաշուկան թուրքերի կամ ադրբեջանցիների համար բացելու վերաբերյալ հիշատակում։ Նման քաղաքականության մասին չեն խոսել նաև պատասխանատու պաշտոնյաներ։

Հատկանշական է, որ այս էջը ունի ընդամենը 12 հետևորդ, բոլոր գրառումներում հայերենի շարադրանքի հետ խնդիր կա, որը բնորոշ է օտար երկրներից կառավարվող էջերին։ Դրանք, այդուհանդերձ, ունեն տարածում։ Նույնիսկ գտնվել են օգտատերեր, ովքեր տրվել են մանիպուլյատիվ բովանդակությանը և ընդունել գրվածը որպես կենտրոնական իշխանության կողմից իրականացվող քաղաքականության մաս։ 

Էջի լեզուն ոչ միայն հայերեն չէ, այլ նաև հուզական բովանդակություն ունի, երբ օգտագործվում են այնպիսի բառակապակցություններ, ինչպիսին են՝ «վերջնական աղետ», «կոտրված երկիր», «մոռացված ցեղասպանություն», որոնք նպատակ ունեն վախ, զայրույթ և հուսահատություն առաջացնել ընթերցողի մոտ։

Նախադեպեր, որոնց մասին բարձրաձայնել էր FIP.am-ը

Սա ֆեյսբուքի հայալեզու տիրույթը թիրախավորող առաջին էջը չէ։ «Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ ներկայացրել է նման քարոզչության նախադեպեր, երբ նորաբաց Էջերում հրապարակված սակավաթիվ գրառումները, անդրադառնալով միջին միջանցքին ու դրա՝ Սյունիքի մարզով անցնող մի փոքր հատվածին, շրջանառել էին բացառապես թուրքական քարոզչական թեզեր։ 

Կարդացեք նաև՝ Թուրքամետ քարոզչություն՝ հայալեզու լսարանի համար․ նորաբաց էջերը գովազդում են Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ գրառումները

Այսպես, FIP.am-ի ուշադրության կենտրոնում հայտնված էջերը բացվել էին 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին և առաջին գրառումն արել էին հուլիսին՝ մամուլում Սյունիքի ճանապարհը վարձակալելու ամերիկյան առաջարկի վերաբերյալ հրապարակումներից հետո։ Դրանցից մեկը՝ «Ազնիվ հայացք» կոչվող քարոզչական էջը, բացվել էր 2025 թվականի հունիսի 6-ին, և այդ պահին ուներ ընդամենը 6 հետևորդ։  

Հաջորդ քարոզչական՝ «Նոր Հայաստան» կոչվող էջը, բացվել էր հուլիսի 15-ին․ էջը համակարգողների ու դրա աշխարհագրության վերաբերյալ տեղեկատվությունը փակ էր եղել։ Ի դեպ, այս էջերը այս պահին ֆեյսբուքում ակտիվ չեն։ 

Այսպիսով, այս էջի բովանդակությունը կրում է քարոզչական բնույթ՝ համահունչ թուրք-ադրբեջանական նարատիվներին և նպատակ ունի հայալեզու լսարանին ներկայացնել գոյություն չունեցող քաղաքական որոշումներ որպես Հայաստանի պետական ռազմավարություն։

Բացի այդ, գրառումներն օգտագործում են հուզական լեզու և պատմական մանիպուլյացիաներ՝ անհանգստություն և անվստահություն առաջացնելու նպատակով։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ֆեյք

Հարակից հոդվածներ

Զելենսկու այցի մասին Մ․ Սիմոնյանի հայտարարությունը չի հաստատվում․ այն տարածել են «Yerevan Today»-ը և ադրբեջանական մեդիաները
Սխալ

Զելենսկու այցի մասին Մ․ Սիմոնյանի հայտարարությունը չի հաստատվում․ այն տարածել են «Yerevan Today»-ը և ադրբեջանական մեդիաները

16:11, 4 Մյս, 2026

Yerevan Today կայքը մայիսի 4-ին լուր է հրապարակել ՌԴ պետական Russia Today գործակալության ղեկավար, Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի մասին՝ պնդելով,...

Գրերի գյուտի մասին ադրբեջանական թեզը՝ ընդդիմադիր էջերում․    Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է
Ֆեյք

Գրերի գյուտի մասին ադրբեջանական թեզը՝ ընդդիմադիր էջերում․ Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է

11:53, 10 Ապր, 2026

Тhreads և ТikTok սոցիալական մեդիայի ընդդիմադիր հաշիվներում ու էջերում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը (screenshot): ...

«Մատրյոշկա»-ի բոտերը սկսեցին խոսել Հայաստանի ընտրությունների մասին. ի՞նչ է հայտնի
Սխալ

«Մատրյոշկա»-ի բոտերը սկսեցին խոսել Հայաստանի ընտրությունների մասին. ի՞նչ է հայտնի

10:33, 11 Հկտ, 2025

Ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող «Մատրյոշկա» («Матрешка») անունով բոտային հաշիվները ակտիվացել են սոցիալական մեդիայում՝ տարածելով տեսանյութեր Հայաստանի սպասվող խորհրդարանական ընտրությունների...

Ադրբեջանական «Haqqin.az»-ը կեղծիք է տարածել, որը տեղ է գտել հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներում
Ֆեյք

Ադրբեջանական «Haqqin.az»-ը կեղծիք է տարածել, որը տեղ է գտել հայկական պրոռուսական տելեգրամյան ալիքներում

01:08, 19 Հլս, 2025

Ադրբեջանական «Haqqin.az» ռուսալեզու կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի աղջիկ ասում է, թե իբր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բռնաբարել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens