ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Մատրյոշկա»-ի բոտերը սկսեցին խոսել Հայաստանի ընտրությունների մասին. ի՞նչ է հայտնի

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
10:33, 11 Հկտ, 2025

ՖԵՅՔ

Ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող «Մատրյոշկա» («Матрешка») անունով բոտային հաշիվները ակտիվացել են սոցիալական մեդիայում՝ տարածելով տեսանյութեր Հայաստանի սպասվող խորհրդարանական ընտրությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 

Մասնավորապես, հոկտեմբերի սկզբին «Մատրյոշկա» («Матрешка»/Matryoshka) անունով բոտային հաշիվների տարածած տասը տեսանյութերը արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված տեսանյութեր են։ Դրանցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համեմատվում է Գերմանիայի կողմից իրականացված Հոլոքոստի հետ։ Հոլոքոստը այսպես կոչված վերապրածները պատմում են իրենց տանջանքների մասին, ասում, որ Փաշինյանը կառուցում է «գազային խցեր» և ժողովրդին կոչ են անում քայլեր ձեռնարկել նրանից ազատվելու համար։ 

Այդ տեսանյութերում օգտագործվում են մանիպուլյատիվ ձևակերպումներ, ապատեղեկատվական պնդումներ, օրինակ՝ ենթադրություններ «գազային խցերի» առկայության կամ «դիկտատորական ռեժիմի» մասին։

Ի՞նչ է պարզել հետաքննությունը

«Ագենստվո» («Агентство») հետաքննական հարթակը գրում է, որ օրերս ռուսական ապատեղեկատվական ցանցի՝ «Մատրյոշկա»-ի («Матрешка») հաշիվները սկսել են X և Bluesky սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր, որոնցում հիշատակվում են Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ «Բոտերի արգելափակիչ» (Bot Blocker) պրոյեկտի ներկայացուցիչը լրատվամիջոցին պատմել է, որ իրենց տվյալներով դեռ երբեք «Մատրյոշկա»-ի շրջանակում ընտրություններից առաջ այսքան շուտ քարոզարշավ չի մեկնարկել։ 

Այսպես, հոկտեմբերի 7-ին «Մատրյոշկա»-ի հաշիվները հրապարակել են առնվազն 10 տեսանյութ, որոնցում հիշատակվում են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները և վարչապետ Փաշինյանը։ Տեսանյութերում տրոլները (կեղծ բովանդակություն տարածող համակարգված խմբեր-խմբ․) օգտագործել են իրական մարդկանց մասնակցությամբ տեսագրությունների հատվածներ՝ դրանք մոնտաժելով այլ կադրերի հետ, որտեղ այդ մարդիկ չեն երևում։ Ձայնը, ըստ ամենայնի, արհեստական բանականության միջոցով է գեներացվել։

Չորս տեսանյութերում օգտագործվել են Օսվենցիմի նախկին գերիների կերպարներ, որոնց անունից ասվում է, թե «Նիկոլ Փաշինյանը գազային խցեր է կառուցում»։ Նրան անվանում են «դավաճան», իսկ Հայաստանի քաղաքացիներին համեմատում հրեաների հետ, որոնք «սպասում էին, թե երբ է տեղի ունենալու ողբերգությունը»։

Երկու տեսանյութերում բրիտանական ոստիկաններին վերագրվում են Հայաստանի իրավիճակի մասին կեղծ հայտարարություններ։ Մեկում ասվում է, թե իբր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մարզել է հայ ուժայիններին՝ սովորեցնելով բռնություն կիրառել 2026-ի ընտրություններից հետո հնարավոր բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։ Մյուսներում Փաշինյանին մեղադրում են «Հայաստանը քանդելու» մեջ, իսկ մի կեղծ «ոստիկան» էլ կոչ է անում հայերին «չլինել հանդուրժող Նիկոլ Փաշինյանի կառավարության դեստրուկտիվ վարքագծի հանդեպ»։   

Ի՞նչ է «Մատրյոշկան» («Матрешка»/Matryoshka) 

«Մատրյոշկա» («Матрешка») ցանցը ռուսական ապատեղեկատվական-հիբրիդային արշավների մի մաս է։ Այն օգտագործում է կեղծ հաշիվներ, որոնք ներկայանում են որպես արտասահմանյան հայտնի լրագրողներ, վերլուծական կենտրոններ, հանրային գործիչներ ու նրանց անունից տարածում ապատեղեկատվություն։ Ցանցը աշխատում է տարբեր հարթակներում՝ X (նախկին Twitter), Bluesky, YouTube, Telegram։

«Матрешка» ցանցը բացահայտվել է դեռ 2023-ին և այդ հարցում գործուն մասնակցություն է ունեցել Bot Blocker-ը։ Սկզբում այս ցանցի թիրախում հետխորհրդային երկրներից Ուկրաինան էր, այնուհետև Մոլդովան, որտեղ 2024-ին և 2025–ին տեղի ունեցան համապետական ընտրություններ, այժմ՝ Հայաստանն է, որտեղ 2026-ի հունիսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ 

Ֆրանսիան նույնպես ցանցի թիրախներից է եղել։ VIGINUM-ը* (ֆրանս.՝ Service de vigilance et de protection contre les ingérences numériques étrangères), որը Ֆրանսիայի կառավարության հատուկ ծառայություն է և գործում է Պաշտպանության գլխավոր քարտուղարության (SGDSN) կազմում, ունի ուսումնասիրություն ռուսական «Մատրյոշկա»-ի վերաբերյալ։

Ըստ այդ զեկույցի, «Մատրյոշկա»-ի օպերատորների գործողությունները համակարգված են և «ուղղված են որոշակի երկրների դեմ», և յուրաքանչյուր երկրի մակարդակում հարձակումները կազմակերպությունների և հայտնի անձանց նկատմամբ կարող են իրականացվել նույն հերթականությամբ, ինչը վկայում է, որ օպերատորները օգտագործում են նախօրոք պատրաստված ցուցակ։

*Նկատենք՝ VIGINUM-ը ստեղծվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել օտարերկրյա թվային միջամտությունները, մասնավորապես՝ ապատեղեկատվական արշավները, բոտերի ու տրոլների ցանցերը, մանիպուլյատիվ քարոզչական արշավները, որոնք ուղղված են Ֆրանսիայի և եվրոպական երկրների դեմ։

Ցանցը հաճախ օգտագործում է կեղծ վավերագրական ֆորմատներ՝ պատմական տրավմաները շահարկելու և քաղաքական գործիչների դեմ հանրային վախ առաջացնելու համար։

Ինչպես են ճանաչվում բոտային ցանցերը

Բոտային ցանցերը («bot networks») սովորաբար բացահայտվում են միաժամանակ՝ տեխնիկական և բովանդակային վերլուծության միջոցով։ Հետազոտողները և փաստերի ստուգողները հետևում են մի քանի հիմնական նշանների՝ որոնք վկայում են, որ հաշիվը կամ հաշիվների խումբը ոչ թե իրական օգտատեր է, այլ համակարգված կառավարվող ցանցի մաս։

Բոտային և տրոլային ցանցերի բացահայտման մեթոդները ներառում են հետևյալ վարքագծային հատկանիշները․

  • Հաշվի ստեղծման տարեթիվը և ակտիվության գրաֆիկը․ հարյուրավոր հաշիվներ կարող են ստեղծվել միևնույն ամսում կամ օրում։
  • Կրկնվող բովանդակություն՝ նույն ձևակերպումներով կամ նույն հեշթեգներով հրապարակումներ տարբեր օգտատերերից։
  • Անբնական փոխգործակցություն՝ հավանումեր (Like)  կամ ռեթվիթներ (retweet) միայն ցանցի ներսում։
  • Անհատականության բացակայություն՝ առանց լուսանկարների, անձնական գրառումների կամ ինտերակտիվ հաղորդակցության։
  • Համաժամանակյա ակտիվություն՝ միաժամանակյա հրապարակումներ տարբեր հարթակներում նույն նյութի վերաբերյալ։

Այս բոլոր հատկանիշների համադրումը թույլ է տալիս թվային անվտանգության մասնագետներին բացահայտել համակարգված բոտային ցանցերը՝ ինչպես «Մատրյոշկան»։

Հայաստանը և «Մատրյոշկա»-ն

Հայաստանի վերաբերյալ ցանցի կողմից տարածվող տեսանյութերի բովանդակային կառուցվածքը, ուղերձները և նույնիսկ լեզուն վկայում են ռուսական քարոզչական նարատիվների ազդեցության մասին՝

  • Մեղադրանք արևմուտքին Հայաստանում անկայունության համար,
  • Փաշինյանին ներկայացնում են որպես «Արևմուտքի գործակալ»,
  • Հայաստանը հեռանում «ազգային, ավանդական արժեքներից»

«Փաստերի ստուգման հարթակը» վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումներ (1, 2, 3, 4, 5) է արել՝ ներկայացնելով մանրամասներ, թե ինչպես են հեղինակավոր կայքերին նմանակող նորաստեղծ, բայց կարճ ժամկետով ստեղծվող կայքերը ապատեղեկատվություն տարածում Հայաստանի պաշտոնյաների ու նրանց գործունեության մասին։ Որոշ հրապարակումներ ցույց են տվել ապատեղեկատվության սերտ առնչությունը կրեմլյան շրջանակների հետ։

Այսպիսով, «Մատրյոշկա»-ի ակտիվությունը Հայաստանի ուղղությամբ, համեմատաբար թեկուզ քիչ թվով հրապարակումներով, ցույց է տալիս, որ տարածաշրջանի ներքաղաքական թեմաները շարունակում են դիտվել ռուսական տեղեկատվական ազդեցության մաս։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ2026հիբրիդային պատերազմՄատրյոշկաՆիկոլ Փաշինյանֆեյք

Հարակից հոդվածներ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել
Սխալ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել

21:13, 30 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս...

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը
Մանիպուլյատիվ

«Ուժեղ Հայաստանը» մոլորեցնող տեսանյութերով տարածում է 300 հազար ադրբեջանցիների մասին կեղծ թեզը

12:41, 28 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում երեկվանից պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր, տեքստեր (1, 2, ), որոնցում օտագործվում են համատեքստից կտրված խոսքեր,...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝  Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

21:54, 23 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens