ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:26, 29 Հնվ, 2026

ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։ 

Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ այն գործնականում չի կարող դիտարկվել որպես տեսանելի արդյունքներ ապահովող սոցիալական աջակցության ծրագիր․ նույնիսկ ծրագրի բոլոր պայմաններն ու սահմանափակումները պահպանելու դեպքում քաղաքացիները 2 տոկոսի չափով հետվճարի շրջանակում կարող են ստանալ ընդամենը 712-ից մինչև 1 500 դրամ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու դեպքում քաղաքացիները ստանում են 2 տոկոսի չափով հետվճար՝ Կառավարության կողմից նախորդ տարվա վերջում ընդունած որոշման համաձայն։

ԱՐՔԱ քարտի և հետվճարի սահմանափակումները

Ըստ Կառավարության որոշման՝ 2 տոկոսի չափով հետվճարը տրամադրվում է, եթե գործարքը

  • կատարվել է անկանխիկ եղանակով,
  • գերազանցել է 1000 դրամը,
  • տվյալ գործարքի ոլորտը ներառված չէ որոշմամբ սահմանված բացառությունների ցանկում (տե՛ս ստորև)։

Յուրաքանչյուր գործարքի համար շահառուներին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը։ Շահառուներին վճարվող հետվճարը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար չի կարող գերազանցել 60 000 ՀՀ դրամը։

Գործարքների սահմանափակումներ

Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքների դեպքում․

  1. տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ,
  2. ՀՀ պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
  3. բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («մեծահասակների համար նախատեսված բովանդակություն», «ծանոթությունների կայքեր և հարթակներ», «խաղատներ և խաղային ծառայություններ», «կրիպտո փոխանակում, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ» և այլն, բացառությամբ՝ դեղատների),
  4. ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,
  5. ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքներ,
  6. ստացված հետվերադարձեր, փոխհատուցումներ և հետգանձումներ։

2 տոկոս հետվճարը, նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է թվերով ներկայացնել, թե որքան է քաղաքացու հնարավոր հետվճարի չափը, եթե նա ստանում է նվազագույն կենսաթոշակ կամ աշխատավարձ, ունի ԱՐՔԱ քարտ և պահպանում է Կառավարության որոշմամբ ամրագրված բոլոր կանոններն ու սահմանափակումները։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2025» զեկույցի՝ Հայաստանում մեկ անձի ամսական ծախսերի 15.1 տոկոսը բաժին է ընկնում կոմունալ ծառայություններին, իսկ 2.5 տոկոսը՝ կապին։ Ընդհանուր առմամբ՝ այս երկու խմբերի ծախսը միասին կազմում է 17.6 տոկոս։

Եթե քաղաքացին ստանում է 36 000 դրամ նվազագույն կենսաթոշակ, ապա վերոնշյալ ծառայությունների համար նրա ամսական ծախսը միջինում կազմում է՝ 36 000 × 17.6% / 100 = 6 340 դրամ։

Քանի որ կոմունալ և կապի ծառայությունները չեն ներառվում 2 տոկոս հետվճարի ծրագրում, այս գումարը հանում ենք  հաշվարկից․ 36 000 − 6 340 = 29 660 դրամ։

Եթե ենթադրենք, որ քաղաքացին իր բոլոր գնումները կատարել է անկանխիկ եղանակով, ապա այս գումարին (29 660) կարելի է ավելացնել նաև 2026 թվականի հունվարից գործող 20 տոկոսի չափով հետվճարը, որը կկազմի մոտ 5 940 դրամ։

Արդյունքում նվազագույն կենսաթոշակառուի 2 տոկոս հետվճարի համար ծախսվելիք գումարի չափը ստացվում է 35 600 դրամ։ 

Այստեղ առաջանում է առանցքային հարցը․ որպեսզի թոշակառուն կարողանա օգտվել 2 տոկոսի չափով հետվճարից, յուրաքանչյուր անկանխիկ գործարքի գումարը պետք է լինի առնվազն 1 000 դրամ։ Սակայն չկա որևէ հրապարակային վերլուծություն կամ հաշվարկ, թե ի՞նչ հիմնավորմամբ է ընտրվել այս շեմը, ինչպես նաև՝ ամսվա ընթացքում միջինում քանի՞ նման գործարք է կատարում թոշակառուն։

Ուստի հաշվարկը կատարել ենք՝ ենթադրելով, որ թոշակառուն 35 600 դրամն ամբողջությամբ ծախսում է անկանխիկ եղանակով և յուրաքանչյուր օր կատարում է առնվազն 1 000 դրամի անկանխիկ գնում՝ պահպանելով ծրագրի բոլոր նախապայմանները։

Այս դեպքում 2 տոկոսի չափով հետվճարը կկազմի՝ 35 600 × 2% / 100 = 712 դրամ։

Նույն հաշվարկային տրամաբանությամբ՝ 75 000 դրամ նվազագույն աշխատավարձի (կամ կենսաթոշակի) և նույն պայմանների պահպանման դեպքում հետվճարի չափը կկազմի շուրջ 1 500 դրամ։

Սա լավագույն դեպքում։ Իսկ եթե քաղաքացին ունենա բանկային կամ պետական և համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներ, հետվճարների գումարների չափը կարող է նվազել։ 

Հիշեցնենք, որ Կառավարության սահմանած 2 տոկոսի չափով հետվճարի ամսական առավելագույն շեմը 60 000 դրամ է։

Հաշվարկներից հետևում է, որ նման չափի հետվճար ստանալու համար քաղաքացու ամսական եկամուտը պետք է կազմի առնվազն շուրջ 3 մլն դրամ։ Մինչդեռ նվազագույն կենսաթոշակ կամ մինչև 75 000 դրամ եկամուտ ստացող քաղաքացիները, նույնիսկ ծրագրի բոլոր պայմաններն ու սահմանափակումները պահպանելու դեպքում, որպես 2 տոկոսի չափով հետվճար կարող են ստանալ 712-ից  1 500 դրամ։

Ե՞րբ և ինչպե՞ս է վճարվում հետվճարը

Հետվճարը փոխանցվում է շահառուի այն բանկային հաշվին, որով կատարվել են անկանխիկ գնումներն ու վճարումները։ Փոխանցումն իրականացվում է ավտոմատ եղանակով, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 25-ը։

Բանկային քարտերի վիճակագրությունը

«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի  տեղեկացմամբ ՀՀ բանկերի կողմից թողարկված է շուրջ 4 մլն քարտ՝ 1․8 մլն քաղաքացիների համար։ ԱՐՔԱ քարտերի ընդհանուր թիվը  778 000 է,  որը պատկանում է 623 հզր քաղաքացների։ 

Ո՞ր բանկերն են տրամադրում ԱՐՔԱ քարտեր

Ներկայումս քաղաքացիները ԱՐՔԱ վճարային քարտեր կարող են ձեռք բերել ՀՀ տարածքում գործող 10 առևտրային բանկերից։

ԱՐՔԱ և մյուս քարտերի տարբերությունը

ARCA քարտի և Visa/Mastercard քարտերի միջև հիմնական տարբերությունը ընդունելիության աշխարհագրությունն է․ ARCA քարտերով վճարումները հնարավոր են միայն ՀՀ տարածքում։

Ե՞րբ կլինեն համատեղ քարտեր

Դեռևս նախորդ տարվա վերջում կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել էր, որ ընթանում են բանակցություններ համատեղ քարտերի թողարկման ուղղությամբ։

Ավելի ուշ FIP.am-ի գրավոր հարցմանը, թե ո՞ր փուլում են բանակցությունները և ե՞րբ պատրաստ կլինեն համատեղ քարտերը, Կենտրոնական բանկից պատասխանել են․

««Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ համատեղ քարտերի թողարկման ուղղությամբ Mastercard վճարային կազմակերպության հետ ներկայումս ընթանում են պայմանագրային դրույթների քննարկումներ։ Միաժամանակ UnionPay վճարային կազմակերպության հետ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ստորագրել է պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2026 թ. փետրվարի վերջ թողարկել ARCA–UnionPay համատեղ քարտերը»։

Ո՞ւմ կողմից է վճարվելու հետվճարը

Հետվճարի ամբողջ գումարի 50 տոկոսը վճարվելու է պետական բյուջեից, իսկ մյուս 50 տոկոսը՝ ԱՐՔԱ վճարային քարտեր թողարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի միջոցներից։

Ծրագրի իրականացման ժամկետը

Ծրագիրն իրականացվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Այն իրականացվում է պիլոտային եղանակով՝ հույս ունենալով հետագայում բարելավել», — Կառավարության նիստի ընթացքում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այսպիսով, նվազագույն կենսաթոշակ կամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ԱՐՔԱ քարտերով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարը փաստացի կազմում է մի քանի հարյուրից մինչև 1 500 դրամ, այն էլ՝ պայմանով, որ բոլոր գնումները կատարվեն անկանխիկ, իսկ յուրաքանչյուր գործարքը գերազանցի 1 000 դրամը։ Միաժամանակ, ծրագրով սահմանված 60 000 դրամ առավելագույն հետվճարը հնարավոր է ստանալ միայն բարձր՝ ավելի քան 3 մլն դրամ ամսական եկամտի դեպքում, ինչն առնվազն հարցեր է առաջացնում ծրագրի սոցիալական արդյունավետության տեսանկյունից։ 

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աշխատավարձիկենսաթոշակհետվճար

Հարակից հոդվածներ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

14:55, 25 Փտր, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000...

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել
Տվյալների լրագրություն

2% հետվճարի «հաջողության» պատմություն․ նախարարը 475 հազար դրամ ծախսի դիմաց 9500 դրամ հետվճար է ստացել

09:32, 25 Փտր, 2026

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում...

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են

11:21, 19 Փտր, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ օրերս ներկայացրել էր իր և քաղաքացու հանդիպումից մի դրվագ, որտեղ պատգամավորի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens