ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

Նանե Մանասյան Նանե Մանասյան
13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո առողջության պարտադիր ապահովագրության չեղարկման և կենսաթոշակների նվազման մասին։ 

FIP.am-ի ընթերցողներից մեկը հայտնել է, որ իր շրջապատում տարածվում են տեղեկություններ, որի համաձայն, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում վերընտրվելու դեպքում կամ չեղարկելու է, կամ էլ նվազեցնելու է ապահովագրությանը հատկացվող միջոցների և ծառայությունների ծավալը։ 

Մի շարք ընթերցողներ FIP.am-ին առաջարկել են ստուգել լուրերն այն մասին, թե արդյոք վերընտրվելու դեպքում կառավարող ուժը չեղարկելու է նաև կենսաթոշակների բարձրացման որոշումը՝ վերադարձնելով դրանք նախկին թվին։ 

Ապահովագրությունը չի չեղարկվելու կամ սահմանափակվելու

FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հերքեցին տեղեկությունները՝ նշելով, որ հիմնովին կեղծ է․ ավելին նախարարությունից հայտնեցին, որ նախատեսվում է փուլ առ փուլ Հայաստանի ամբողջ բնակչությանն աստիճանաբար ներառել համակարգի մեջ։ 

Հատկանշական է, որ տեղեկությունն օրեր առաջ հերքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը ՀՀ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում։ 

«Մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջության ապահովագրության համակարգում։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչությանն առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին դրույքը, և այդ համակարգը բնականոն գործում է և շարունակելու է գործել ընտրություններից առաջ էլ, դրանից հետո էլ, մանավանդ, որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի»,- նշել է Փաշինյանը։  

Տեղեկությունը հերքել է նաև Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որ այդ խոսակցությունները հատկապես տարեցների շրջանում են տարածված։ 

«Իրականում մեծ ապատեղեկատվություն է տարածվում որոշ լրատվամիջոցների և ուժերի կողմից, բայց մենք տեսնում ենք, որ օրենքն ընդունվել է, և ապահովագրական համակարգը շարունակելու է գործել։ Ավելին՝ մինչև 2028 թվականը յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու՝ ընդգրկելով երկրի ամբողջ բնակչությանը»,- նշել է փոխնախարարը։

Այսպիսով, տարածվող տեղեկությունները հիմնովին կեղծ են․ ծրագիրը ոչ միայն չի չեղարկվելու կամ սահմանափակվելու, այլ նաև ընդլայնվելով ընդգրկելու է բնակչության նոր խմբեր։ 

Թոշակների չափը նվազեցնելու կեղծիքը

FIP.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե հունիսյան ընտրություններից հետո կենսաթոշակները նվազելու են:

Նախարարությունից հղում անելով օրենսդրությանը հայտնեցին, որ կենսաթոշակների վերանայում կարող է լինել միայն բարձրացման և ոչ նվազեցման նպատակով։ Միևնույն ժամանակ հայտնեցին, որ կառավարությունը թոշակների իդեքսացիա իրականացնելիս հաշվի է առնելու գնաճը, մասնավորապես, որքան կազմի գնաճը՝ թոշակը պետք է համապատասխանաբար բարձրանա։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացել են մինչև 10 000 դրամ։ 

Ընդդիմությունն իր հերթին, հիմնվելով Փաշինյանի՝ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ նախկին հայտարարությունների վրա, տարածում էր թեզը, թե կառավարող ուժն այսպիսով փորձում է շահել ընտրողների քվեն և այդ քայլը որպես ընտրակաշառք ներկայացնում։ 

Շշուկային ապատեղեկատվություն կամ offline ստեր

Վերևում թվարկված կեղծ տեղեկությունները շշուկային կամ ոչ առցանց ապատեղեկատվության օրինակներ են․ այս հնարքը հիմնված է ոչ թե հրապարակային մեդիահոսքերի, այլ սոցիալական կապերի վրա՝ ընտանիք, հարազատներ, հարևաններ, աշխատավայր։

Տարածվող կեղծիքները հիմնականում չեն ունենում հստակ աղբյուր, բայց ընկալվում են որպես «վստահելի», որովհետև տարածվում են ծանոթների կողմից։ 

Առաջին հայացքից կարող է թվալ, որ եթե լուրերը չեն հայտնվում սոցիալական ցանցերում կամ խոշոր ԶԼՄ-ներում, ուրեմն դրանց ազդեցությունը սահմանափակ է, իրականում, սակայն հակառակն է․ մարդիկ կարող են հակված լինել ավելի շուտ հավատալու իրենց շրջապատին, քան ԶԼՄ-ներին։ 

2-րդ՝ այս տեղեկությունները ունեն թիրախավորված բնույթ, օրինակ կենսաթոշակների չեղարկման կեղծիքը առավելապես քննարկվում է տարեցների շրջանում։ 

3-րդ՝ այդպիսի ստերը բավականին ուշ են հայտնվում, անգամ կարող են ընդհանրապես դուրս մնալ փաստեր ստուգող լրագրողների ուշադրության կենտրոնից, ինչպես եղավ այս պարագայում (FIP.am-ի խմբագրությունը կեղծ տեղեկությունը տեղորոշել է իր ընթերցողների և ոչ ամենօրյա մշտադիտարկման շնորհիվ)։ Հետևապես, երբ տեղեկությունը չի հայտնվում թվային միջավայրում, այն ամենայն հավանականությամբ կստուգվի էական ուշացումով կամ առհասարակ չի ստուգվի։ 

Եվ վերջապես 4-րդ՝ այս լուրերի նպատակը վախ գեներացնելն է մարդկանց համար  առաջնային ու նաև զգայուն հարցերի շուրջ՝ սոցիալական ապահովություն, առողջություն, եկամուտներ և այլն։ 

Նանե Մանասյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2026կենսաթոշակՀՀ ԱՆ

Հարակից հոդվածներ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է
Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

16:40, 22 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում...

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

16:32, 15 Հնս, 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens