ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

Նանե Մանասյան Նանե Մանասյան
14:55, 25 Փտր, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000 դրամով։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի թոշակների բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ միմյանց հակասող հայտարարությունները։ 

2024 թվականին ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներին ամփոփիչ ելույթում Փաշինյանը, խոսելով թոշակների բարձրացման մասին, նշել է, որ  եթե անգամ կտրեն պետական կառույցների աշխատողների և պաշտոնյաների  «ամբողջ աշխատավարձը և պարգևավճարները, ավտոներն էլ հետը, ավտոների սպասարկման ծառայությունն էլ հետը դնենք թոշակի վրա, թոշակառուների թոշակը կարող ենք բարձրացնել 9000 դրամով»։ 

«Բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը միայն թոշակ չի. թոշակը փողը հավաքելը, ա կետից հասնելը բ կետը, ծախս ունի: Այսինքն՝ նախ պետական եկամուտներ չեն հավաքվի, չեն հավաքվի ընդհանրապես, որովհետև չկա Պետական եկամուտների կոմիտե, չի կարող հավաքվել: Եվ ինչքան էլ կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվի, դա էլ հաշվի առնենք, որովհետև այսօր ՊԵԿ-ում կան աշխատողներ, ովքեր ընդհուպ ստանում են 1 մլն, 2 մլն դրամ աշխատավարձ, և մենք նրանց ծնկաչոք խնդրում ենք, ասում ենք՝ հանկարծ գործից դուրս չգաք: Բյուջե ընդհանրապես չի լինի: Բոլոր դպրոցները կփակվեն: Ճանապարհ ընդհանրապես չի կառուցվի»,- ասել է նա: 

2025 թվականի նոյեմբերին Փաշինյանն, անդրադառնալով թոշակառուների անկանխիկ գնումների համակարգին, նշել է, որ կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է, և հետևաբար Կառավարությունը «այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում է այնքան գումար, որն էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որը նրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում և դրվում է իրենց առողջապահական համակարգի մեջ»։ 

«Այսինքն՝ մենք նրանց համար բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցվածք ենք ստեղծում»,- ասել է վարչապետը:

2025 թվականի դեկտեմբերին Փաշինյանը «ՀՀ 2026 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր. 

«Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ լավ, թոշակառուների թոշակն ամսական 10 400 դրամով ավելացնենք, ի՞նչ է անելու թոշակառուն, այդ գումարն ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, խոսքն այս դեպքում 65 պլյուս տարեկան թոշակառուների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսն առողջապահությունն է: Հիմա, հետևաբար, ինչո՞ւ մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այն արդյունավետ օգտագործի իր առողջապահության վրա՝ գնա դեղատուն այլ բան գնի, քան պետք է գնի, գնա ստանա այն բուժծառայությունը, քան պետք է ստանա: Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ, ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է, մեծ հավանականությամբ, ոչ թե 10000, այլ գուցե 20, գուցե 30, գուցե 40, գուցե 50 հազար, գուցե 100 հազար, գուցե 500 հազար դրամի ծառայություն»,- ասել էր Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանի թոշակների բարձրացման վերաբերյալ հիմնավորումները ժամանակի ընթացքում փոխվել են և ակնհայտորեն հակասում են միմյանց․ 2024-ին նա պնդում էր, որ նույնիսկ պետական համակարգի խոշոր կրճատումների պարագայում հնարավոր է թոշակները բարձրացնել առավելագույնը 9000 դրամով՝ այն էլ պետության խաթարված կենսագործունեության գնով։  

Հաջորդիվ Փաշինյանը նշում էր՝ հնարավոր է գործնականում կենսաթոշակները բարձրացնել 10-11 հազար դրամով, սակայն դա ներկայացվում էր որպես գիտակցաբար չտրվող գումար, քանի որ կառավարությունը նախընտրում է այդ միջոցները ուղղել առողջապահական ծառայությունների և ապահովագրական համակարգի ձևավորմանը, որից թոշակառուները կօգտվեն՝ ստանալով ավելի մեծ աջակցություն ու թանկարժեք ծառայություններ պետությունից։  

Փաստացի, թոշակները չբարձրացնելը տարբեր փուլերում Փաշինյանը բացատրել է տարբեր հակասական պատճառաբանություններով՝ ֆինանսական անբավարարությունից մինչև կառավարման ու ծախսերի վերահսկման մոտեցումների փոփոխություն։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կենսաթոշակՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

10:39, 12 Հկտ, 2026

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։  Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր...

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է
Սխալ

Համայնքի կին ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը․ Փաշինյանի պնդումը սխալ է

15:54, 7 Հկտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին «CTRL Z» հաղորդման ընթացքում հայտարարել է․ «2018 թվականից առաջ Հայաստանում կին համայնքի ղեկավար չի եղել։...

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Մանիպուլյատիվ

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում

13:30, 7 Հկտ, 2026

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ...

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները
Սխալ

ԱՀԿ-ն առաջարկում է չլուսաբանե՞լ ինքնասպանությունները․ Փաշինյանի կիսատ ու սխալ պնդումները

11:24, 7 Հկտ, 2026

«CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens