ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը այդքան էլ հեշտ գործ չէ․ Նարեկ Կարապետյանի մոլորեցնող հայտարարությունները

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
22:49, 12 Փտր, 2026

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը փետրվարի 12-ին իրենց ուժի վարչապետի թեկնածուի՝ Սամվել Կարապետյանի անունը հայտարարելիս ներկայացրեց՝ ինչպես է նա անցնելու վարչապետ դառնալու ուղին, քանի որ Կարապետյանը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ վերջին չորս տարում մշտապես չի ապրել Հայաստանում, ինչպես նաև ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

«Մեր Սահմանադրությունը ունի 148 հոդված, որը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը, իսկ ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է Ազգային ժողովում, Ազգային ժողովի քվեարկությամբ և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Իսկ ի՞նչ ընտրություն է լինելու հունիսի 7-ին…»,-հայտարարել է Կարապետյանը։ 

Այնուհետև նա իր խոսքը հաստատելու համար դահլիճին հորդորել է լսել 5 իրավաբան մասնագետների (Գևորգ Դանիելյան, Սիրանույշ Սահակյան, Արթուր Ղամբարյան,  Ալվինա Գյուլումյան, Վարդան Պողոսյան) խոսքը, որտեղ այդ մասնագետները ներկայացնում են, որ Սահմանդրության 148 հոդվածի փոփոխությունը «բավականին ճկուն է», այն հնարավոր է փոփոխել Ազգային ժողովի միջոցով՝ փոփոխությունների տեքստի ընդունմամբ։ 

Դահլիճին ներկայացված տեսանյութում այս մասնագետները միայն նշում են, որ Ազգային ժողովը կարող է փոփոխել կառավարության անդամին ներկայացվող պահանջների մասին Սահմանադրության 148-րդ հոդվածը, սակայն չեն ներկայացնում՝ ինչ պայմաններում է դա հնարավոր, ինչպես կարելի է հասնել այդ փոփոխությանը ու ինչ ճանապարհ է դրա համար անհրաժեշտ։

Նարեկ Կարապետյանը ևս, անտեսելով օրենսդրական բոլոր պահանջները, շարունակել է՝ հայտարարելով, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստին հանդես կգան օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, որ թույլ տան միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին դառնալ ՀՀ վարչապետ։ 

Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն

Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է վարչապետին ներկայացվող պահանջները՝ ՀՀ քաղաքացիություն, վերջին 4 տարում մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջ և այլն։ Սա Սահմանադրության նորմ է, ոչ թե օրենք։ Դրա փոփոխությունը չի կարող կատարվել սովորական օրենքի փոփոխությամբ։  Սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի քվեն (առնվազն 72 ձայն գործող 107-հոգանոց խորհրդարանում)։

Այսինքն՝ սա ոչ թե պարզապես «բացարձակ մեծամասնություն» է (54+ ձայն), այլ սահմանադրական մեծամասնություն (70+ ձայն)։

Ստացվում է՝ Սամվել Կարապետյանի թիմը կարող է 148-րդ հոդվածում փոփոխություն կատարել միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագայում։ Այս դեպքում նրանք չեն ունենա իրավական խոչընդոտ անմիջապես ձեռնարկել այդ փոփոխությունը։

Արդյոք Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար բավարար է միայն խորհրդարանի քվեարկությունը։ Ոչ ամբողջությամբ։ Գործընթացը ներառում է նաև՝ 

  • Նախաձեռնության ներկայացում, որը կարող է անել կառավարության կամ պատգամավորների առնվազն 1/5-ը
  • Սահմանադրական դատարանի եզրակացություն՝ կախված նախաձեռնության տեսակից (15 օրյա ժամկետ)
  • 2/3 քվեարկություն ԱԺ-ում
  • Ստորագրում Հանրապետության նախագահի կողմից

Այսինքն՝ այս գործընթացը ամբողջական սահմանադրական փոփոխության ընթացակարգ է, ոչ թե «օրենսդրական որոշում»։ Փաստացի, Նարեկ Կարապետյանի ձևակերպումը, թե «148-րդ հոդվածը փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ և ոչ թե սահմանադրական բարեփոխումներով», իրավական առումով մոլորեցնող է, քանի որ ՀՀ Սահմանադրության հոդվածի փոփոխությունը հենց սահմանադրական բարեփոխում է։

Բացի այդ փոփոխությունը, անհրաժեշտ է նաև Հայաստանի ընտրական օրենսդրության ու այլ հարակից օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ գործընթացն ամբողջացնելու համար։ Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ։

Մյուս կողմից գործող Ազգային ժողովը իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոս, հետևաբար Կարապետյանների գլխավորած ուժը չի կարող հունիսի 7-ի ընտրություններից 20 օր հետո խորհրդարանում սահմանադրական փոփոխության գործընթաց սկսել։

Որո՞նք են լինելու նոր ԱԺ-ի առաջին քայլերը 

ՀՀ Սահմանադրության համաձայն, ԱԺ առաջին նիստը գումարվում է ընտրություններից հետո սահմանված ժամկետում։ Իսկ ահա Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Այնուհետև, ԱԺ առաջին նստշրջանում ընտրվում են ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, ձևավորվում են խմբակցությունները, ձևավորվում են մշտական հանձնաժողովները («Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք-խմբ․)։

Եթե նոր խորհրդարանի պարզ մեծամասնությունը ձևավորել է Սամվել Կարապետյանի ուժը, ապա վարչապետ է նշանակվում նրանց ցուցակի առաջին համարի թեկնածուն։ Այդ վարչապետը իր հերթին պետք է ձևավորի իր ղեկավարած կառավարության կազմը, ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը։

Եթե պարզ մեծամասնություն ձևավորած Սամվել Կարապետյանի թիմը կարողանա քաղաքական խորհրդակցությունների արդյունքում ունենալ պատգամավորների ձայների 2/3-րդը, ապա կկարողանա ձեռնարկել Սահմանադրական բարեփոխումների գործընթաց և միայն դրանից ու օրենսդրական այլ փոփոխություններից հետո նախկինում նշանակված վարչապետը կարող է հրաժարական ներկայացնել։

Դրանից հետո միայն կարող է ընտրվել Սամվել Կարապետյանը։ Այս գործընթացի համար, միևնույն է, տևական ժամանակ է անհրաժեշտ։

Այսպիսով, թեև Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից, սակայն դրա համար պահանջվում է սահմանադրական ընթացակարգ՝ ներառյալ Սահմանադրական դատարանի պարտադիր եզրակացությունը և պատգամավորների առնվազն երկու երրորդի քվեն։ Հետևաբար իրավական առումով գործնականում անհնար է նորընտիր խորհրդարանի առաջին նիստերում կամ կարճ ժամկետներում միաժամանակ փոխել Սահմանադրությունը և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։

Հասմիկ Համբարձումյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նարեկ ԿարապետյանՍահմանադրություն

Հարակից հոդվածներ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր...

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել
Սխալ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել

21:13, 30 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս...

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝  Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

21:54, 23 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և...

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens