ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հակադարձում․ ինչո՞ւ Միքայել Մելքումյանի հաշվարկները չեն կարող արտացոլել հայ միգրանտների փոխանցումների ծավալը

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
10:29, 23 Ապր, 2026

ՍԽԱԼ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, հակադարձելով «Փաստերի ստուգման հարթակի»՝ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է» հոդվածին, ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է․ 

««Փաստերի ստուգման հարթակը» կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ-որ  թիվ մի աղբյուրից վերցնել ու ասել՝ այս թիվը այսքան է, դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ…»։

Կարդացեք նաև՝ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է

Զերծ մնալով տնտեսագետի որակումներին պատասխանելուց՝ արձանագրենք, որ FIP.am-ը վերցրել և վերլուծել է ոչ թե «ինչ-որ թիվ մի աղբյուրից», այլ համադրել է տարբեր ցուցանիշներ՝ ոլորտի ֆինանսական հոսքերը ներկայացնելու լիազորություն ունեցող կառույցի՝ Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրությունից։ 

Հետաքրքիր է, որ «ինչ-որ թիվ մի աղբյուրից» վերցնելու համար լրատվամիջոցին մեղադրող տնտեսագետը ԿԲ նույն վիճակագրությունից առանձնացրել է միայն մեկ ցուցանիշ՝ առանց այն համադրելու այլ տվյալների հետ։

«Կենտրոնական բանկի կայքից թիվ է, որը 3․8 մլրդ դոլար է 2025 թվականին, երբ որ Ռուսաստանից փոխանցումներ են եղել Հայաստան»,- ասում է Մ․ Մելքումյանը՝ ցույց տալով իր բջջային հեռախոսի էկրանը։

Սա, ինչպես արդեն նշել ենք, միակ պաշտոնական վիճակագրական ցուցանիշն է, որը մեջբերում է տնտեսագետը։

Ելակետ վերցնելով տարեկան 3․8 մլրդ դոլարը՝ Մ․ Մելքումյանը այն բաժանել է 12 ամիսների և եզրահանգել՝ «ստացվում է ամսական ավելի քան 300 մլն դոլար»։

Հաջորդ քայլով տնտեսագետը բաժանել է այդ գումարը երկու մասի և պնդել, որ դրա մի մասը գալիս է բանկային փոխանցումներով, իսկ մի զգալի հատված՝ կանխիկ։

«Այսինքն՝ մարդիկ իրենց հետ բերում են»,- պարզաբանում է նա։

Սակայն այս պնդման մեջ տնտեսագետը չի հստակեցնում՝ խոսքը հենց հայ միգրանտների մասի՞ն է, թե՞ ընդհանուր հոսքերի՝ հարցը թողնելով բաց։

Ի՞նչն է խնդրահարույց այս հաշվարկի մեջ

Անդրադառնանք Մ․ Մելքումյանի օգտագործած ելակետային թվին՝ հասկանալու համար, թե որքանով է այն վերաբերելի միգրանտների ուղարկած գումարներին։

Այո՛, ԿԲ տվյալներով՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3․8 մլրդ դոլար։

Սակայն այստեղ կա երկու կարևոր հանգամանք։

1․ Իր հաշվարկի հիմքում դնելով ՌԴ-ից ՀՀ փոխանցված ընդհանուր ներհոսքի չափը (3․8 մլրդ)՝ առանց դրանից հանելու արտահոսքը` զուտ ներհոսքը ստանալու համար, ինչպես նաև առանց դիտարկելու ոչ առևտրային փոխանցումների ներհոսքը, արտահոսքն ու զուտ ներհոսքը, տնտեսագետն ինքն է թյուրիմացության մեջ գցում ընթերցողին կամ ունկնդիրներին։

                ՌԴ-ից ՀՀ տարեկան փոխանցումների ծավալը՝ 

                          ԱՄՆ դոլարով (2015-2025թթ․)

Տարի Ընդհանուր ներհոսք Ընդհանուր արտահոսք Ընդհանուր 

Զուտ ներհոսք

ՈՐԻՑ

ոչ առևտրային

ներհոսք

Ոչ առևտրային արտահոսք ոչ առևտրային Զուտ ներհոսք
2015 1 մլրդ 286 մլն  722 մլն  923 մլն  208 մլն 714 մլն
2016 896 մլն 333 մլն 563 մլն  844 մլն  205 մլն 639 մլն
2017 1 մլրդ 376 մլն  688 մլն  982 մլն 201 մլն  781 մլն
2018 1 մլրդ 471 մլն 577 մլն  936 մլն 190 մլն 745 մլն
2019 1 մլրդ 425 մլն  629 մլն 910 մլն 183 մլն 727 մլն
2020 824 մլն 459 մլն 364 մլն 673 մլն 192 մլն  481 մլն
2021 865 մլն 401 մլն 463 մլն  740 մլն  209 մլն 531 մլն
2022 3․6 մլրդ 452 մլն 3․1 մլրդ 1․3 մլրդ 190 մլն  1․2 մլրդ
2023 3․9 մլրդ 641 մլն 3․3 մլրդ 737մլն 168 մլն 568 մլն
2024 3․8 մլրդ 688 մլն 3․1 մլրդ 418 մն 147 մլն  270 մլն
2025 3․8 մլրդ 749 մլն 3․1 մլրդ 568 մլն 153 մլն 415 մլն

Այնինչ, ըստ Կենտրոնական բանկի՝ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող դրամական միջոցների մասին խոսելիս պետք է հիմք ընդունել «ոչ առևտրային ներհոսք» տողում ներկայացված տվյալները։

Այդպես էլ հենց վարվել է FIP.am-ը՝ ներկայացնելով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ցուցանիշները ինչպես ընդհանուր, այնպես էլ ոչ առևտրային փոխանցումների համատեքստում (զուտ ներհոսքը հավասար է երկիր մտած ընդհանուր ներհոսքի և երկրից դուրս եկած արտահոսքի տարբերությանը)։

2․ 2022 թ․-ից հետո բանկային փոխանցումների աճը պայմանավորող գործոնները

ԿԲ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ից Հայաստան ընդհանուր փոխանցումների կտրուկ աճը սկսվել է 2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Տնտեսագետը, սակայն, մատնանշելով 2025-ին գրանցված 3․8 մլրդ ընդհանուր փոխանցումների չափը, չի բացում այն համատեքստը, որ փոխանցումները շեշտակի աճել են ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

Այնինչ, 2022-ից հետո ցուցանիշների կտրուկ աճը մեծապես կապվում է  ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի, ռելոկանտների և կապիտալի ներհոսքերի  հետ։

Այն, որ աճը պայմանավորված է հենց այս գործոններով, նշվել է նաև հանրային քննարկումներում։

Դեռ 2022 թվականի մայիսին ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նշել էր, որ չնայած ԿԲ-ի՝ 2022 թ․-ին ՌԴ-ից դրամական փոխանցումների շուրջ 50 տոկոս նվազման մասին կանխատեսմանը, դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է։

«Գումարային իմաստով աճ կա 2021 թվականի համեմատ, բայց կոնկրետ սեզոնային աշխատողների մասով նվազում կա»,— շեշտել էր Հ․ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ աճը պայմանավորված է «միջազգային այցելուների» փոխանցումներով, սակայն թե ինչ զարգացումներ կունենա այդ աճը, «մեծ հարց է»։

Հիմք ընդունելով տարեկան 120․000-130.000 միգրանտի ցուցանիշը՝ Մ․ Մելքումյանը այն բազմապատկել է 1250 դոլարով՝ դա համարելով ՌԴ-ում հայ միգրանտի միջին աշխատավարձի չափը։ Արդյունքում, ըստ նրա հաշվարկի, հայ միգրանտների ամսական եկամուտը կազմել է  150-160 մլն դոլար։ 

«Հնարավոր է դրա մի մասը բանկային փոխանցումներով գա, մի մասը կանխիկ եղանակով մարդիկ բերեն»,- նշել է տնտեսագետը։

Մի կողմ թողնելով միգրանտների աշխատավարձի հաշվարկման հիմնավոր լինել-չլինելու հանգամանքը՝ նշենք, որ տնտեսագետի կողմից ներկայացված միգրանտների թվաքանակն առնվազն վիճելի է։ Նախորդ տարիներին, ըստ միգրացիոն հարցերով փորձագետ, Տաթևիկ Բեժանյանի, աշխատանքային միգրանտների թիվը տատանվել է 95․000-100․000-ի սահմանում, իսկ ներկայումս այդ ցուցանիշը 70․000-ից փոքր է։

Այսպիսով, թեև տնտեսագետի պնդումը՝ ՌԴ-ից ՀՀ տարեկան ընդհանուր փոխանցումների մասով, ճիշտ է (3.8 մլրդ ընդհանուր ներհոսք), սակայն, այն չի կարող արտացոլելհայ միգրանտների կողմից ուղարկվող գումարների իրական ծավալը։

Քանի որ՝

  • ըստ ԿԲ-ի՝ աշխատանքային միգրանտների փոխանցումները հիմնականում արտացոլված են «ոչ առևտրային փոխանցումներ» տողով,
  • տնտեսագետի հաշվարկած՝ միգրանտների աշխատավարձերի չափի, փոխանցումով և կանխիկ բերվող գումարների վերաբերյալ պնդումները չափելի չեն,
  • տնտեսագետի ներկայացրած՝ ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների թիվը, առնվազն վերջին տարիների կտրվածքով, վիճելի է։

Այդուհանդերձ, մեր ներկայացրած վիճակագրական տվյալները վերաբերում են բացառապես դրամական փոխանցումներին և չեն ներառում հայ միգրանտների կողմից բերվող կանխիկ գումարները, որոնք կարող էին մեծացնել ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների դրամական հոսքերի ընդհանուր ծավալը։ Դրանք, սակայն, որպես վիճակագրական անփոփ տվյալներ հանրային բաց աղբյուրներում հասանելի չեն։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գագիկ Ծառուկյանհայ միգրանտներՄիքայել Մելքումյան

Հարակից հոդվածներ

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

Ծառուկյանի 10 հազարը և Ռուբինյանի 1000-ը․ ի՞նչ են ասում պաշտոնական թվերը

10:34, 21 Մյս, 2026

Մայիսի 20-ին Գագիկ Ծառուկյանը Մեղրիում քարոզարշավի շրջանակներում բնակչության  հետ  հանդիպման ժամանակ աջակիցներին ասել էր, թե Հայաստանում 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է
Տվյալների լրագրություն

Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է

16:42, 28 Ապր, 2026

Վերջին օրերին գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում բնակիչներից մեկի հարցին՝ «որոնք են լինելու առաջին երեք բարեփոխումը գյուղացու համար․ ինչ կանեիք», «Բարգավաճ...

«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է
Սխալ

«Ռուսաստանից ամսական 150-180 մլն դոլար տրանսֆեր է գալիս․․․»․ Գագիկ Ծառուկյանի այս պնդումը սխալ է

10:37, 21 Ապր, 2026

Կոտայքի մարզ այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է․ «Ռուսաստանից ամսական 150-180 մլն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens