ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա կրեմլյան քարոզչամիջոցի կողմից․ ի՞նչ է իրականում ասել Փաշինյանը ռուս սահմանապահների մասին

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
11:43, 4 Մյս, 2026
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Կրեմլյան քարոզչամիջոց «Московский комсомолец» պարբերականը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված՝ այն մեկնաբանելով որպես ռուս սահմանապահների «դուրսբերում», մինչդեռ վարչապետը խոսել է պայմանագրով նախատեսված՝ փուլային գործընթացի մասին։

Մասնավորապես, պարբերականը գրել էր․ «Չհասցրեց հանդարտվել սկանդալը՝ Երևան Զելենսկու հրավերի հետ կապված, երբ Փաշինյանը նոր «անակնկալ» մատուցեց․ նա հայտարարեց Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահներին հայկականներով փոխարինելու ծրագրերի մասին»։

Լրագրողը նշել էր, թե իր «հայտարարությամբ Փաշինյանը փորձել է առավելագույնս վիրավորել ռուս սահմանապահներին»։

Այնուհետև եզրահանգել էր․ «Ռուս սահմանապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից ընտրված քաղաքականության հերթական փուլն է՝ ուղղված Հայաստանում ցանկացած ռուսական ներկայության դուրսբերմանը։ Ակնհայտ է, որ սա արևմտյան կառույցների կողմից նրա կուսակցությանը սպասվող հունիսյան խորհրդարանական ընտրություններում աջակցելու «գինն» է։ Սա նաև նրա լեգիտիմացման պայմանն է որպես «օրինական» ղեկավար «միջազգային հանրության» աչքում՝ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» բավական հավանական պարտության դեպքում»։ Նաև ընդգծել՝ «ռուսական ռազմաբազան հաջորդն է»։ 

Ընդհանրապես, հոդվածում, որի վերնագիրն էր՝ «Փաշինյանը ռուս սահմանապահներին վռնդում է նաև հայ-թուրքական սահմանից», շատ են անհիմն պնդումները, որոնք էլ գնահատականների հետ միասին ներկայացվում են որպես փաստ։ Բացի այդ, հոդվածի տեքստն ուղեկցվում է վիրավորական լեզվով։ 

Ի՞նչ է իրականում ասել Փաշինյանը

Ապրիլի 30-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հնչել էր հարց՝ արդյոք Կառավարությունը ծրագրում է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ փոխանցել Հայաստանի սահմանապահ զորքերին։ Ինչին Փաշինյանը պատասխանել էր․ «Մենք այդ հարցը քննարկում ենք երկկողմ ձևաչափով։ Մեր փորձը ցույց է տվել, որ այլ ձևաչափերը բավարար արդյունավետ չեն։ Միաժամանակ, եթե տեսնենք այլ ձևաչափերի արդյունավետության հնարավորություն, չենք խուսափի նաև դրանցից։

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական սահմանին, ապա 1990-ականների սկզբին ստորագրված պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը զուգահեռ, մենք պետք է աստիճանաբար մեր վերահսկողության ներքո վերցնենք սահմանը։

Նշեմ նաև, որ մենք ռուս սահմանապահներին վճարում ենք սահմանը պահպանելու համար, և եղել են դեպքեր, երբ ռուս գործընկերները բարձրացրել են այդ վճարները ավելացնելու հարցը՝ նշելով, որ ներկայիս միջոցները բավարար չեն։

Մենք հաշվարկում ենք, որ այդ գումարների ավելացման փոխարեն կարող ենք ներդնել մեր սահմանապահ կարողությունների զարգացման մեջ, և աստիճանաբար՝ որքան հնարավոր լինի, մենք կվերցնենք սահմանների վերահսկողությունը, իսկ ռուս գործընկերները կշարունակեն աշխատել այն շրջանակում, որն ընդունելի է մեզ համար»։

Այսինքն, Փաշինյանն ասել է, որ ռուս սահմանապահներին փոխարինելու գործընթացը պետք է լինի փուլային, որը նախատեսված է դեռ հայ-ռուսական պայմանագրով։ Բացի այդ, Հայաստանը վճարում է ռուս սահմանապահներին նրանց ծառայության դիմաց, հետևաբար, եթե այդ վճարը ավելացնելու հարց է դրվում, ապա հայկական կողմն այն վճարելու փոխարեն կարող է զարգացնել սեփական սահմանապահ կարողությունները։

Ի՞նչ է սահմանում հայ-ռուսական պայմանագիրը

Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը և գործունեությունը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով։

Ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանային անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը աջակցում են, սակայն Հայաստանի սահմանապահ ուժերի զարգացմանը զուգահեռ սահմանային հսկողության գործառույթները պետք է փոխանցվեն հայկական կողմին։

Արտապատկերումը՝ հայ-ռուսական պայմանագրից։

Այսպիսով, հենց պայմանագրով է նախատեսվում սահմանների վերահսկողության աստիճանական փոխանցումը հայկական կողմին, հետևաբար այն ներկայացնելը որպես նոր կամ միակողմանի քաղաքական որոշում՝ մանիպուլյատիվ է։

Հայ-ռուսական պայմանագրի այս դրույթը ցույց է տալիս, որ ներկայում քննարկվող գործընթացը նոր քաղաքական որոշում չէ, այլ բխում է գործող պայմանագրային պարտավորություններից: 

Ռուս սահմանապահները Հայաստանից հեռանում են աստիճանաբար

Գործընթացները ցույց են տալիս, որ ռուս սահմանապահները Հայաստանից հեռանում են աստիճանաբար։ 2024 թվականի օգոստոսի 1-ից Ռուսաստանի հետ պայմանավորվածության հիման վրա և Հայաստանի պահանջով ռուս սահմանապահները հեռացվեցին «Զվարթնոց» օդանավակայանից։  

2024-ի հոկտեմբերին Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը մասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։ 

2025-ի մարտի 1-ից, ինչպես ԱԱԾ-ից տեղեկացրել էին FactorTV-ին, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։

Արդեն այս տարի փետրվարին հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են, և այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։

Ինչ վերաբերում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային, նախորդ ճեպազրույցներից մեկում Փաշինյանը խոսել էր դրա մասին ու ասել, որ այդ ռազմաբազան առայժմ չի փակում «Հայաստանի տեսադաշտը»։ «Մենք բարեբախտաբար, թե դժբախտաբար դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի․․․»,— ասել էր ՀՀ վարչապետը։ 

Այսպիսով, «Московский комсомолец»-ի հոդվածը մանիպուլյատիվ է։ Այն հիմնված է Փաշինյանի իրական հայտարարության վրա, սակայն վերջինիս խոսքը ներկայացված է խեղաթյուրված՝ ստեղծելով տպավորություն, թե Հայաստանը կտրուկ դուրս է բերում ռուս սահմանապահներին, մինչդեռ խոսքը պայմանագրով նախատեսված փուլային գործընթացի մասին է։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIկրեմլյան քարոզչությունՆիկոլ Փաշինյանռուս սահմանապահ

Հարակից հոդվածներ

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

18:33, 30 Հլս, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens