ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Analitik․am-ը խեղաթյուրում է Մարտի 1-ի դեպքերի փաստերը

Մարտի 1-ից անցել է ավելի քան 10 տարի, սակայն այն դեռ շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նոր իշխանությունները հանձն են առել դրա բացահայտման պատասխանատվությունը։ Հրապարակվում են նոր փաստեր, գործով հարցաքննվում ու կալանավորվում են նոր անձինք։ Որոշ լրատվամիջոցներ, սակայն, շարունակում են խեղաթյուրել փաստերը

12:44, 8 Նյմ, 2018

Analitik.am կայքը հետաքննական եռամաս տեսաշար է հրապարակել՝ «Փաստերի հետքերով. Ո՞վ է խախտել ՀՀ սահմանադրական կարգը, 2008 Մարտի 1» վերնագրով, որտեղ ներկայացվում է Մարտի 1-ի մասին պատմող այլ իրականություն, որը, ըստ տեսաշարի հեղինակների, դուրս է մնացել հանրության ուշադրությունից։

Տեսաշարում ներկայացված շատ փաստեր, սակայն, խեղաթյուրված են։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Հետաքննության «Ո՞վ է խախտել ՀՀ սահմանադրական կարգը, 2008 Մարտի 1, մաս 3» վերնագրված տեսանյութում նշվում է, որ ընտրությունների՝ կեղծված լինելու մասին փաստեր չկան, մինչդեռ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին հրապարակած իր վերջնական զեկույցում նշել է, որ «Թեև 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին նախընտրական և քվեարկության շրջանում` լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ` մասնավորապես ընտրության օրվանից հետո․․․այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ և արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության և հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին»։

 Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքները ներկայացվում են որպես չարտոնված, անօրինական, իշխանության զավթման փորձ, որոնք կարող են դիտարկվել որպես հանցագործություն: Սակայն պետք է նշենք, որ ըստ Սահմանադրության 44-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք, հետևաբար փետրվարի 19-ից հետո տեղի ունեցած հանրահավաքներն ու նստացույցերը պետք է դիտարկել իբրև մարդկանց՝ հավաքներ կազմակերպելու իրավունքի արտահայտում։

Վերոնշյալ տեսաշարում խոսվում է նաև քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման մասին։ Այն, որ Զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, փաստել են թե՛ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, թե՛ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Analitik.am-ի հեղինակած ռեպորտաժում ներկայացվում է Տեր-Պետրոսյանի  հանրահավաքից մի հատված, որում նա ասում է, որ հանդիպել է ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի հետ։ Նշվում է, որ նրանք ժողովրդի անունից բանակցություններ են վարում բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ։ Այս ամենը ներկայացվում է որպես ընդդիմության կողմից բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձ։

Բացակայում է, սակայն, տեսանյութի շարունակությունը, որում Տեր-Պետրոսյանն ասում է, որ այդ հանդիպման ընթացքում պաշտպանության փոխնախարարները հայտարարել են, որ թույլ չեն տա՝ բանակը խառնվի քաղաքականությանը, և ուժ գործադրվի սեփական ժողովրդի նկատմամբ:

Հավելենք նաև, որ «Փաստերի ստուգման հարթակը» մեկ անգամ արդեն անդրադարձել է բանակի ներգրավման մասին հայտարարություններին։ Այն ժամանակ այդ թեզն առաջ էին քաշում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ նշելով, որ ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը ներգրավվել են քաղաքական գործընթացներին՝ ընդդիմության դրդմամբ։ Անդրադառնալով այս հարցի իրավական կողմին՝ նշել էինք, որ պաշտպանության  նախարարն ու փոխնախարարները քաղաքացիական վերահսկողություն են իրականցնում բանակում, իսկ ԶՈՒ-ի  կառավարումը գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակում է (ՀՀ պաշտպանության մասին օրենք, հոդված 12)։ Հետևաբար, փոխնախարարների աջակցությունը չի նշանակում, որ բանակը ներքաշվել է քաղաքական իրադարձությունների մեջ։

Անդրադառնանք ռեպորտաժի մյուս խնդրահարույց հատվածներին։

Ըստ Analitik.am-ի տեսանյութի՝ չի արձանագրվել որևէ բախում բանակայինների և ցուցարարների միջև, չկան փաստեր առ այն, որ բանակը հրազեն է օգտագործել, և ըստ այդմ՝ բանակը փաստացի ներգրավված չի եղել ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում։

Ի հակադրություն այս պնդման՝ մեջբերենք ՀՔԾ պետի՝ բանակի ներգրավվածության մասին հայտարարությունը առ այն, որ բանակը կրակել է մարդկանց և բնակարանների ուղղությամբ: «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել  Լեո փողոցի շենքերի ուղղությամբ …»,- մասնավորաապես հայտարարել էր Սասուն Խաչատրյանը։ Նա հավելել էր նաև, որ օլիգարխների կողմից բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի զինվորները պաշտպանեն իրենց (օլիգարխներին — խմբ․), իրենց ունեցվածքը և քաղաքական նկրտումները: Շենքերի ուղղությամբ կրակելու մասին նշում են նաև հենց Լեո փողոցի բնակիչները։

Հրապարակման մեջ շահարկվում են նաև ռազմական դոկտրինի դրույթները, ըստ որոնց՝ ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը, իսկ անվտանգության մեջ մտնում է կանխատեսվող վտանգների ժամանակին բացահայտումը, կասեցումը և չեզոքացումը։ Ըստ տեսանյութի՝ դրանից բխում է, որ դե յուրե բանակը կարող էր ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ ներքին անվտանգությունը և հասարակակական կարգը պահպանելու նպատակով։ Սակայն պետք է կրկին նշենք, որ ՀՀ Սահմանադրությունը բացառում է բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում (հոդված 14), իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և բոլոր օրենքներն ու իրավական ակտերը ստորադաս են մայր օրենքին։

Այսինքն այն թեզը, թե կային բոլոր իրավական հիմքերը բանակը քաղաքական գործընթացներում ներգրավելու համար, ևս չի համապատասխամում իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 139
  • 139
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens