ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
15:53, 9 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը»։

Նա նաև հայտնել է, թե արձանագրվել էին «ընտրական «կարուսելներ», քվեաթերթիկների դուրսբերում, բաց քվեարկություն, ինչպես նաև զինծառայողների խմբային քվեարկություն»։ 

«Հայաստանում տեղի է ունեցել լայնածավալ կեղծարարություն, ձերբակալվել են այն բոլոր կառույցների և կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք դեմ էին Փաշինյանին։ Ամեն ինչ արվել է, որպեսզի այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ փչացվեն։ Բնականաբար, հաշվարկների ժամանակ ընտրական հանձնաժողովների արձանագրություններում գրանցված տվյալները ներկայացվել են որպես Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայներ։ Ընդդիմությունից գողացվել է առնվազն 20 տոկոսը», — հայտարարել է ռուս պատգամավորը։

Նրա այս հայտարարությունը տարածել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ (1, 2, 3), ինչպես նաև հայաստանյան մեդիաներ՝ Yerevan.today, Sputnik Armenia, Առավոտ, Հրապարակ և ևս մի քանիսը (1, 2):

Ինչպե՞ս է տարածվել 20 տոկոս ձայն գողանալու թեզը

Հայաստանի ընտրություններում ընդդիմությունից իբրև թե առնվազն 20 տոկոս ձայն գողանալու մասին թեզը տարածվել է երեկվանից, սակայն ոչ թե խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդների կամ հենց ընդդիմության կողմից, այլ ֆեյսբուքյան օգտահաշիվների։ 

Արտապատկերումը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցից

Մասնավորապես, Facebook-ում տարբեր լրատվամիջոցների կամ հաշիվների հրապարակումների (1, 2, 3, 4) մեկնաբանություններում տասնյակ օգտահաշիվներ պնդում էին, թե ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական քվեարկությունը, քանի որ «ընդդիմությունից գողացվել է առնվազն 20 տոկոս ձայն»։ Մեկնաբանությունների զգալի մասում կրկնվում են նույն թվերը, նույն եզրահանգումները և հաճախ՝ նույն կամ շատ նման ձևակերպումները՝ «գողացված 20 տոկոս», «կեղծված արդյունքների» և «իրական հաղթող»։

Օրինակ` օգտատեր Լիլիա Չիլինգարյանը (Lilia Chilingaryan) գրում է․ «Ո՞ւմ եք ուզում խաբել ձեր այս կեղծ արդյունքներով։ Ամբողջը նախօրոք podստրոիտ արված սցենար է, տեղամասերի 20%-ում գիշերով տվյալներ եք փոխել, բայց լավ իմացեք՝ ոչ մեկը չի ընդունելու այս հորինված թվերը»։ 

Նրա այս նույն բովանդակությամբ մեկնաբանությունը հնարավոր է հանդիպել երկու լրատվական նյութի մեկնաբանություններում (1, 2)։ Այս օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի ուղիղ եթերների, հարցազրույցների ակտիվ տարածող է։ 

Ազգությամբ թուրք մոդելի լուսանկարով Հերմինե Խանաղյանը (Hermine Xanagyan) գրում է․ «Այդ ու՞մ եք ապուշի տեղ դրել ձեր այսպես կոչված արդյունքներով։ Բացահայտ կեղծիք է, ընտրատեղամասերի 20%-ում գիշերով տվյալներ եք փոխել, բայց այս նկարած թվերը ջրի երես են դուրս գալու, ոչ ոք սա չի ընդունում»: 

Ձայների 20 տոկոս իբրև թե գողանալու մասին թեզը երեկվանից ֆեյսբուքյան տարբեր հրապարակումների մեկնաբանություններում տարածած օգտատերերի մի մասի ֆեյսբուքյան հաշիվները ստեղծվել են 2025-ի սեպտեմբեր-հոկտեմբերից, ունեն մի քանի ընկերներ, առանձնապես ակտիվ չեն սոցցանցում, սակայն պարբերաբար տարածում են «Ուժեղ Հայաստանի» մասին նյութեր ու տեսանյութեր։

Այսպիսով, «20 տոկոս ձայն գողանալու» մասին պնդումը նախ լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերի մեկնաբանություններում, այնուհետև հայտնվել ռուս քաղաքական մեկ գործչի հայտարարությունում, որից հետո էլ այն արտատպվել ու տարածվել է ռուսական ու հայաստանյան առանձին լրատվամիջոցների հրապարակումներում։ 

Այս օրինակը հիշեցնում է տեղեկատվական նարատիվի ամրապնդման գործընթաց, երբ նույն պնդումը բազմակի վերարտադրման միջոցով ստանում է հանրային քննարկման օրակարգ մտնելու հնարավորություն՝ անկախ դրա փաստական հիմնավորվածությունից։ 

«20 տոկոս ձայներ գողանալու» պնդումը չի հաստատվում

Հայաստաի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունները իրենց առաքելության արդյունքները ներկայացնելիս չեն խոսել «20 տոկոս ձայներ գողանալու» մասին։ 

Օրինակ` հենց ԱՊՀ դիտորդական խումբը հունիսի 8-ին տված ասուլիսում հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»:

Գրեթե նման գնահատական է հնչեցրել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ ընտրությունները եղել են մրցակցային, ընտրողներին ներկայացվել են տարբեր քաղաքական տարբերակներ, իսկ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են ընտրական գործընթացի ընթացքում։ Միաժամանակ առաքելությունն արձանագրել է որոշ կազմակերպչական և ընթացակարգային խնդիրներ, սակայն չի խոսել ընտրությունների արդյունքների վրա որոշիչ ազդեցություն ունեցած համակարգային կեղծարարությունների կամ «20 տոկոս ձայն գողանալու» մասին։

Հատկանշական է, որ «20 տոկոս» թիվը չի հանդիպում ոչ դիտորդական առաքելությունների հրապարակված գնահատականներում, ոչ էլ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական արձանագրություններում։ Փոխարենը այն լայնորեն շրջանառվել է սոցիալական ցանցերում, իսկ ավելի ուշ հայտնվել նաև ռուս պաշտոնյայի հայտարարություններում և մի շարք լրատվամիջոցների հրապարակումներում։

Հասմիկ Համբարձումյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` FIMIընտրություններ 2026ռուսական քարոզչություն

Հարակից հոդվածներ

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Storm 1516-ը թիրախավորում Հայաստանում կառուցվող AI գործարանը․ երեք կեղծ նարատիվ մեկ ամսում

15:48, 15 Հլս, 2026

Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնը («ԱԲ գործարան»)  վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ դարձել է...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)
Սխալ

Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

20:40, 9 Հլս, 2026

Մաս 1 Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens