ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ի՞նչ աղմուկ էր ՊԵԿ-ի ու «խոպանչիներին» հարկելու շուրջ. պատմում ենք ըստ հերթականության

Նմանատիպ գաղափար առաջ էր բերվել ավելի քան 3 տարի առաջ՝ 2015թ․ մայիսին

16:01, 20 Նյմ, 2018

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, մեծ արձագանք ստացավ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու մասին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը։

Հանրային ռադիոն դեռևս նոյեմբերի 16-ին (ուրբաթ) հաղորդել էր, որ ՊԵԿ-ը մասնավոր տրանսֆերտների հարկման մեխանիզմի գաղափար է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ եթե արտերկրից քաղաքացին եկամուտ է ստանում, ապա պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ, վճարել պետությանը: Անանյանը, մասնավորապես, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակում հայտարարել էր․ «Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքը (արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին — խմբ․) արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»:

Նոյեմբերի 19-ին՝ երկուշաբթի, քաղաքական դաշտում առաջինը թեմային անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով նա խիստ քննադատեց գաղափարը և իր խոսքում մանիպուլյացիոն հայտարարություն արեց, թե իբր նախագիծ է ներկայացվել, այնինչ այս հարցով որևէ նախագծի մասին խոսք չկա անգամ։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդունեց որ այդ գաղափարն իրենց իշխանության ժամանակ է սկսել քննարկվել։ Հիշեցնենք, որ նմանատիպ գաղափար առաջ էր բերվել ավելի քան 3 տարի առաջ՝ 2015թ․ մայիսին։ Այն ժամանակ կառավարությունն օրենքի նախագիծ էր առաջարկում, ըստ որի, երկրի տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում էր 13% երկամտահարկ սահմանել։ Նախագիծը նույնիսկ ընդունվել էր առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ 64 կողմ, 16 դեմ և 21 ձեռնպահ հարաբերակցությամբ։

ՊԵԿ-ը, իր հերթին, երկուշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ՝ փորձելով պարզաբանել Անանյանի ասածը։ Հայտարարության մեջ ՊԵԿ-ն ընդհանրապես ժխտեց, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմի նախագիծ կամ գաղափար կա։ «Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,- մասնավորապես, ասվում էր հայտարարության մեջ:

ՊԵԿ-ի տարածած հայտարարությունից հետո Անանյանն անձամբ երկու անգամ փորձեց պարզաբանել իր ասածը։ Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»:

Անդրադառնալով կոնկրետ տրանսֆերտների հարկման խնդրին՝ Անանյանը հերքեց այդ միտքը և հավելեց․ «Անձը, ով դրսում աշխատում է և իր եկամուտն ուղարկում է, որպեսզի իր ընտանիքը սպառի, մենք սպառումը չենք հարկելու: Եթե անձը դրսում է աշխատում և, եթե եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի»։

Անանյանը փորձեց պարզաբանել թեման նաև Ֆեյսբուքում՝ գրելով, որ ինքը լրագրողներին ներկայացրել է «համատարած եկամուտների հայտարարագրման գործընթացում մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտները ևս հայտարարագրելու մասին տեսակետ (որը դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունի)»։ Ըստ նրա, «դա ամենևին չի նշանակում, որ այդ եկամուտները ենթակա են հարկման, քանի որ հայտարարագրելը դեռևս չի նշանակում հարկել»։

Նա հավելեց, որ այս պահին գործող օրենսդրությամբ արտագնա աշխատանքի դիմաց ստացված եկամուտները եկամտային հարկով հարկելու իրավական պարտականություններ կան, եթե խոսքը գնում է ռեզիդենտների մասին։

Կառավարության նիստում թեմային անդրադարձավ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որը ևս փորձեց պարզաբանել «խոպանչիների հարկման» մասին կառավարության տեսակետը։ Նա, մասնավորապես, պնդեց, որ բացառվում է հարկային բեռի ավելացում առանց լայն հանրային քննարկման։ Ըստ նրա, գաղափարը հետևյալն է՝ կա եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու միտք, համաձայն որի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Միզոյանն այս պնդումները կրկնեց նաև այսօր՝ նոյեմբերի 20-ին։ Ֆեյսբուքյան իր էջում փոխվարչապետի պաշտոնակատարը գրեց՝ «ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի։ Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի»։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 117
  • 117
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Էմինեմը և Jay-Z-ը ռեփ չեն գրել Ղազախստանի նախագահի մասին
Ֆեյք

#InterCheck. Էմինեմը և Jay-Z-ը ռեփ չեն գրել Ղազախստանի նախագահի մասին

16:01, 2 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել...

«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է
Սխալ

«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է

21:09, 31 Մյս, 2023

Մի շարք լրատվական կայքեր մայիսի 31-ին տեղեկություն են տարածել «Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի» վերնագրի ներքո:  Այս տեղեկությունը...

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը
Տեսանյութեր

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը

17:41, 30 Մյս, 2023

Փաշինյանի պնդումը, թե դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատն է, հիմնավորված չէ։ Ավելին, աշխարհագրության 9-րդ դասարանի դասագրքում...

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը
Տեսանյութեր

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը

17:07, 30 Մյս, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիս է տվել, որի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել: «Փաստերի ստուգման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens