ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը մոռացել է տապալված Ընտրական օրենսգրքի մասին

Հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ դրա կարևոր նախապայման համարելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

19:29, 20 Նյմ, 2018

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի սկզբում անդրադարձավ ժամանակավոր կառավարության իրականացրած պարտավորություններին և նշեց, որ հետհեղափոխական կառավարությունը կատարել է բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել էր ժողովրդի առաջ՝ Սերժ Սարգսյանի թիմի հեռացում, ընտրությունների կեղծման պրակտիկայի վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների վերացում, օրենքի առաջ բոլորի հավասարություն և արտոնյալ անձանց հեռացում, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացում։

Պետք է նշենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական կառավարությունը բաց է թողել մի քանի կետեր, որոնց իրականացումը կարևոր և առաջնային քայլեր էին համարվում հեղափոխության ընթացքում։ Դրանցից է, մասնավորապես, ընտրությունների անցկացումը նոր Ընտրական օրենսգրքով։

Հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ դրա կարևոր նախապայման համարելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունները․

«Ես կարծում եմ, որ մինչև ազատ արդար ընտրություններ անցակացնելը պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկել ընտրական օրենսգիրքը,  և ընդհանրապես օրենսդրական դաշտում փոփոխություններ պետք է անել, և դա այնպես պետք է անել, որ հապճեպ ոտքի վրա արված փոփոխություններ չլինեն, որ մեծ պրոբլեմներ չառաջացնեն»,- հայտարարել էր Փաշինյանը մինչև վարչապետ ընտրվելը։

Հանրահավաքներից մեկի ընթացքում էլ, խոսելով իրենց ճանապարհային քարտեզի մասին, Փաշինյանը նշել էր․ «Մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություններով, Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի փոփխություններով ստեղծվում են նաև օրենսդական երաշխիքեր, որ կարող են առաջիկայում տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար խորհրդարանական ընտրություններ»։

Իսկ արդեն որպես վարչապետ՝ Փաշինյանի ներկայացրած կառավարարության ծրագրի երկրորդ կետը վերաբերում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որտեղ, մասնավորապես, գրված է․ «․․․ կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական… փոփոխություններով անհրաժեշտ է՝ հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,  ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ… իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ»։

Այդ նպատակն իրագործելու համար կառավարությունում ստեղծվել էր վարչապետին կից՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով: Սակայն, թեև գործադիրը հավանություն էր տվել հանձնաժողովի ներկայացրած փաթեթին, Ազգային Ժողովն այն տապալել էր։

Այսպիսով, փաստացի, դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններն անցկացվելու են չփոփոխված Ընտրական օրենսգրքով։ Վարչապետի այն հայտարարությունը, թե կատարել են ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ առանց բացառության, մասնակի է համապատասխանում իրականությանը։

Այսօրվա ասուլիսում, սակայն, խոսելով առաջիկա ընտրությունների և տապալված ԸՕ-ի մասին, Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պարտավորություն է ստանձնել իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը և անում է, իսկ թե ո՞ր Ընտրական օրենսգրքով՝ չի նշվել: «Մենք հանրապետության հրապարակում չենք քննարկել, թե Ընտրական օրենսգրքի ինչ տարբերակով դա պետք է տեղի ունենա, և եթե նույնիսկ քննարկած լինեինք, խորհրդարանական ուժերի քվեարկության արդյունքում պետք է որևէ օրենք անցնի, և ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առաջ։ Կառավարությունը ամեն ինչ արել է թույլատրելի սահմաններում, որ այդ օրենսգիրքը ընդունվի»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 30
  • 30
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Էմինեմը և Jay-Z-ը ռեփ չեն գրել Ղազախստանի նախագահի մասին
Ֆեյք

#InterCheck. Էմինեմը և Jay-Z-ը ռեփ չեն գրել Ղազախստանի նախագահի մասին

16:01, 2 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել...

«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է
Սխալ

«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է

21:09, 31 Մյս, 2023

Մի շարք լրատվական կայքեր մայիսի 31-ին տեղեկություն են տարածել «Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի» վերնագրի ներքո:  Այս տեղեկությունը...

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը
Տեսանյութեր

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը

17:41, 30 Մյս, 2023

Փաշինյանի պնդումը, թե դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատն է, հիմնավորված չէ։ Ավելին, աշխարհագրության 9-րդ դասարանի դասագրքում...

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը
Տեսանյութեր

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը

17:07, 30 Մյս, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիս է տվել, որի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել: «Փաստերի ստուգման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens