ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի ընդունել քոչարին որպես ադրբեջանական պար

Փորձենք, սակայն, խոսել փաստերով։ Նախ, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը:

12:44, 30 Նյմ, 2018

Նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալութան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով հանձնաժողովն իր 13-րդ նստաշրջանում գրանցել է «յալլի» պարը որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այն գրանցվել է հետևյալ անվանումով՝ «Յալլի (քոչարի, թենզերե), Նախիջևանի ավանդական խմբային պարեր»։

Այս իրադարձությունը մեծ արձագանք ստացավ Հայաստանում։ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը, մասնավորապես, քննադատեց ներկա և նախկին մշակույթի նախարարներին, որ այդպիսի բան են թույլ տվել։ Երևանի ավագանու ԲՀԿ անդամ և նախկինում Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական Արման Աբովյանն էլ, իր հերթին, հարցը բերեց հուզական դաշտ․ «Սրանից հետո, երբ հպարտ հայացքով նայելու եք հայկական «Քոչարի» պարը, հիշե՛ք մի բան, որ դա թուղթ-բարաթով միջազգային հանրությունը կարող է ընդունի որպես ադրբեջանական պար»։

Փորձենք, սակայն, խոսել փաստերով։ Նախ, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը։ Դա տարբեր երկրների՝ մշակութային արժեք հանդիսացող բազմազան երևույթների և օբյեկտների ցուցակ է։ Որպես կանոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն զերծ է մնում որևէ մշակութային արժեքի ազգային պատկանելիության սահմանումներից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդամենը ցուցակագրում է անդամ-պետությունների կողմից ներկայացված ժառանգությունները։ Հայասատանից, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում են գտնվում՝

  • «Դուդուկը և իր երաժշտությունը» (2008)
  • «Հայկական խաչքարերի արվեստը» (2010)
  • «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012)
  • «Լավաշը՝ պատրաստումը, նշանակությունը, և ավանդական հացի տեսքը որպես մշակույթի դրսևորում Հայաստանում» (2014)
  • «Քոչարի՝ ավանդական խմբային պարը» (2017)

Ինչպես տեսնում ենք, դեռ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին գրանցել էր որպես «հայկական» ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Աբովյանի հուզական խոսքերը, հատկապես այս համատեքստում, ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Այն, որ քոչարին, ավելի ճիշտ՝ յալլին (շուրջպարը, որի տեսակներ են նաև քոչարին և թանզարան), գրանցվել է որպես Նախիջևանի ավանդական խմբային պար, չի նշանակում, որ այն «ադրբեջանականացավ» կամ օտարների աչքերում դարձավ ոչ հայկական։ Հատկանշական է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած տեքստում ոչ մի բառ չկա յալլիի՝ «ադրբեջանական» լինելու մասին։

Եվ վերջում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք դեպքերում նույն կամ գրեթե նույն ոչ նյութական մշակութային ժառանգությունը գրանցել է մի քանի երկրներից։ Օրինակ, չովգան ձիերով խաղը փաստացի երկու անգամ է գրանցվել ցուցակում, և՛ որպես Ադրբեջանի, և՛ որպես Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ այդ երկրների առաջարկություններով։ Քյամանչայի արվեստը նույնպես գրանցվել է որպես միաժամանակ Ադրբեջանի և Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Լավաշն էլ, իր հերթին, գրանցված է Հայաստանի առաջարկությամբ, բայց նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի առաջարկություններով։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 359
  • 359
  • 0

Հարակից հոդվածներ

FIP_Vox #25․ Միհրան Պողոսյանի ընկերությունը կեղծ տվյալներ է գրանցել
Տեսանյութեր

FIP_Vox #25․ Միհրան Պողոսյանի ընկերությունը կեղծ տվյալներ է գրանցել

14:37, 8 Հնս, 2023

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր տեսաուղերձում խոստովանեց, որ իրեն պատկանող «Մրգենի» ընկերությունը իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալներ է...

Արհեստական արգանդը և «ուղեղի չիպավորումը» դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա. Ֆեյսբուքյան գրառման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արհեստական արգանդը և «ուղեղի չիպավորումը» դեռ չեն փորձարկվել մարդկանց վրա. Ֆեյսբուքյան գրառման հետքերով

16:28, 6 Հնս, 2023

Ֆեյսբուքյան «Անձի կատարելագործում» էջը  մայիսի 30-ին գրառում է կատարել՝ հայտնելով,որ Ճապոնիայում նոր տեխնոլոգիաներով արհեստական արգանդ են ստեղծել, որտեղ «այսպես ասած...

Երբ է Էրդողանը հիշատակում Փաշինյանին․ ապակողմնորոշող պնդումներ ռուսական և հայաստանյան մամուլում
Մանիպուլյատիվ

Երբ է Էրդողանը հիշատակում Փաշինյանին․ ապակողմնորոշող պնդումներ ռուսական և հայաստանյան մամուլում

16:50, 5 Հնս, 2023

Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հունիսի 3-ին տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության ժամանակ...

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել

12:39, 5 Հնս, 2023

Մայիսի 16-ին Իտալիայի ոստիկանությունը տեղեկացրեց, որ առգրավվել է Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաին տեսակի թմրամիջոց։  Որոշ ժամանակ անց Հայաստանի ԱԱԾ-ն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens