ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Քոչարյանը ծանոթ չի՞ եղել 0038 գաղտնի հրամանին։ Փաստերը պնդում են հակառակը

Քոչարյանի պաշտպան Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանն այս հրամանի տեքստին ծանոթ չի եղել․ «Ինքը գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ»:

12:11, 5 Դկտ, 2018

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ հանդես եկող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը երեկ՝ դեկտեմբերի 4-ին, նշել է, որ Քոչարյանի պնդմամբ, ինքը տեղյակ չի եղել 0038 գաղտնի հրամանի տեքստին։

Ըստ 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանի, Զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել էր անցնել զորանոցային վիճակի և ՊՆ կենտրոնական ապարատի վարչությունների առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հրապարակած տեղեկությունների, այդ հրամանով հանձնարարվել էր այդ ստորաբաժանումները համալրել «առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»։

Քոչարյանի պաշտպան Օրբելյանի խոսքով, սակայն, Քոչարյանն այս հրամանի տեքստին ծանոթ չի եղել: «Ինքը գաղտնի հրամանին ծանոթ չէ, գաղտնի հրամանի զուտ տեքստի մասին տեղյակ չէ»,-  մասնավորապես ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ Քոչարյանը, որպես կանոն, չէր ընթերցում նախարարների՝ նույնիսկ ուժայինների հրամանները, քանի որ ժամանակը պարզապես չէր բավարարի այլ հարցերով զբաղվելու համար:

Ըստ այդմ, ստացվում է, որ ՀՀ նախագահը, որն այդ ժամանակ գործող Սահմանադրությամբ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր, չի իմացել, որ ԶՈւ անձնակազմին հրահանգվել էր տեղափոխվել զորանոցային վիճակի և ստորաբաժանումներ ստեղծել, որոնք մարտի 1-ին կբերվեին Երևան։

Ճիշտ է՝ այդ հրամանը ստորագրվել է Հարությունյանի կողմից, բայց անհնար է, որ նախագահը մանրամասն ծանոթ չլիներ այդ հրամանի տեքստին։ Դրա մասին անուղղակիորեն ասել է նաև հենց ինքը՝ Հարությունյանը։

Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի գործունեության շրջանակում Հարությունյանը 2008 թվականին կանչվել էր հարցաքննության։ Այդ հարցաքննության տեսաձայնագրության որոշ հատվածներ տեղ են գտել Տիգրան Պասկևիչյանի 2011 թվականին թողարկված «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։

Տեսանյութում, մասնավորապես, երևում է, որ փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը Հարությունյանին մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով հարցեր է ուղղում մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի ներգրավածության մասին։ Հարությունյանը հիմնականում խուսափողական պատասխաններ է տալիս, սակայն փաստացի ընդունում է, որ Զինված ուժերի ներգրավումը մարտի 1-ին հենց նախագահի բանավոր հրամանով է եղել։

Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե մարտի 1-ին Երևանում ռազմական դրություն եղե՞լ է, Հարությունյանը պատասխանում է․ «Ոչ, բայց մի բան եմ ուզում ասել։ Էդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս։ Ես պաշտպանության նախարար եմ եղել, ես գերագույն գլխավոր հրամանատարի պես չեմ քննարկելու էս թեման՝ գլխավոր հրամանատարը իրավունք ուներ, թե իրավունք չուներ։ Ինչո՞ւ եք այդ հարցը ինձ տալիս»։

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հարությունյանը հարցաքննության ժամանակ ակնհայտորեն մի հասցեատիրոջ է նշում՝ գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա հավելեց, որ նման հրամանները միշտ զեկուցվել են նախագահին։ Եվ չնայած իրավական առումով Քոչարյանը կարող է պնդել, որ ծանոթ չի եղել տեքստին, Հարությունյանի խոսքերը հակառակն են ապացուցում։

Ըստ էության, Վերաքննիչ քրեական դատարանում քննության ժամանակ Քոչարյանը փորձում է պատասխանատվությունը գցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Հարությունյանի վրա, որն էլ հենց հրամանը ստորագրողն էր։ Հիշեցնենք, որ Հարությունյանը այս տարվա հուլիսից հետախուզման մեջ է գտնվում։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 238
  • 238
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens