ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՔՊ-ն քննադատում էր բանավեճից հրաժարվողներին, այժմ ինքն է մերժում հրավերը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
17:51, 19 Հկտ, 2026

Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գավառի, Եղեգնաձորի, Իջևանի և Հրազդանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ քաղաքական ուժ մերժել է Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճին մասնակցելու հրավերը։ 

Նրանց թվում են Իջևանում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Գավառում ՔՊ-ի ու «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքը։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, ՏԻՄ բոլոր ընտրությունների համար հեռուստաբանավեճ կազմակերպելու պարտադիր պահանջ չկա․ այն վերաբերում է Երևանի և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրություններին։ Ըստ այդմ, Ազգային ժողովի, Երևանի ավագանու և մարզկենտրոն ընդգրկող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ 

Նույն օրենսգրքով, նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Բանավեճի տևողությունը պետք է լինի առնվազն 90 րոպե։ 

Բացի այդ, Հայաստանի օրենսդրությունը կուսակցությունների կամ թեկնածուների համար բանավեճին մասնակցելու պարտադիր պահանջ չի նախատեսում․ պարտավորությունը վերաբերում է Հանրայինի կողմից կազմակերպելուն և հավասար պայմաններ ապահովելուն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ մինչև հոկտեմբերի 15-ը պետք է հայտնի լինեին եթերաժամանակից օգտվելու կանոնները։ 

Թեկնածուները, նաև՝ իշխող ուժից, հրաժարվում են մասնակցել հեռուստաբանավեճին

Հանրային հեռուստաընկերությունից FIP.am-ին հայտնել են, որ հեռուստաբանավեճի մասնակցության հրավերը մերժել են` Գավառ համայնքում առաջադրված «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը և «Հայկական քվե» կուսակցությունը։ 

Նկատենք՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը կազմված է ՔՊ-ից և «Գործարար» կուսակցությունից։ Գուրգեն Մարտիրոսյանը, որը ղեկավարում է ՔՊ-ի մասնակցությամբ իշխանական դաշինքը, Գավառի քաղաքապետ է 2005 թվականից։ 2021-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է սեփական անունը կրող դաշինքով՝ ՔՊ-ի դեմ։ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը կազմել էին «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցությունները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում էր Նարեկ Գրիգորյանը։ Ընտրություններից հետո Մարտիրոսյանը շարունակել է պաշտոնավարել արդեն խոշորացված Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում։ Այսպիսով, Գուրգեն Մարտիրոսյանը 2021-ին ՔՊ-ի մրցակից էր, 2026-ին՝ նրա դաշնակից։

«Հայկական քվե» կուսակցության թեկնածուն Գավառում Հրայր Իսրայելյանն է, որը նույնպես հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին։

Գավառի ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածու Նարեկ Արևշատյանը միայնակ կլինի եթերում և հարցազրույցի ֆորմատով կպատասխանի հարցերին։

Եղեգնաձոր համայնքում առաջադրվել է 3 ուժ՝ «Նոր դարաշրջան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այս ուժերից հեռուստաբանավեճի հրավերը մերժել է միայն «Հանրապետություն» կուսակցությունը։ 

«Նոր դարաշրջանը», նկատենք, խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշիքնին մաս կազմող կուսակցություններից է, որի նախագահը այժմ ԱԺ պատգամավոր Հարություն Հարությունյանն է։ 

Իջևան համայնքում առաջադրված երկու՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություններից բանավեճի հրավերը մերժել է ՔՊ-ն, որի ներկայացուցիչը Արթուր Ճաղարյանն է։ 

Մյուս թեկնածուն՝ «Ինքնիշխան Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Վարդապետյանը, հանրայինի եթերում կլինի հարցազրույցի ձևաչափով։ 

Հրազդան համայնքում առաջադրված երկու քաղաքական ուժերից՝ Հ․ Յ․ Դաշնակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններից, բանավեճին հրաժարվել է մասնակցել ՀՅԴ ներկայացուցիչը։ ՔՊ ներկայացուցչի հետ հարցազրույցը արդեն կայացել է։ 

Արտաշատ համայնքում բոլոր ուժերն էլ մասնակցելու են բանավեճին, որը Հանրայինի եթերում լինելու է հոկտեմբերի 19-ին։

Հանրային հեռուստաընկերությունից պարզաբանեցին, որ երեք մասնակից ուժերից մեկի հրաժարվելու դեպքում մյուս երկուսի մասնակցությամբ բանավեճը, այնուամենայնիվ, անցկացվում է 

ՔՊ-ականները քննադատում էին բանավեճից խուսափողներին

Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր նախընտրական բանավեճը դարձնել կարևոր ավանդույթ և հետագայում ամրագրել օրենսդրությամբ։ 

«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարեւոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաեւ օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,- դեռ այն ժամանակ գրել էր Փաշինյանը։

Արտապատկերումը՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Նախընտրական հեռուստաբանավեճին չմասնակցելու դիրքորոշումը քննադատել էր նաև Վահագն Ալեքսանյանը։ 2021 թվականի հունիսի 4-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, նա ԱԺ-ում դիմել էր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանին՝ Ռոբերտ Քոչարյանի մասին ասելով․ «Ձեր առաջնորդին կտանեք ինչ-որ մի թերապևտի մոտ վախի հաղթահարման ու կուղարկեք Հանրային հեռուստաընկերություն՝ բանավեճի, անպայման կուղարկեք»։

Ընդհանրապես, քաղաքական բանավեճի կարևորության մասին խոսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր առաջնային դեմքեր։ Մասնավորապես, 2025 թվականին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար, այժմ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանն էր ասում, որ «վարչապետի հետ բանավեճից փախչում են, քանի որ գիտեն՝ վարչապետը պատերով է ծեփելու»։ Իսկ 2021-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Պաշտպանության նախարար (այն ժամանակ ՏԿԵ նախարար-հեղ․) Սուրեն Պապիկյանն էլ էր քննադատել Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվողներին․ «Դուք առյուծ չեք, փիսիկ եք, փախչում եք բանավեճից»։

Այսպիսով, հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը մերժել են նաև ՔՊ-ն և նրա մասնակցությամբ ձևավորված դաշինքը՝ չնայած կուսակցության ղեկավարի՝ նախընտրական բանավեճը ավանդույթ դարձնելու առաջարկին և ՔՊ ներկայացուցիչների՝ բանավեճից հրաժարվող մրցակիցներին ուղղված քննադատությանը։

Իհարկե, բանավեճին մասնակցությունից հրաժարվելն ինքնին Ընտրական օրենսգրքի խախտում չէ։ Սակայն նշված համայնքներում թեկնածուների հրաժարվելու հետևանքով բանավեճին փոխարինում են առանձին հարցազրույցները, և ընտրողները զրկվում են նույն եթերում մրցակից ուժերի ծրագրերը համեմատելու ու նրանց փոխադարձ հարցուպատասխանին հետևելու հնարավորությունից։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բանավեճընտրություններ 2026ՏԻՄ

Հարակից հոդվածներ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2

20:48, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված 21 համայնքում՝ Հայաստանի 10 մարզերում։...

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1
Uncategorized @hy

ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

10:55, 16 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում։...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens