ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում այս տարի գյուղատնտեսությունը շեշտակի անկում է  ապրում․ ունենք տվյալներ մինչև 10 տոկոս անկման»։  

Նույն օրը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում  հակադարձել էր՝ նշելով, որ Վիճակագրական ծառայությունն արձանագրել է 4.8% անկում՝ 2026 թվականի առաջին ինն ամիսների տվյալներով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ պաշտոնական տվյալների վրա են հիմնված Նարեկ Կարապետյանի և Գևորգ Պապոյանի մատնանշած թվերը և ինչ ժամանակահատվածների են դրանք վերաբերում։

Ինը ամսվա տվյալներով անկումը կազմել է 4.8%

Վիճակագրական կոմիտեի «Նորություններ» բաժնում հոկտեմբերի 26-ին հրապարակված օպերատիվ տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 95.2%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Այսինքն՝ 2026 թվականի առաջին ինն ամիսներին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալը նվազել է 4.8%-ով։

Հենց այս ցուցանիշին է հղում արել էկոնոմիկայի նախարարը։

Առաջին կիսամյակում անկումը կազմել է 11.9%

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 88.1%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության ֆիզիկական ծավալը նվազել է 11.9%-ով։

Կարապետյանի նշած մինչև 10% անկումը, ըստ ամենայնի, վերաբերում է հենց այս՝ առաջին կիսամյակի ցուցանիշին։

Ընդ որում, տարվա առաջին երկու եռամսյակներում անկման տեմպերը զգալիորեն տարբեր են եղել։ 2026 թվականի առաջին եռամսյակում գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 94.8%, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 5.2% անկում։

Երկրորդ եռամսյակում ինդեքսը նվազել է մինչև 85.1%, ինչը համապատասխանում է 14.9% անկման։

Այսինքն, առաջին կիսամյակի 11.9% անկման ֆոնին հատկապես խորն է եղել երկրորդ եռամսյակի անկումը։

Տարբեր ժամանակահատվածների տվյալները տարբեր պատկեր են ցույց տալիս

Նարեկ Կարապետյանի և Գևորգ Պապոյանի նշած թվերը վերաբերում են տարբեր ժամանակահատվածների։

2026 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը կազմել է 11.9%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 4.8%։

Կարապետյանի հայտարարության պահին արդեն հրապարակված 9-ամսյա օպերատիվ տվյալներով գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը 4.8% էր, ոչ թե մոտ 10%։ Հետևաբար,  նրա հայտարարությունը չի համապատասխանում հրապարակված ամենաթարմ պաշտոնական տվյալին։

Միաժամանակ, տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում 10% և  ավելի անկում իսկապես արձանագրվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 11.9%, իսկ երկրորդ եռամսյակում՝ 14.9%։

Այսպիսով, 2026 թվականի ինն ամիսների արդյունքով գյուղատնտեսության ոլորտում անկումը պահպանվել է, սակայն առաջին կիսամյակի համեմատ կուտակային անկման չափը մեղմվել է՝ 11.9%-ից մինչև 4.8%։

* Վիճակագրական կոմիտեն 2026 թվականի հունվար-սեպտեմբերի 95.2% ինդեքսը հրապարակել է «Նորություններ» բաժնում՝ որպես օպերատիվ ամփոփ ցուցանիշ։ Գյուղատնտեսության 9-ամսյա ամբողջական և մանրամասն վիճակագրական հրապարակումը հասանելի կլինի  նոյեմբերի 5-ին։

Գայանե Մարկոսյան 

ՀԳ․ Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում թեմային կրկին անդրադարձ եղավ։ Նարեկ Կարապետյանը նշեց, որ իր ներկայացրած տվյալը տրամադրել է ԱԺ բյուջետային գրասենյակը, իսկ Գևորգ Պապոյանը հակադարձեց, որ այն արդեն հին է և 9-ամսյա օպերատիվ տվյալով գյուղատնտեսության ֆիզիկական ծավալի անկումը կազմում է 4.8%։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` գյուղատնտեսությունԳևորգ ՊապոյանՆարեկ Կարապետյան

Հարակից հոդվածներ

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում
Տվյալների լրագրություն

Պապոյանի պնդումն ու Հայաստանի ինովացիոն վարկանիշը՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ համատեքստում

16:09, 3 Հկտ, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2026 թվականի «Գլոբալ...

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները
Տվյալների լրագրություն

Փաշինյանի պնդումը գյուղատնտեսության 15% և ավելի անկումների մասին․ ի՞նչ են ցույց տալիս վերջին 15 տարվա տվյալները

14:34, 23 Սպտ, 2026

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Մարիաննա Ղահրամանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին...

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․  ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը
Մանիպուլյատիվ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

14:56, 23 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական...

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում
Մանիպուլյատիվ

Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում

14:47, 20 Հլս, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես Դուբայ»։ Գրառման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens