ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարդավառի երևանյան կադրերը՝ հակահնդկական քարոզչության միջոց X-ի օգտահաշիվների համար

Նանե Մանասյան Նանե Մանասյան
10:53, 5 Նյմ, 2026

Նոյեմբերի 3-ից X-ի մոտ մեկ տասնյակ հաշիվներ տարածել են տեսանյութ՝ պնդելով, որ Հայաստանում ազգությամբ հնդիկ անձինք կանանց նկատմամբ ենթադրյալ ոտնձգություններ են իրականացրել՝ կցելով տեսանյութը Երևանի Հանրապետության հրապարակից: 

Տեսանյութում երևում են Երևանի Հանրապետության հրապարակում Վարդավառի տոնակատարությանը բնորոշ դրվագներ, մասնավորապես, թե ինչպես են դրա հնդիկ մասնակիցները ջուր ցողում երիտասարդ աղջիկների ուղղությամբ:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է հրապարակումները, դրանք տարածող հաշիվները:  

Ովքեր ու ինչ են տարածել

Տեսանյութի վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս ենթադրաբար ազգությամբ հնդիկ անձանց տեսաբլոգի (vlog) կամ սոցցանցերի համար նկարահանված կադրեր, որտեղ նրանք պարզապես ուրախանում են, նկարում իրենց շրջակայքը բազմամարդ հանրային միջոցառման ընթացքում։

Չնայած բուն տեսանյութը չի հաստատում ոտնձգության մասին պնդումը, հրապարակումների հեղինակները կից գրություններով ներկայացնում են այն որպես Հայաստանում հնդիկների բացասական վարքագիծ՝ հրավիրելով նաև ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունը: 

Նշենք, որ FIP.am-ը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք տեսանյութում երևացող անձանց մասնակցությամբ միջադեպ գրանցվել է, թե՞ ոչ:  

Ի պատասխան գերատեսչությունից հայտնեցին, որ «նշվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը չի ստացել որևէ հաղորդում, ինչպես նաև չկա արձանագրված որևէ դեպք»:

X-ի հրապարակումներից որոշները ունեն նաև ազգային, կրոնական խտրականություն պարունակող ձևակերպումներ:

Արտապատկերումները՝ X-ի հաշիվներից (1,2,3,4,5)

Սույն նյութի հրապարակման պահին տեսանյութի տարածումների ժամանակագրությունը X-ում․ մոտ մեկ տասնյակ հաշիվները նույն տեսանյութը տարածել են 2026 թվականի նոյեմբերի 3-ի ժամը 14։55-ից սկսած մինչև նոյեմբերի 4֊ի 18:00-ն:

Այս տվյալներով ամենավաղ հայտնաբերված գրառումը կատարել է @HindutvaObserve հաշիվը․ բնօրինակը այլ հարթակներում չի հաջողվել հայտնաբերել: 

Տարբեր է նաև օգտահաշիվների կառավարման աշխարհագրությունը, ըստ X-ում առկա տվյալների՝ դրանք համակարգվում են Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Հնդկաստանից: 

X հաշիվներից մեկի տերը՝ մեղադրյալ Հնդկաստանում

FIP.am-ը պարզել է, որ տեսանյութը խտրական ձևակերպումներով տարածած @TA_backup_2nd օգտանունով X հաշվի տիրոջ նկատմամբ 2025 թվականի օգոստոսին քրեական գործ է հարուցվել Հնդկաստանի իրավապահների կողմից: 

Ըստ The Times of India-ի՝ պատճառը երկրի Դհարմասթալա կոչվող բնակավայրում ենթադրյալ զանգվածային թաղումների վերաբերյալ X֊ում արված սադրիչ, ազգային ու կրոնական հիմքով ատելություն հրահրող գրառումն է․ քրեական գործը հարուցվել է Հնդկաստանի քրեական օրենսգրքի հենց այն հոդվածով, որը վերաբերում է տարբեր խմբերի միջև թշնամանք կամ ատելություն հրահրող տեղեկությունների տարածմանը։

Փաստացի, վերոհիշյալ օգտահաշիվը նախկինում ևս հայտնվել է կրոնական հակասություններին առնչվող տեղեկատվական միջադեպի կենտրոնում։

Ուսումնասիրվող հաշիվների միջև հնարավոր ընդհանրություններից մեկը Հնդկաստանի ներքին կրոնական և հասարակական հակասությունների շուրջ բովանդակության տարածումն է։

Նախորդ ուսումնասիրության ընթացքում @HindutvaObserve հաշվի հրապարակային նկարագրության և արխիվային հետքերի վերաբերյալ տեղեկություններ էին հայտնաբերվել, ըստ որոնց՝ հաշիվը ներկայանում է որպես հինդուականության (հինդուտվա*) գաղափարախոսության քննադատ։

*Հինդուտվան հինդուական ազգայնականության քաղաքական և գաղափարախոսական ուղղություն է, որի հիմքում Հնդկաստանը որպես հինդուական մշակութային և քաղաքակրթական ինքնություն ունեցող պետություն ընկալելու գաղափարն է. եզրույթը,   քաղաքական իմաստով տարածվել է 1923 թվականին հնդիկ քաղաքական գործիչ Վինայակ Դամոդար Սավարկարի կողմից:

Եզրակացություն

Այսպիսով, X-ի մի շարք հաշիվներ Վարդավառի տոնակատարության ընթացքում նկարահանված տեսանյութը տարածել են այլ համատեքստում՝ դրանում պատկերված գործողությունները ներկայացնելով որպես կանանց նկատմամբ ենթադրյալ ոտնձգություններ։ 

Մինչդեռ տեսանյութի կադրերն ինքնին չեն հաստատում նման մեղադրանքը և արտացոլում են տոնակատարությանը բնորոշ՝ միմյանց վրա ջուր ցողելու դրվագներ։ 

Ուսումնասիրված հաշիվներից մի քանիսի հրապարակումների պատմությունը ցույց է տալիս դրանց ներգրավվածությունը Հնդկաստանի ներքին կրոնական և հասարակական հակասությունների շուրջ քննարկումներում։ 

Այս համատեքստում Հայաստանից տարածված կադրերը ևս օգտագործվում են այդ հակասություններին բնորոշ բացասական պատկերացումների և ձևակերպումների տարածման համար՝ փաստացի Հնդկաստանի ներքին տեղեկատվական հակադրությունները տեղափոխելով հայաստանյան իրադարձության համատեքստ։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կեղծ էջՀՀ ՆԳՆ

Հարակից հոդվածներ

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը
Մանիպուլյատիվ

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը

12:01, 22 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին...

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Բացատրական

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց
Բացատրական

Telegram-ում շանտաժից մինչև թմրանյութերի վաճառք․ ինչպես են անանուն ալիքները թիրախավորում մարդկանց

13:56, 10 Սպտ, 2026

Telegram-ում գործող անանուն ալիքներից մեկը շուրջ մեկ ամիս շարունակ թիրախավորում էր տարբեր մարդկանց՝ առանց նրանց համաձայնության հրապարակելով լուսանկարներ, դրանց կից...

ջջջ
Բացատրական

Ոստիկանության գվարդիա․ ի՞նչ է փոխվել նախկին Ոստիկանության զորքերի համեմատ

10:49, 9 Սպտ, 2026

2025 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens