ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ՌԴ դեսպանատան անհեթեթ կոչն ու Գյումրու սպանությունների քաղաքական կողմը

17:35, 14 Դկտ, 2018

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բավական ուշագրավ հաղորդագրություն է տարածել դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից 57-ամյա կնոջ սպանության վերաբերյալ:

Հաղորդագրությունում դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում չքաղաքականացնել գյումրեցի կնոջ սպանությունը և «չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը»:

Դեսպանատան հաղորդագրությունը, սակայն, հնչում է նույնքան անհեթեթ, որքան իր հիշվող արտահայտություններով հայտնի ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու մասին, և ահա թե ինչու:

Իրականում Գյումրու ռազմաբազայի զինծառայողների կողմից Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունները նախևառաջ պետք է դիտարկել քաղաքական տեսանկյունից, քանի որ նման դեպքերից հետո բոլոր գործողությունները նախատեսված են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով, որը, անկասկած, հենց քաղաքական փաստաթուղթ է և վերաբերում է երկու երկրների հարաբերություններին:

Ըստ այդ համաձայնագրի, ռուսական ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ: Այնինչ, իրականում հանցագործության մեջ կասկածվողը չի ձերբակալվել հայկական իրավապահների կողմից և պահվում է ոչ թե հայկական իրավապահների մոտ, այլ նույն՝ տխրահռչակ 102-րդ ռազմաբազայում: Իսկ թե ինչո՞ւ է այդ ռազմաբազան տխրահռչակ, թերևս, հայտնի է բոլորին: Եվ այստեղ ևս հարկ է նշել, որ ռազմաբազայի հետ կապված ամենաողբերգական դեպքը՝ զինծառայող Պերմյակովի կողմից գյումրեցի ընտանիքի սպանությունը, նույնպես գտնվում էր քաղաքական համատեքստում, քանի որ այն ժամանակ ևս մարդասպանը հայտնվել էր ոչ թե հայ իրավապահների ձեռքում, այլ ռուսական ռազմաբազայում:

Այս հարցը, ի հեճուկս ՌԴ դեսպանատան կոչերի, հենց քաղաքական է, քանի որ եթե ռուսական կողմը ինքն է ձերբակալում Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած իր զինծառայողներին և պահում իր մոտ, ապա դրանով խախտում է հայ-ռուսական վերոնշյալ պայմանագիրը, ինչին, անշուշտ, պետք է քաղաքական արձագանքներ տրվեն:

Վահե Ղուկասյան

  • Total: 202
  • 202
  • 0

Հարակից հոդվածներ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր...

Արթուր Խաչիկյանի մոլորեցնող պնդումները
Տեսանյութեր

Արթուր Խաչիկյանի մոլորեցնող պնդումները

17:29, 5 Հնս, 2026

Խաչիկյանի հայտարարությունները մոլորեցնող են․ փաստաթղթի ուսումնասիրությունը չի հաստատում նրա այն պնդումը, թե «Մեղրին հանձնվել է» կամ որ համաձայնագիրը նախատեսում է...

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախցիների վերաբերյալ կառավարության որոշումը որակվել է «թարմ ընտրակաշառք» և սխալ ներկայացվել․ Ավետիք Քերոբյանի հայտարարության հետքերով

16:30, 5 Հնս, 2026

Մայիսի 31-ին ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը,  վկայակոչելով կառավարության վերջին որոշումներից մեկը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․   «Ընտրություններին ընդառաջ...

Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են
Տեսանյութեր

Ռուսաստանի հայերի միությունն ու ФСБ-ն համագործակցո՞ւմ են

12:26, 5 Հնս, 2026

Մի քանի հեռախոսազրույց՝ և մի շարք աղմկահարույց հայտարարություններ Պարզվում է՝ Ռուսաստանի հայերի միությունն ուФСБ-ն համագործակցում են: Մանրամասները՝ https://fip.am/49415

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens