ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը

15:49, 16 Հնվ, 2019

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանն օրերս անդրադարձել էր հանրապետությունում վերջին օրերին բենզինի գնի նվազմանը և դրա պատճառներին։

«Մենք բազմիցս ենք շեշտել, որ այս դաշտը մոնոպոլ է, բոլորիս հայտնի պատճառներով, շատ տնտեսվարողներ տարբեր խոչընդոտների պատճառով չեն ներկրել բենզին։ Այժմ դաշտը բաց է, և ցանկացածը կարող է բենզին ներկրել։ Հենց սրանով կբացատրեմ գնաճը»,- մասնավորապես, ասել էր Սարգսյանը։

Ըստ էության, պատգամավոր Սարգսյանը պնդում է, որ բենզինի գինը նվազել է շուկայում նոր ներկրողների հայտնվելու հանգամանքով, ինչը որակում է որպես իշխանությունների ձեռքբերում։

Տնտեսական ցուցանիշները վերլուծելով, սակայն, հանգում ենք եզրակացության, որ բենզինի գները նվազել են բոլորովին այլ պատճառներով։ Նախ նշենք, որ 2018թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը իրոք նվազել է՝ համապատասխանաբար 2.9% և 2.4%-ով։ Այդուհանդերձ, 2018թ. դեկտեմբերին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի 6.1% և 20.4% գնաճ:

Այսինքն՝ եթե առաջնորդվենք Հայկ Սարգսյանի տրամաբանությամբ, պատկերը հակառակն է ստացվում․  2017 թվականին, երբ դաշտը մոնոպոլ էր, բենզինի և դիզվառելիքի գները շատ ավելի էժան էին, քան 2018 թվականի բաց դաշտի պայմաններում։

Իրականում, բենզինի գնի ներկայիս անկումը որևէ աղերս չունի շուկայում նոր «խաղացողների» ի հայտ գալու հետ։ Էժանացումը, ինչպես նաև 2018 թվականի հունիսի 30-ից արձանագրված թանկացումը, պայմանավորված է նավթի համաշխարհային գների տատանմամբ։

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 14-ի դրությամբ սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.94%-ով և կազմել 50.78 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.04%-ով և կազմել 59.32 դոլար:

Նշենք, որ նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

  • Total: 126
  • 126
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)