ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Narco-Karabakh․ Ադրբեջանական քարոզչությունը նորից կեղծ թեզեր է դնում շրջանառության մեջ

Գրքի հեղինակ է ներկայացվում Հարոլդ Քեյն (Harrold Cane) անունով ոմն բրիտանացի հետազոտող, սակայն գրքի կայքում ասվում է, թե դա իրական հեղինակի կողմից ընտրված կեղծանուն է

19:38, 25 Հնվ, 2019

Ադրբեջանական քարոզչությունը վերջին շրջանում ակտիվորեն տարածում է Արցախը որպես թմրամիջոցների և ընդհանրապես քրեական գործունեության կենտրոն լինելու թեզը։

Մասնավորապես, ադրբեջանական լրատվական կայքերով և սոցիալական ցանցերով տարածվում է Narco-Karabakh: Inside the Global Nexus for Transnational Crime («Նարկո-Ղարաբաղ. Միջազգային հանցագործության ցանցի կապակցման ներսում») վերնագրով մի անգլերեն գիրք, որը տարածելու համար ստեղծվել է նաև narcokarabakh.net կայքը։ Գիրքը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում, սակայն գրքում հրատարակողի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Գրքի հեղինակ է ներկայացվում Հարոլդ Քեյն (Harrold Cane) անունով ոմն բրիտանացի հետազոտող, սակայն գրքի կայքում ասվում է, թե դա իրական հեղինակի կողմից ընտրված կեղծանուն է, միայն որի շնորհիվ նա կարող է ապահով լինել։ Գրքում հեղինակը պնդում է, թե մի քանի շաբաթ է անցկացրել Հայաստանում և Արցախում՝ ներկայանալով որպես զբոսաշրջիկ։

Այդ ժամանակահատվածում նա իբր ականատես է եղել մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների և ապօրինի զենքերի առևտրի և բնական ռեսուրսների զանգվածային թալանի։ Հեղինակը պնդում է, թե իբր իր երևանյան հյուրանոցային համար են այցելել «Ներքին գործերի նախարարության ոստիկաններ» (Հայաստանում, ինչպես հայտնի է, գոյություն չունի Ներքին գործերի նախարարություն․— խմբ․), իսկ Ստեփանակերտում ոստիկաններն իբր ծեծի են ենթարկել նրան:

Հեղինակը պնդում է, թե  Արցախը «լվացարան» է դարձել միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար, ինչպիսին են հայկական մաֆիան, Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական գվարդիան, աֆղան նարկոբարոնները և ապօրինի զենքերի վաճառքով զբաղվող միջազգային հանցավոր խմբերը։ Այս ամենը, ըստ Քեյնի, հնարավոր է դարձել այն պատճառով, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի «վակուումի մեջ», այսինքն՝ անվերահսկելի է միջազգային կառույցների կողմից։ Ըստ հեղինակի, այս ապօրինի գործունեություններից որոշները կապված են ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Իրականում, սակայն, գրքի բովանդակությունը տարբեր և իրար հետ քիչ կապ ունեցող տեղեկությունների համախառնում է։ Այն պարունակում է հարյուրավոր հղումներ տարբեր հեղինակավոր լրատվականների և կազմակերպությունների, ինչը արվել է գիրքը հավաստի դարձնելու նպատակով։ Այսինքն, հղումներ անելով տարբեր լրատվականների և կազմակերպությունների, հեղինակը քողարկում է գրքի անհեթեթ և անտրամաբանական բովանդակությունը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում այս գիրքը տարածում են ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչպիսին են day.az, 1news.az, atv.az, novosti.az, report.az, aznews.az, azvision.az, և նույնիսկ ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Գիրքը տարածվում է նաև սոցիալական ցանցերում, օրինակ՝ Twitter-ում։ Այնտեղ դեկտեմբերին ստեղծվել է Narco Karabakh անվամբ էջ, որի առաջին հրապարակումը եղել է հունվարի 21-ին։ Գրքի տարածմանը լծվել են նաև պաշտոնական էջեր, ինչպիսին է, օրինակ, Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատան էջը։

Նշենք, սակայն, որ ադրբեջանական քարոզչությունն այսպիսի անհիմն պնդումներ արել է դեռևս տարիներ առաջ։ Դրանցից ամենալայն տարածում գտածը Թուրքիայի և Արևմուտքի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK)՝ Արցախում ներկայացված լինելու մասին ապատեղեկատվությունն է։ 2008 թվականին այդպիսի անհիմն տեղեկություններ էին տարածում նաև թուրքական լրատվամիջոցները, օրինակ՝ իշխող կուսակցությանը համակրող Ենի Շաֆակը (Yeni Şafak)։ Այս թերթը նույն անհիմն տեղեկությունները հրապարակել է նաև 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո։

  • Total: 67
  • 67
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens