ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Փաշինյանը խոսել է դատարանների և կոռուպցիայի մասին․ երկու նկատառում

Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է դատական իշխանության անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Մենք, սակայն, ելույթում լուրջ խնդիրներ գտանք:

20:30, 12 Փտր, 2019

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է դատական իշխանության անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Դատական իշխանություն

Մասնավորապես, Փաշինյանը հայտարարել է, որ դատական անկախության հարցում կառավարության սկզբունքը համակարգի գործերում չմիջամտելն է։ Ըստ նրա, հենց սա է դատական համակարգի անկախությունն ապահովելու երաշխիքը։ Արդեն հարցուպատասխանի ժամանակ, սակայն, Փաշինյանը հայտարարել է, որ երկար տարիներ քաղաքական դաշտում արձանագրվել է, որ դատական իշխանության անկախության համար կան օրենսդրական պայմաններ և մնում է միայն քաղաքական կամք՝ դրանք իրագործելու համար։

Այսինքն, վարչապետը պնդում է, որ իշխանության երեք ճյուղերից մեկի՝ դատականի անկախությունը կախված է մի այլ ճշուղի՝ գործադիրի կամքից։ Սա քաղաքագիտորեն անընդունելի ձևակերպում է, քանի որ առանց իշխանության ճյուղերի բաժանման, զսպման և հակակշռման իրական մեխանիզմների, անհնար է խոսել դատական անկախության մասին։

Ի վերջո, հենց դա է նախատեսում գործող Սահմանադրությունը, որի 4-րդ կետը հաստատում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։

Եվ չի կարող դատական համակարգը անկախ լինել այնքանով, որքանով դա հարմար է գործադիր իշխանությանը։ Դատական իշխանության անկախությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որպեսզի ապահովված լինի անկախ քաղաքական կամքից։

Կոռուպցիա

Քաղաքացիների կողմից պետական պաշտոնյաների ունեցվածքի և գույքի վերահսկողության միջոցով կոռուպցիայի հակազդման համար Փաշինյանն առաջարկել է, որ ՀՀ պետական պաշտոնյաները և պաշտոնների թեկնածուները լիազորված մարմին պետք է ներկայացնեն նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որով այդ մարմինը կկարողանա աշխարհի ցանկացած վայրում այդ պաշտոնյայի անունից փնտրել և գտնել նրա ունեցվածքը և գույքը։ Այդ մարմինը, այդպիսով, կունենա սեփականատիրոջ ներկայացուցչի կարգավիճակ և չի լինի հետաքննության մարմին՝ դրանից բխող խոչընդոտներով։

Գտնված տեղեկությունն այդ մարմինը հասանելի կդարձնի հանրությանը։ Իսկ այն անձինք, որոնք կհրաժարվեն այդպիսի լիազորագիր ներկայացնել, կզրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Այս գործիքի միջոցով, ըստ Փաշինյանի, քաղաքացիները կիմանան, թե ինչ ունեցվածք և գույք են ունեցել պետպաշտոնյաները պաշտոնը ստանձնելուց առաջ և ինչ ունեն պաշտոնավարման ժամանակ և պաշտոնից հեռանալուց հետո։

Սա, Փաշինյանի խոսքով, անհնար կդարձնի պետական պաշտոնյաների կողմից ապօրինի հարստացումը։

Այս գործիքի արդյունավետությունը, սակայն, հեշտությամբ կարող է զրոյականի հավասարվել, եթե հաշվի առնենք, որ պաշտոնյաները կարող են իրենց ունեցվածքը և գույքն ուղղակի գրանցել իրենց բարեկամների կամ ընկերների անունով։ Այդ կերպ պաշտոնյաները կարող են շրջանցել օրենքը և քողարկել իրենց պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ձեռք բերած ունեցվածքը։

  • Total: 71
  • 71
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens