ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանության ՕԿԿ պետը ներգրավվել է որպես մեղադրյալ

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
13:50, 30 Ապր, 2025

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանն այս օրերին ներգրավվել է որպես մեղադրյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» Արայիկ Առաքելյանի ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին տեղեկություն էր ստացել, որը ճշտելու համար հարցմամբ դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտե։ 

«Ի պատասխան ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ նշված պաշտոնատար անձը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- պատասխանել են կոմիտեից։

Արայիկ Առաքելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Այս հոդվածը սահմանում է հետևյալը․ «Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին»։ 

ՀՀ քրեական օրենսգիրքն այս արարքի համար որպես պատիժ նախատեսում է տուգանք` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում` երեքից յոթ տարի ժամկետով։ Նաև նախատեսվում է անազատության ձևով պատիժ, բայց տարբեր ժամկետներով․ ամենակարճը 1-2 ամիսն է։ 

Արայիկ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից քրեական վարույթի մանրամասների մասին տեղեկություն չեն տրամադրել, թեպետ FIP.am-ը ՀԿԿ-ին ուղղված իր հարցադրումներում քրեական վարույթի բովանդակության մասին նշումներ էր արել։

Մասնավորապես, մեզ հայտնի է, որ Արայիկ Առաքելյանի ղեկավարման ներքո որպես աշխատողներ գրանցված են եղել մարդիկ, որոնք չեն ներկայացել աշխատանքի։ Նրանցից մեկը նույնիսկ (մեզ հայտնի տվյալը միայն մեկ աշխատողի մասով է-խմբ․), չներկայանալով աշխատանքի, ստացել է աշխատավարձ։ 

Այսպիսով, ծառայողական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել, ինչը կարող է կասկածի տակ դնել քննության օբյեկտիվությունը։

Այսօր՝ ապրիլի 30-ին, այս մասին հրապարակում պատրաստելու պահին մեր ունեցած տեղեկություններով՝ Արայիկ Առաքելյանը դեռ շարունակում էր պաշտոնավարել, սակայն հրապարակման թողարկումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեից FIP.am-ին տեղեկացրին, որ քննությունը վարող քննիչի միջնորդությամբ Արայիկ Առաքելյանի պաշտոնավարումը կասեցված է։

Հասմիկ Համբարձումյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս
Տեսանյութեր

Անվճար ուղևորափոխադրում դեպի Գորիս

12:39, 29 Հկտ, 2026

Գորիսի ՏԻՄ ընտրություններից առաջ Երևան-Գորիս երթուղով ուղևորափոխադրումներն իրականացվել են անվճար, իսկ ուղևորներին տրամադրվել են քարոզչական բուկլետներ։ Ի՞նչ կապ ունի ուղևորափոխադրողը...

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի
Տվյալների լրագրություն

Գյուղատնտեսության անկումը՝ «մինչև 10», թե՞ 4.8%․ Նարեկ Կարապետյանը հղում է արել հին տվյալի

17:25, 28 Հկտ, 2026

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով երկրում գյուղատնտեսության ոլորտի վիճակին, հայտարարել է․  «Մեր երկրում...

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս
Տեսանյութեր

112 հազարից ավելի քաղաքացի՝ ընտրացուցակներից դուրս

16:37, 28 Հկտ, 2026

Ավելի քան 112 հազար քաղաքացի դուրս է մնացել ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներից։ Ինչո՞ւ: Մանրամասները՝ https://fip.am/52257

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

350 հազար դրամի կեղծ խոստում․ նպաստի անվան տակ փորձում են Telegram հաշիվներ հափշտակել

13:25, 28 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի օգտահաշիվներից մեկն օրերս հրապարակած տեսանյութի միջոցով տարածում է տեղեկություն, թե Հայաստանում 1935 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens