ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ ելույթը

Փաշինյանի խոսքը բացի էմոցիոնալ լինելուց, հագեցած էր նաև անհիմն ու մանիպուլյատիվ թեզերով, որոնք ներկայացնում ենք ստորև

10:00, 16 Փտր, 2019

Փետրվարի 14-ին Ազգային ժողովը եռօրյա քննարկումներից հետո հավանություն տվեց կառավարության գործունեության հնգամյա ծրագրին: Խորհրդարանում քվեարկությունից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած եզրափակիչ ելույթը բավականին էմոցիոնալ ստացվեց ու արժանացավ բուռն արձագանքի՝ թե՛ թիմակիցների և թե՛ հանրության լայն շրջանակների կողմից:

Փաշինյանի խոսքը, սակայն, բացի էմոցիոնալ լինելուց, հագեցած էր նաև անհիմն ու մանիպուլյատիվ թեզերով, որոնք ներկայացնում ենք ստորև։

Վարչապետն իր ելույթի մի բավականին մեծ հատված նվիրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին հակադարձելուն, որի ընթացքում, խեղաթյուրելով ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերը, վերջինիս մեղադրեց Սերժ Սարգսյանին պաշտպանելու մեջ։

Մասնավորապես, Փաշինյանը, դիմելով Մարուքյանին, ասաց. «Ձեզ պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր: Մեղավոր է նրա համար, որ այո՛, ասում էր ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կգա, կմուծվի, նա էլ բիզնես կանի: Որ եղբայրն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, դրանում է մեղավոր»։

Իրականում, սակայն, Էդմոն Մարուքյանն իր ելույթում համաձայնել էր Փաշինյանի այն մտքի հետ, թե մարդկանց ուղեղներում պետք է կատարվի հեղափոխություն: Անդրադառնալով նախորդ նախագահների կառավարությունների օրոք ձևավորված համակարգին՝ Մարուքյանը նշել էր, որ ժողովուրդը չի դադարելու երկրի առաջնորդից պատասխանատվություն պահանջելուց, և երկրի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ աղքատությունը ժողովրդի գլխում է, հարց է առաջացնելու, թե այդ դեպքում ինչո՞վ էին մեղավոր նախկին երեք նախագահները։ Փաշինյանի եզրափակիչ ելույթում այս միտքը կտրվել է համատեքստից՝ խեղաթյուրելով Մարուքյանի խոսքի տրամաբանությունը:

Ի դեպ, Փաշինյանի կողմից հնչեցված հակադարձումը խնդրահարույց է մեկ այլ կողմից ևս: Մասնավորապես, հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը «ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած», ըստ էության, մեղադրանք է հանցագործության մեջ, որը մինչ այս չի հիմնավորվել, և չկա հարուցված քրեական գործ:

Շարունակելով ելույթը՝ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը վերագրեց այն թեզը, թե հեղափոխություն տեղի չի ունեցել․ «Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած»:

Հարկ է նշել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ոչ մի պատգամավորի ելույթում չի հնչել այս թեզը: Ինքը՝ Մարուքյանը, բազմիցս խոսել է հեղափոխության և հեղափոխության արժեքների մասին: Ընդ որում, Մարուքյանի այդ հայտարարություններից մեկը հնչել է հենց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, որտեղ, քննադատելով իշխանությունների կադրային քաղաքականությունը, Մարուքյանը նշել էր. «Տնտեսական բլոկում հին իշխանական կադրեր են, որոնք չեն հավատում, որ հնարավոր է ունենալ 5%-ից բարձր աճ, որովհետև չունեն այն երազանքը, որ պետք է ունենան հեղափոխականները»:

Թերևս, հենց այս միտքն է, որ խեղաթյուրվել և ներկայացվել է որպես պնդում, թե հեղափոխություն տեղի չի ունեցել:

  • Total: 1
  • 1
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens