ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Վարչապետը Ալավերդիով չէր կարող գնալ Դսեղ․ Politik.am-ը մանիպուլացնում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղղաթիռով այցը Դսեղ մամուլում տարբեր հրապարակումների առիթ է հանդիսանում։ Politik.am-ն այս փաստն օգտագործել է նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար։

15:12, 20 Փտր, 2019

Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի 150-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մեկնել էր Դսեղ՝ մասնակցելու մեծ գրողի ծննդյան տոնին կազմակերպված միջոցառմանը։

Վարչապետի այցը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ Պատճառներից մեկն էլ ընտրված տրանսպորտային միջոցն էր՝ ուղղաթիռը։ Պարզաբանելով Փաշինյանի՝ ուղղաթիռից օգտվելը՝ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ դա արվել է ժամանակը խնայելու համար ։

Politik.am կայքը, սակայն, վարչապետի այցի վերաբերյալ նյութում նշել է, որ ըստ իրենց տեղեկությունների, Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով մեկնել Դսեղ, քանի որ ցանկացել է խուսափել Ալավերդիում պղնձաձուլարանի աշխատակիցների հետ առերեսվելուց։

«Մեր տեղեկություններով՝ պղնձաձուլարանի աշխատակիցները ցանկացել են փակել վարչապետի ճանապարհը և խոսել իրենց խնդրի մասին։ Պղնձաձուլարանի աշխատակիցների մեծ մասը Դսեղ տանող ճանապարհի հարակից գյուղերի բնակիչներ են։ Վարչապետ Փաշինյանն էլ, այս մասին տեղեկանալով, որոշել է ուղղաթիռով հասնել Դսեղ, որպեսզի քաղաքացիները իր ճանապարհը չփակեն։ Կարճ ասած, ուղղաթիռով վարչապետ Փաշինյանը «թռել» է հպարտ քաղաքացիների խնդիրներից», — մասնավորապես, գրված է հրապարակման մեջ։

Հասկանալու համար, թե արդյո՞ք վարչապետը «թռել է հպարտ քաղաքացիների խնդիրներից» այս ճանապարհով, ընդամենն ուսումնասիրենք ճանապարհային քարտեզը։ Ալավերդի հասնելու համար երկու ճանապարհ կա՝ Երևան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի և  Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի։ Այլ կերպ ասած՝ երկու ճանապարհներն էլ անցնում են Դսեղով, և ոչ թե Ալավերդին է գտնվում Դսեղի ճանապարհին, այլ՝ հակառակը։

Ճշտելու համար, թե արդյո՞ք բացի Դսեղից Փաշինյանն այլ երթուղի է ունեցել, կապ հաստատեցինք վարչապետի մամուլի խոսնակի հետ։ Նա մեզ հայտնեց, որ Փաշինյանը Երևանից գնացել է Դսեղ և նույն երթուղով էլ ետ է վերադարձել։ Ուղղաթիռով այլ այցեր չեն եղել։

Այս ամենից հետևում է, որ politik.am-ի հրապարկումը, թե վարչապետն Ալավերդիում բողոքի ցույցեր անողներին չհանդիպելու համար է ուղղաթիռով գնացել Դսեղ, չի  համապատասխանում իրականությանը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 237
  • 237
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens