ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

ԱԺ պատգամավորի ելույթն ու մանիպուլյատիվ հայտարարությունը

16:49, 6 Մրտ, 2019

Այսօր` մարտի 6-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իր ելույթում խոսելով անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արեց մի քանի ուշագրավ հայտարարություններ, որոնք կա՛մ չիմացության հետևանք են, կա՛մ պարզապես մանիպուլյացիա։

Պատգամավորը, մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրությունների միջև, հայտարարեց, որ ունեինք նույն իրավական դաշտը և նույն օրենսդրական դաշտի պայմաններում ունեցանք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Պատգամավորը նաև հավելեց, որ ընտրությունների արդյունքները ոչ թե օրենսդրության, այլ քաղաքական կամք ունեցող անձանց շնորհիվ են։

Իրականում, սակայն, այն օրենսդրությունը, համաձայն որի անցել են 2017 թվականի ընտրությունները, էականորեն տարբերվում է 2018 թվականի օրենսդրությունից։ Մասնավորապես, 2017թ ապրիլի 2-ին գործող ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ արդեն 2018թ սեպտեմբերի 7-ի լրացումների և փոփոխությունների շնորհիվ խստացվել էին, և որոշ վարչական իրավախախտումներ դարձել էին քրեորեն պատժելի, իսկ մի շարք խախտումների պատժաչափերը խստացվել էին։

Այսինքն, կարելի է պնդել, որ իրավական դաշտը, նախորդ ընտրությունների հետ համեմատած, նույնը չէր։

Բացի սա, ՀՀ նախորդ իշխանությունների օրոք՝ 2018 թվականի մարտի 20-ի ԱԺ նիստի ժամանակ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների շնորհիվ խստացվել էր նաև վարչական ռեսուրսի չարաշահման համար կիրառվող պատասխանատվությունը։

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու մասով բավական մեծ աշխատանք էին կատարել նաև նախորդ իշխանությունը, և վերջին ընտրությունների արդյունքները կապել միայն ներկայիս իշխանությունների հետ՝ ճիշտ չէ։

  • Total: 65
  • 65
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens