ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Կառավարության չիրականացրած խոստումները. ՄԱՍ 1

2018 թվականին ժամանակավոր կառավարության գործունեության մասին պատմող պաշտոնական տեսանյութում բաց են թողնված մի քանի կարևոր ձախողումներ՝ մասնավորապես կապված Ընտրական օրենսգրքի ընդունման, հակակոռուպցիոն մարմնի ձևավորման և այլնի հետ։

12:12, 11 Մրտ, 2019

Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը տարածեց մի տեսանյութ, որում անդրադարձ էր կատարվել նախորդ տարվա երկրորդ կիսամյակում՝ հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կառավարության ունեցած ձեռքբերումներին։

Այդ տեսանյութում, սակայն, չէին ներկայացվում նշված ժամանակահատվածում գործած ժամանակավոր կառավարության մի շարք բացթողումներ, որոնց կանդրադառնանք ստորև։

Եվ այսպես, կառավարության՝ հունիսի 1-ին ընդունած ծրագրում նախատեսված էր նոր Ընտրական օրենսգրքի մշակում, ընդունում ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ համաձայն նոր օրենսդրության։

Սակայն, ինչպես գիտենք, թեև նոր ԸՕ-ի մշակումը տևեց մի քանի ամիս և այն հավանության արժանացավ Վենետիկի հանձնաժողովի կողմից, նոր օրենսգիրքն Ազգային ժողովում 2 անգամ մերժվեց, և ՀՀ ժամանակավոր կառավարությունը, այդ ժամանակ արդեն իր հրաժարականի մասին հայտարարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փաստացի չլուծեց իր առջև դրված գլխավոր խնդիրներից մեկը։ Արդյունքում Հայաստանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հին ԸՕ-ով։

Նոր Ընտրական օրենսգիրքը, հիշեցնենք, ենթադրում էր ամբողջական համամասնական ընտրակարգի անցում, մատնահետքի կամ այլ գործիքների միջոցով միասնական բազայի ստեղծում և կրկնաքվեարկությունների իսպառ բացառում, կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի իջեցում և այլն։

Ժամանակավոր կառավարության հաջորդ կարևոր նպատակն էր կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարը։ Դրա համար պետք է ստեղծվեր մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին, ներդրվեր նոր համակարգ, ըստ որի, պետական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացրած անձը կամ պետական պաշտոնյան պարտավորվում էին նոտարական հաստատմամբ լիազորել անկախ մարմնին իրենց անունով հարցումներ անել և ստանալ աշխարհի ցանկացած կետում իրենց անունով բացված հաշվեհամարների, դրանցում դրամական միջոցների առկայության, շարժի, անշարժ ու շարժական գույքի, արժեթղթերի մասին ամբողջական ինֆորմացիա։

Թեև հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին քննարկումները սկսվել են ներկայիս ԱԺ-ում, այնուամենայնիվ, դրա ստեղծումը նախանշված էր հենց ժամանակավոր կառավարության ծրագրում, ուստի կարող ենք պնդել, որ կառավարությունը այստեղ ևս ձախողվել է։

Նախորդ կառավարության կարևոր խոստումներից էր պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության անվճար տրամադրումը։

Այս կարգավորումը հնարավորություն կտար լրագրողներին և հետաքրքրված անձանց առանց ֆինանսական միջոցներ ծախսելու ստանալ իրավաբանական անձանց մասին լիարժեք ինֆորմացիա, ինչպես նաև տեսնել, թե որ պաշտոնյան ինչպիսի կապ է ունեցել տվյալ իրավաբանական անձի հետ։ Սա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնող և վերահսկող բավականին լուրջ մեխանիզմ է, որը, սակայն, ինչպես վերը թվարկվածները, մնացել է թղթի վրա։ 

  • Total: 64
  • 64
  • 0

Հարակից հոդվածներ

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից
Տեսանյութեր

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից

11:10, 21 Հկտ, 2026

Նախկինում բանավեճերից հրաժարվող քաղաքական մրցակիցներին քննադատող «Քաղաքացիական պայմանագիրն» այժմ ինքն է մերժում նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին...

ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը
Մանիպուլյատիվ

ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը

16:29, 20 Հկտ, 2026

Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝...

ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին
Տեսանյութեր

ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին

16:20, 20 Հկտ, 2026

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները

13:29, 20 Հկտ, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի հետ անկլավների հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens