ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Նաիրա Զոհրաբյանի «մեղադրանքը»՝ ուղղված իշխանության բոլոր կառույցներին, անհիմն է

2018թ. ապրիլին հեղափոխության ժամանակ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից վիրավորված ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջության հարցն անտեղի է շահարկվել ԱԺ ամբիոնից։

16:24, 27 Մրտ, 2019

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից խոսել է ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի մասին, որը 2018թ. ապրիլին Բաղրամյան պողոտայում վիրավորվել էր ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից: Իր խոսքում ԱԺ պատգամավորը նշել է, որ քաղաքացին արդեն «մեկ տարի է՝ փորձում է վերականգնել իր առողջությունը, դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։

ԱԺ պատգամավորին արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Վերջինս նշել է, թե չէր ցանկանա, որ «Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից և ներկայացվեր, թե իբրև իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ»: Ըստ Արփի Դավոյանի, ինքը զբաղվել է ՀՀ քաղաքացու խնդրով. «Առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել և փորձել աջակցել»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ֆեյսբուքյան հանրագրով անդրադարձել է խնդրին՝ մի քանի ապացույցներ ներկայացնելով առ այն, որ ինքը ևս տեղյակ է քաղաքացու առջև ծառացած իրավիճակին և մի քանի նախարարական հրաման է արձակել այդ առիթով։ Ըստ նախարարի, ինքն անձամբ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված է եղել սկսած դեռ 2018թ. մայիսից։

Իր պաշտպանյալի՝ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին ֆեյսբուքյան հարթակում հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Եգորյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ըստ  իր ելույթի, հենց Զավեն Գրիգորյանի փաստաբանի հետ ունեցած մասնավոր զրույցի արդյունքում էր եկել այն եզրահանգման, որ «ՀՀ հպարտ քաղաքացին դիմել է իշխանության բոլոր կառույցներին, և, ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։

Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի, սակայն, իր պաշտպանյալի առողջական խնդրի մասին միշտ էլ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են եղել։ Ավելին՝ փաստաբանը հատուկ ընդգծում է, որ «Զավենի առողջական խնդիրների լուծման հարցում ստացել ենք Առողջապահության նախարարության աջակցությունը»։

Իհարկե, ներկայում ՀՀ քաղաքացին բավականին բարդ առողջական և ֆինանսական խնդրի առջև է կանգնած, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորի հայտարարությունն առ այն, թե «որևէ տեղից արձագանք չի տրվել», ապատեղեկատվություն է։ Այն կարող է նույնիսկ չգիտակցված լինել, սակայն աղմուկ առաջացրած ելույթից առաջ ԱԺ պատգամավորը կարող էր առավել տեղեկացված լինել խնդրին՝ չառաջացնելով հակասական վերաբերմունք ՀՀ քաղաքացու՝ իր մտահոգության հանդեպ։

  • Total: 79
  • 79
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens