ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ռուսաստանյան դաշնային ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածել ուկրաինական ընտրությունների վերաբերյալ

Ի հակադրություն դիտորդական առաքելություն իրականացնող անվանի կառույցների՝ Ռուսաստանի դաշնային ԶԼՄ-ները «խոշոր» ընտրախախտումներ են գտել Ուկրաինայում։

15:39, 2 Ապր, 2019

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը, որը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դաշինք է՝ հիմնված 2012 թ.-ին Արևելյան գործընկերության երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում, հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, Ուկրաինայում կիրակի օրը՝ մարտի 31-ին, կայացած նախագահական ընտրությունները եղել են արդար, չեն արձանագրվել կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, ինչն արդեն դրական տեղաշարժ է և կարող է օրինակ լինել մյուս երկրների համար։ Ռուսաստանյան ԶԼՄ-ները, սակայն, տեղի ունեցողը ներկայացրել են որպես ոչ ժողովրդավարական գործընթաց՝ լի ընտրախախտումներով և ճնշումներով։

Դեռ կիրակի երեկոյան ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները փորձեցին հապճեպ ամփոփել Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ России-1-ի կիրակնօրյա լրատվական ծրագրի մեկնաբան Դիմիտրի Կիսելյովը նախընտրական քարոզարշավն անվանեց Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ ընտրարշավը։ «Քիչ մարդ է հավատում, որ հաշվարկն արդար կլինի, քանի որ բուն նախընտրական քարոզարշավը դարձավ ամենակեղտոտն Ուկրաինայի պատմության մեջ, իսկ նախընտրական խախտումներն այնքան կոպիտ են, որ անհասկանալի է, թե ինչպես կարելի է ընդունել այդպիսի ընտրությունների արդյունքները»,- հայտարարեց Դիմիտրի Կիսելյովը։

Ռուսական «Առաջին ալիքը» Ուկրաինայում կայացած ընտրությունները որակեց որպես քաոսային, լի կեղծումներով, ընտրատեղամասերում ծեծկռտուքներով, «մեռած հոգիների» ներգրավմամբ, ինչպես նաև հնարավորություն չտալով քվեարկելու միլիոնավոր ուկրաինացիների։ Ըստ «Առաջին ալիքի» հաղորդման, ոստիկանությանն ավելի քան 2000 բողոք է ներկայացվել, կիրառվել են չքացող թանաքով գրիչներ, ընտրակաշառք է բաժանվել։

Մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց էլ՝ Российская газета-ն, անդրադառնալով Ուկրաինայի նախագահական ընտրություններին, գրեց, թե լարված իրավիճակ է եղել, ավանդական ճնշումներ են իրականացվել, այդ թվում՝ ծեծկռտուք ընտրատեղամասերում, անգամ հրկիզման փորձեր։ Ըստ լրատվամիջոցի, տեղի են ունեցել Ուկրաինայի պատմության ամենակեղտոտ և անարդար նախագահական ընտրությունները, որոնք ընդունելի են եղել ընտրությունների մասնակիցների և դիտորդների կողմից։

Նշենք նաև, որ OPORA ուկրաինական քաղաքացիական ցանցը ևս դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումներ չի հայտնաբերել։ Ըստ դիտորդական խմբի հայտարարության, ընտրություններն անցել են մրցակցային և եղել են ընտրությունների չափանիշներին համապատասխան։

Ուկրաինայի ընտրողների կոմիտեն ևս հայտարարություն է տարածել ընտրությունների ժամանակ իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ։ Ըստ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության, չեն նկատվել այնպիսի կանոնավոր խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։

Հատկանշական է, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները և լսարան ունեցող ԶԼՄ-ներն այսօրինակ հրապարակումներում փաստական նյութեր չեն օգտագործել, ինչը կարող էր ի ցույց դրվել որպես ընտրությունների արդյունքների վրա ազդած գործընթաց։ Փաստացի, վերոնշյալ ԶԼՄ-ները փորձել են տարբեր կեղծ լուրերով և մանիպուլյատիվ խոսքով ապատեղեկատվություն տարածել՝ նսեմացնելով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է երեկ՝ օրվա ավարտին։ Համաձայն նախնական արդյունքների, լինելու է երկրորդ փուլ՝ թեկնածուներ Վոլոդիմիր Զելենսկու և գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ:

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 21-ին։

  • Total: 109
  • 109
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens