ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

ՄԻԵԴ-ի որոշման լուսաբանման անճշտությունները Yerevan.Today-ում

17:36, 30 Ապր, 2019

Ապրիլի 26-ին Yerevan.Today լրատվական կայքը հրապարակել է Ահարոն Համբարձումյանի հեղինակած հոդվածը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կայացրած որոշման և Մարտի մեկի որոշ իրադարձությունների վերաբերյալ։ Հոդվածում կան մի քանի անճշտություններ, որոնց անդրադառնանք ստորև։

Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին

Ըստ հոդվածագրի, ՄԻԵԴ-ը Տեր-Պետրոսյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու մասին պնդումները անհիմն է համարել։ Սա չի համապատասխանում իրականությանը։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ այս մասով ասված է, որ դատարանը չի կարող այս հարցը քննել, քանի որ այն չէր դարձել ներպետական բողոքարկման առարկա։ Դատարանը նաև հայտնել է, որ չի ունեցել «բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյո՞ք Պետական պահպանության ծառայությունը գերազանցել է իր պարտականությունները, և արդյո՞ք դիմողի անձնական ազատության և ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են»։

Դատարանը նաև նշել է, որ Տեր-Պետրոսյանի հավանական տնային կալանքի մասին են խոսել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և Human Rights Watch ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը։

Այսինքն, խոսք չի կարող լինել այս մասով գանգատի անհիմն լինելու մասին, ինչպես պնդում է Yerevan.Today-ը, քանի որ դատարանը հրաժարվել է վճիռ կայացնել։

Դեռ 2008 թ.-ին Տեր-Պետրոսյանի՝ տնային կալանքի տակ լինելու մասին հաղորդել է նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը, որը WikiLeaks-ի կողմից հանրայնացված 2008 թ. մարտի 3-ի փաստաթղթում նշում է, որ Տեր-Պետրոսյանը փաստացի (de facto) տնային կալանքի տակ է գտնվում։

Մարտի 1-ի իրադարձությունների մասին

Yerevan.Today-ի հոդվածում խոսք է գնում այն մասին, որ Մարտի 1-ի «ցերեկն արդեն հանրահավաքային տրամադրությունը շատ արագ փոխակերպվեց ամբոխային անկարգություններով», այնինչ սա ամբողջովին հակասում է ՄԻԵԴ-ի որոշման տրամաբանությանը, որի մասին գրում է հոդվածի հեղինակը։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ, մասնավորապես, հղում է կատարվում 2018թ. սեպտեմբերին հրապարակված «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործի որոշմանը։ Այդ որոշմամբ դատարանը եզրահանգել էր, որ խաղաղ հավաքի ցրելը հիմնավորված չի եղել և պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ։ Հավաքի ցրումը իրականացվել է առանց նախապես զգուշացման և ուժի անհամաչափ գործադրմամբ, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում խախտվել է դիմողի՝ խաղաղ հավաքների ազատությունը։

Հիշեցնենք, Yerevan.Today կայքը մամուլում կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Սակայն կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը 2018թ. սեպտեմբերին հերքել էր, որ կայքը կապ ունի Քոչարյանի հետ, և հայտնել, որ այն պատկանում է Վարդան Հովնանյանին։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

Արցախցիները՝ բռնի տեղահանումից երեք տարի անց
Տեսանյութեր

Արցախցիները՝ բռնի տեղահանումից երեք տարի անց

12:57, 11 Օգս, 2026

Բռնի տեղահանումից գրեթե երեք տարի անց արցախցիների շուրջ 40 տոկոսը ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ մոտ 15 տոկոսը մեկնել է...

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում
Տեսանյութեր

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

16:45, 10 Օգս, 2026

Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների»...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens