ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Օնլայն հարձակում Հայաստանի վրա խաբուսիկ «ֆաքթ-չեքերների» կողմից. Մաս 2. DFRLab

Ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի DFRLab (Digital Forensic Research Lab) խումբը բացահայտել է Հայաստանում փաստերի ստուգման կազմակերպությունների տակ հանդես եկող անհատներ և խմբեր, որոնք կանխակալ տեղեկատվություն և կեղծ օրակարգեր են տարածում հայաստանյան առցանց տիրույթում։

11:39, 5 Մյս, 2019

DFRLab-ի հետաքննությունը հրապարակվել է medium.com պորտալում: Հետաքննության երկրորդ մասի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև, իսկ առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Համատեղ ուղիղ հեռարձակումներ

AntiFake.am-ի և «Ադեկվադի» էջերն ակնհայտորեն իրենց ջանքերն ուղղում են հակափաշինյանական նարատիվների և կեղծ կոնտենտի տարածմանը: Ապրիլի 1-ին «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակում է իրականացվել երկու խմբերի ակտիվ անդամների, այդ թվում` Նարեկ Սամսոնյանի մասնակցությամբ, թե ինչպես են նրանք #SutNikol հեշթեգով գրառումներ նկարում Երևանի փողոցներում: Սամսոնյանը, «Ադեկվադի» Արթուր Դանիելյանը և BlogNews.am-ի Կոնստանտին Տեր-Նակալյանը այդ ժամանակ բերման են ենթարկվել ոստիկանություն՝ հանրային գույքը վնասելու համար, նույն օրը՝ ավելի ուշ, ազատ արձակվել:

Ազատ արձակվելուց հետո նրանք երեքով համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել՝ խոսելով #SutNikol շարժման մասին: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջով:

Ավելի ուշ փողոցներում #SutNikol գրառումներ տարածելու կրճատ տեսանյութը հրապարակվել է «Ադեկվադի» էջում: Այն ապրիլի 18-ի դրությամբ ունեցել է 35,000 դիտում (view), 854 արձագանք (reaction), 68 մեկնաբանություն և վերահրապարակվել է 226 անգամ:

Այս գործողությունները թույլ են տալիս ենթադրելու, որ երկու նախաձեռնությունները բացահայտորեն համագործակցում են. նրանք իրենց ներկայացում են որպես #SutNikol արշավի միասնական ճակատ:

Գարդասիլի դեմ արշավ՝ երկու էջերում

Համատեղ տեսանելիություն ապահովելուց բացի, էջերը գործակցում են նաև բովանդակության հարցում: Մասնավորապես, երկու էջերն էլ բնակչությանը կոչ են արել զերծ մնալ պապիլոմա վիրուսը կանխարգելող Գարդասիլ-IV-ի պատվաստումից:

Այսպես, AntiFake.am-ը գարդասիլի դեմ հոդված է հրապարակել իր կայքում («Ինչ է թաքցնում Առողջապահության նախարարությունը «Գարդասիլ» պատվաստանյութի մասին. նոր փաստեր»), որը տարածվել է կայքի ֆեյսբուքյան էջի միջոցով, իսկ «Ադեկվադի» էջում գարդասիլի դեմ տեսանյութը հրապարակվել է գովազդի տակ (sponsored): Մարտի 7-ին Facebook-ը հայտարարեց, որ պատրաստվում է նվազեցնել պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը՝ թույլ չտալով դրանք ներկայացնել գովազդի տակ:

«Ադեկվադ» և AntiFake.am էջերի համագործակցության մասին վկայող մի շարք բաց ապացույցները հարցեր են առաջացնում. եթե էջերի հեղինակները սերտորեն համագործակցում են #SutNikol արշավում և այլ նախաձեռնություններում, ինչո՞ւ են նրանք բաժանում իրենց լսարանը երկու մասի՝ վարելով երկու առանձին էջ:

Երկու էջերի ընդհանուր հրապարակումների վերլուծությունը որոշակի բացատրություն է տալիս դրան. 2019 թ. մարտի 17-ից ապրիլի 19-ը՝ 30 օրում, երկու էջերը կենտրոնացել են կոնտենտի տարբեր տեսակների վրա: Եթե AntiFake.am-ը բացառապես հրապարակել է լուսանկարներ և հղումներ, «Ադեկվադը» իրեն նվիրել է տեսանյութերի տարածմանը՝ հիմնականում ուղիղ հեռարձակումների տեսքով: Այս առումով, կարծես թե, էջերի միջև կատարվել է «աշխատանքի բաժանում»:

Համաժամանակյա գովազդային արշավներ

Երկու էջերն էլ գովազդային հրապարակումներ են ունենում, չնայած՝ տարբեր բովանդակությամբ: Բացի գարդասիլի պատվաստման դեմ գովազդից, «Ադեկվադի» էջում նշված ժամանակահատվածում կատարվել է ևս երկու գովազդային հրապարակում:

AntiFake.am-ը նույնպես երկու գովազդային հրապարակում է ունեցել:

Այն, որ երկու էջերում էլ ակտիվորեն գովազդվում է «Միացեք մեր էջին» գործողության կոչը, ցույց է տալիս, որ երկու էջերն էլ ավելի մեծ լսարան ներգրավելու խնդիր են դրել:

Համագործակցություն բաց կերպով

Առցանց տիրույթում ոչ հավաստի համակարգված գործողության տիպիկ օրինակ է, երբ դրա մեջ ներգրավվածներն ամեն ինչ անում են (թեև միշտ չէ, որ հաջողությամբ) իրենց համագործակցությունը թաքցնելու համար: «Ադեկվադի» և AntiFake.am-ի #SutNikol արշավը և նմանատիպ այլ նախաձեռնություններ բացառություն են այս կանոնից:

«Համակարգված կեղծ վարքի» մասին ֆեյսբուքյան նկարագրությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անհատները, էջերը կամ խմբերը «աշխատում են միասին՝ մոլորության մեջ գցելով մյուսներին իրենց անձի և գործունության հարցում»: Այնուամենայնիվ, նման գործունեության որոշ դերակատարներ չեն թաքցնում իրենց ինքնությունը և համագործակցությունն այլոց հետ: Հայաստանում գործող այս խմբերի վերաբերյալ DFRLab-ը հայտնաբերել է մեկ դեպք, երբ չի երևում AntiFake.am-ի գրանցողը: Նման տեսակի գործողությունները մոլորության մեջ են գցում հանրությանը:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens