ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ռոբերտ Ահարոնյան, Սաքուլիկ, «Ախալքալաքցիների գունդ». ովքե՞ր են Քոչարյանի աջակիցները

14:11, 15 Մյս, 2019

Մայիսի 14-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որն ուղեկցվեց նրա աջակիցների ցույցով։

Ցույցերի մասնակիցների թվում են եղել կասկածելի անցյալով և վարքագծով հայտնի մի շարք մարդիկ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է նրանցից որոշների ինքնությունը։

Արմեն Մինասյան

Սկսենք, թերևս, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ոչ պաշտոնական առաջնորդից՝ Արմեն Մինասյանից։ Նա ասպարեզում հայտնվել է 2018 թվականին։ Մինասյանը ֆեյսբուքում ունի իր սեփական էջը՝ մոտ 2,800 հետևորդով, և վարում է «Հայոց Ազգային Դաշինք» անվանումով մի այլ էջ՝ 11,700 հետևորդով։

Մինասյանն առավել հայտնի դարձավ անցած դեկտեմբերին, երբ Երևանում նրա գլխավորած «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբը ցույց անցկացրեց Գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով ազատ արձակել Քոչարյանին։

Այդ ցույցից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հրապարակեց մի գրառում, ըստ որի՝ Մինասյանը «հեղափոխությունից հետո օրեր շարունակ գալիս էր ՔՊ գրասենյակ ու գործ էր մուրում»։ Գրառմանը կցված էր նկար, որում պատկերված էր Մինասյանը՝ ՔՊ գրասենյակում։

Մինասյանը հակադարձեց, որ ինքը գնացել էր ՔՊ գրասենյակ 2018-ի գարնանը՝ բացատրություն պահանջելու իր անչափահաս որդուն իրենց քարոզչական գործերում ներառելու համար։

Ռոբերտ Ահարոնյան

Քոչարյանի աջակիցների թվում էր նաև Ռոբերտ Ահարոնյանը։ Նախկինում հայտնի որպես կոմունիստ և «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ՝ Ահարոնյանը աչքի է ընկել որպես «գեյերի դեմ ցույցերի մասնակից»։

Նա 2015-ին ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածան դրոշը այրել էր Երևանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց։

Չնայած դրան՝ 2015 թ. նոյեմբերին համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որում Ահարոնյանը գեյ ծանոթությունների համար նախատեսված կայքով ծանոթանում էր երիտասարդ տղաների հետ։ Ահարոնյանը տեսանյութը «սարքած» էր համարել։

Գագիկ Բաղդասարյան

Քոչարյանի աջակիցներից հաջորդը Գագիկ Գուրգենի Բաղդասարյանն է, որն ունի բավականին հետաքրքիր անցյալ։

2010-2013 թթ. նա եղել է ԱԺ պատգամավոր, «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ։

Այնուհետև 2013 թ. նա «Բարև Երևան» դաշինքի կազմում ընտրվել էր Երևանի ավագանու անդամ։

Մայիսի 13-ին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գրառում հրապարակեց, ըստ որի՝ Բաղդասարյանը 2018 թվականի քաղաքական վերադասավորումներից հետո մասնակցել է Փաշինյանի կողմնակիցների ավտոերթին և պայքարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ։

Ըստ Սիմոնյանի, նա հետագայում նաև մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, սակայն չի անցել։

Սերգեյ Խառատյան («Սաքուլիկ»)

Նախկին նախագահի աջակիցների շարքում մեր թիմը կարողացավ նույնականացնել 2013-ին հայտնի դարձած «Սաքուլիկին»։

2013 թ․ Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պետք է պաշտպաներ իր ատենախոսությունը։

Որոշ լրագրողներ, ցանկանալով ներկա գնտվել նրա ատենախոսության բաց պաշտպանությանը, հանդիպել էին մի խումբ մարդկանց «արգելապատնեշի»։ Մասնակիցներից ամենաակտիվը, թերևս, Սերգեյ Խառատյանն էր, նույն ինքը Սաքուլիկը։ Նա այն ժամանակ տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահն էր։

Մայիսի 14-ին Սաքուլիկը Քոչարյանի աջակիցների թվում էր։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ նախկինում ՀՀԿ անդամ էր, իսկ այժմ՝ ոչ։

«Ախալքալաքցիների գունդ»

Աջակիցների ցույցին ներկա էր նաև 2013 թ. փետրվարին Երևանի պետական համալսարանի դասադուլավոր ուսանողներին հայհոյող «Ախալքալաքցիների գունդ» անունը ստացած խմբի առնվազն մեկ անդամ։

Ռոման Նազարյան

Ռոման Միխայիլի Նազարյանը 2018 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 140-րդ համարը, ինչպես նաև ռեյտինգային թեկնածու՝ թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն համայքները։

Այլք

Մայիսի 14-ի ցույցի մասնակիցներից էր նաև ռուսաստանահայ քաղաքական մեկնաբան Գեորգ Խաչատրյանը։ Նա հանդես է եկել տարբեր թեմաների շուրջ մեկնաբանություններով «Քաղաքացիական հարթակ» ֆեյսբուքյան էջով։

Աշոտ Ալեքսեևիչ
Գեորգ Խաչատրյան

Մյուս մասնակիցը, որը ևս կապեր ունի Ռուսաստանի հետ, Աշոտ Ալեքսեևիչն է։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի, նա դպրոց է հաճախել Մարտակերտում, հետագայում կրթություն ստացել Մոսկվայում, իսկ 2003-2006 թթ. եղել է ՀՀ պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ։ 2006-ին տեղափոխվել է Ռուսաստան և զինվորական ծառայությունը շարունակել այնտեղ:

Տվյալ հոդվածում սխալմամբ տեղ էին գտել 7or.am կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ տեղեկություններ և մեր կողմից թյուրիմացաբար նրան վերագրվող լուսանկար։

  • Total: 1
  • 0
  • 1

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens