ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ադրբեջանի սպառազինումը ձեռնտու է Հայաստանին․ կրեմլյան քարոզիչներ

15:10, 8 Մրտ, 2017

Մարտի 6-ին Երևանում գտնվող «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Ռոսսիյա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի և ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ասուլիսը:

Հիմնական ուղերձներից մեկը, որ կրեմլյան քարոզչության ղեկավարները բերել էին Երևան, վերաբերում էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն, իսկ հիմնական նպատակն այդ փաստը հայ հասարակության համար պակաս սուր դարձնելն էր, ավելին՝ համոզելը, որը ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ձեռնտու է հենց Հայաստանին:

Ասուլիսի բանախոսները, մեծ հաշվով, ներկայացնում էին այս հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, այն է՝ զենքերի առևտուրն ընդամենը բիզնես է և որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, դա կանեն մյուսները:

Իրականում, սակայն, Կիսելյովն ու Սալավյովը Երևանում գնացին ավելի հեռու ու առաջ քաշեցին այլ «մանրամասներ» ևս:

Օրինակ, զարգացնելով զենքի առևտրաշրջանառության մասին իր մտքերը՝ Դմիտրի Կիսելյովն ասաց հետևյալը՝ Ռուսաստանը զենքի վաճառքից ստանում է իրական փողեր Ադրբեջանից, զարգացնում իր ռազմաարդյունաբերությունը և զենքեր տալիս Հայաստանին (տեսանյութի մեջ 7:25 վայրկյանից):

Մյուս հետաքրքիր շեշտադրումը, որ բերել էին բանախոսները Մոսկվայից, այն թեզն է, որ եթե ՌԴ-ն զենք չվաճառի Ադրբեջանին, ապա դա կանի հենց ԱՄՆ-ն: Այս մասին, մասնավորապես, ասում է Սոլովյովը (9:23): Եվս մեկ ուշագրավ նրբություն՝ Կիսելյովն ու Սոլովյովը Երևանում ասում էին, որ ունենալով զենքի առևտրաշրջանառություն Ադրբեջանի հետ, Ռուսաստանը ազդեցության որոշակի լծակներ են պահպանում Բաքվի վրա:

Այնինչ, պարոնայք քարոզիչների պնդումները իրականում հեռու են իրականությանը մոտ լինելուց: Նրա մասին, թե ռուս-ադրբեջանական ռազմաառևտրաշրջանառությունը կարող է ինչ-ինչ կերպով ձեռնտու լինել Հայաստանին, ապրիլյան պատերազմից հետո չարժե նույնիսկ խոսել: Ինչքան էլ որ Մոսկվայից հայտնեն, թե առևտուրն ընդամենը բիզնես է, քաղաքականություն չկա և այլն, հայ հասարությունը անցած տարի քաջ գիտակցեց, որ հենց ռուսական զենքն է պատճառ դառնում հայ զինվորների մահվան ու որ, եթե Ադրբեջանը չունենար այդպիսի հարձակվողական ռուսական զենքեր, ապա չէր էլ մտածի հարձակման մասին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքեր մատակարարելուն, ապա Երևանը Մոսկվայից գնում է այդ զենքերը, ինչպես և Բաքուն: Չնայած նրան, որ ՀՀ-ն որոշ դեպքերում զենքերը գնում է վարկային պայմանագրերով, իրողությունն այն է, որ զենքերն այդ գնվում են, և Մոսկվան անվճար չի տրամադրում դրանք Հայաստանին:

Բանախոսների մյուս տեսակետը, որ եթե ՌԴ-ն զենք չվաճառի, ապա դա կանի ԱՄՆ-ն, ոչ մի աղերս չունի իրականության հետ, քանի որ ԱՄՆ-ն ոչ միայն հարձակվողական զենքեր, այլև ցանկացած այլ տիպի զենքեր չի մատակարարում հակամարտող կողմերին։

Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմական համագործակցություն են իրականացնում վաղուց: Ադրբեջանը, ինչպես հայտնի է, վերջին տարիներին մինչև 5 միլիարդ դոլարի զենք է գնել ՌԴ-ից: Նման ծավալների շրջանառությունը, անշուշտ, առաջացնում է ազդեցության լծակներ երկու կողմերի վրա էլ: Միայն թե զարգացումները ցույց են տալիս, որ Մոսկվայի լծակներն անզոր են եղել ապրիլյան արնահեղությունը կանխելու համար, իսկ Բաքվի լծակները, փաստորեն, եղել են ավելի ազդեցիկ, նման արկածախնդրության քարտ-բլանշ ստանալու համար:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` AzerbaijanBakuKiselyovNKpeaceRossiya SegodnyaRussiaSolovyovYerevanАзербайджанАрменияЕреванискандерКиселевМоскваРоссияРоссия сегодняСоловьевспутник арменияԱդրբեջանԲաքուԵրևանզենքԻսկանդերԿիսելյովՀայաստանՄոսկվաՌԴ զենքՌուսաստանՍալավյովՍպուտնիկ Արմենիա

Հարակից հոդվածներ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

ՍՈՒ՞, թե՞ ՄԻԳ. Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին
Չդասակարգված

ՍՈՒ՞, թե՞ ՄԻԳ. Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին

22:36, 25 Փտր, 2021

Այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի...

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում
Մեծամասամբ սխալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում

16:58, 8 Փտր, 2021

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 11-ին, մի շարք լրատվականներ գրեցին, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան են կատարվել 200 մլն դոլարից ավել...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×