ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Քաղաքակա՞ն, թե՞ ապաքաղաքական բուհեր. պատգամավորների ելույթների հետքերով

18:22, 3 Հնս, 2019

Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում՝ մայիսի 30-ին և 31-ին, թեժ քննարկում ծավալվեց բուհերի հոգաբարձուների խորհուրդների ապաքաղաքականացման և Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ընտրության հարցերի շուրջ։

Fip.am-ի թիմը որոշեց գնալ թեժ ելույթների հետքերով և պարզել դրանց ընթացքում հնչած փաստերի իսկությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյան

Այս պատգամավորն իր ելույթի ընթացքում արձանագրեց, որ հետհեղափոխական շրջանում որևէ նախարար չի դարձել հոգաբարձուների խորհրդի նախագահ և չի ընդգրկվել դրանց կազմում։

Ուսումնասիրելով Հայաստանի բոլոր 13 պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը՝ պարզ է դառնում, որ, իրոք, ներկայում որևէ նախարար չի հանդիսանում բարձրագույն ուսումնական հաստատության հոգաբարձուների խորհրդի անդամ։

Ընդ որում՝ հոգաբարձուների խորհուրդների նախագահներն անկուսակցական են։

բուհ

Հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՊՀ

Գևորգ Մուրադյան

ՀՊՏՀ

Վահան Մովսիսյան

ԵՊԲՀ

Վահան Արծրունի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հովիկ Մուսայելյան

Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

Դավիթ Գյուրջինյան

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան

Տիգրան Հակոբյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Արմեն Հարությունյան

Ճարտարապետության և շինարարության համալսարան

Վլադ Ասատրյան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Արսեն Ջուլֆալակյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Կարինե Խոդիկյան

Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան

Լևոն Բարսեղյան

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան

Դիանա Տեր-Ստեփանյան

Գավառի պետական համալսարան

Գորիսի պետական համալսարան

Վարազդատ Կարապետյան

—

Պատգամավորը հիշեցրեց նաև Բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը (2005 թ․ հուլիսի 18), որի 6-րդ կետի համաձայն, հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկման, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ևս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի զբաղեցրել այդ պաշտոնը, երբ նրան առաջարկվել է դառնալ խորհրդի անդամ։

Իրոք, Տիգրան Գալստյանն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվել 2019 թ․ հունվարի 22-ին, մինչդեռ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2018 թ․ հուլիսի 31-ին․ այդ ժամանակ Տիգրան Գալստյանը «ԻՄԷՔՍ ԳՐՈԻՊ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավարն էր։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանին, որը ևս Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ապա նրա կենսագրությունից պարզ է դառնում, որ 2018 թ․ հունիսի 1-ին, երբ նա նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դեռևս անկուսակցական էր։ Իսկ ահա խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը փաստում է, որ այդ ժամանակ արդեն Սարգիս Խանդանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան

Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրությանը՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ իշխանությունը հայտարարել էր, որ համալսարանի դուռը փակողը ռեկտոր չպետք է լինի։

Խոսքը վերաբերում է 2018 թ․ ապրիլի 13-ին ԵՊՀ-ում ծավալված հայտնի իրադարձությանը, երբ Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ փորձել էր մտնել Երևանի պետական համալսարան, սակայն ԵՊՀ ղեկավարությունը փակել էր դուռը։ Այդ իրադարձությունների տեսագրությունը փաստում է, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրված, իսկ այն ժամանակ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, իրոք, եղել է դեպքի վայրում։ Ըստ վերջինի, այդ ժամանակ նա կատարել է իր աշխատանքը։

Վարչապետի «ներողությունը»

Մայիսի 29-ին «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, անգամ վարչապետի՝ ներողություն խնդրելուց հետո, շարունակում են բերել մանիպուլյացիոն փաստարկներ։

Նիկոլ Փաշինյանը, իրոք, ներողություն էր խնդրել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, սակայն դա վերաբերում էր ոչ թե ընդդիմության կողմից ներկայացված օրենքի նախագծի բովանդակությանը, այլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ կապված հնարավոր թյուրըմբռնմանը։ Վարչապետն այդ օրը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում, և եթե ինքն է եղել սխալ ընկալման պատճառը, ապա ներողություն է խնդրում։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը «Գնումների մասին» օրենքում ներկայացած փոփոխություններով առաջարկում էր գաղտնազերծել նախագահի, կառավարության ղեկավարի և ԱԺ նախագահի կատարած ծախսերը։ Այս պաշտոնյաների ծախսերը պետական գաղտնիք դարձնելու նախաձեռնությունը նախորդ իշխանություններինն էր դեռևս 2014 թվականին։ Թեև ընդդիմադիրները, այդ թվում և Նիկոլ Փաշինյանը, դեմ էին քվեարկել այդ նախագծին, սակայն այն ընդունվել էր։

Համալսարանների հոգաբարձուների խորհուրդներ

Երևանի պետական համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան

Ճարտարապետության և շինարարության համալսարան

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

Շիրակի պետական համալսարան

Գավառի պետական համալսարան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան

Գորիսի պետական համալսարան

Լուսինե Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Տեսանյութեր

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է

17:06, 14 Մյս, 2025

London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens