ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

17:51, 7 Հնս, 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հունիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածու է առաջադրել փաստաբան Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

Գրիգոր Բեքմեզյանը 2002 թվականից Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ է և 2015-ից հանդիսանում է «Բեքմեզյան» ՍՊԸ-ի տնօրենը։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015-2017 թթ. եղել է Քաղաքացիական օրենսգրքի մշակման աշխատանքային հանձնաժողովի անդամ:

FIP.am-ը կապ հաստատեց Գրիգոր Բեքմեզյանի հետ։ Վերջինս նշեց, որ իր թեկնածության առաջադրումը «անակնկալ էր, բայց զարմանալի չէր», չնայած՝ խորհրդարանական մեծամասնության հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն չէր եղել։

Գրիգոր Բեքմեզյանի գործերը

Գրիգոր Բեքմեզյանը հանդիսանում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ քաղաքացիական գործի շրջանակում։ Խաչատուրովը 2018 թ. օգոստոսին հայց էր ներկայացրել Ստեփան Գրիգորյանի դեմ՝ մեղադրելով նրան իր պատվին և արժանապատվությանը վնասել հասցնելու մեջ։

Ըստ գործի, Ստեփան Գրիգորյանը հարցազրույցում խոսել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների, այդ թվում` Յուրի Խաչատուրովի կողմից:

FIP.am-ի հետ զրույցում Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովի գործից դեռ չի հրաժարվել, սակայն ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում այլևս իրավունք չի ունենալու նման գործերով զբաղվել։

2017 թ. նոյեմբերին Բեքմեզյանը հայց էր ներկայացրել «Յուքոմ» (Ucom) ընկերության դեմ` պնդելով, որ ընկերությունը չի ցուցադրել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերը և այդ մասին չի ծանուցել բաժանորդներին` այդպիսով չկատարելով ստանձնած պարտավորությունները։ Դատարանը որոշել էր, որ «Յուքոմը» պետք է Բեքմեզյանին փոխհատուցի նրանից որպես բաժանորդային վճար գանձված գումարը։

Բեքմեզյանը քննադատել էր նախկին իշխող ուժին՝ Հանրապետական կուսակցությանը, 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համար։ Նա այն ժամանակ պնդում էր, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի նպատակը ՀՀԿ-ի իշխանության հավերժացումն է: Բեքմեզյանը դրական էր համարել 2018 թ. ապրիլ-մայիսյան փոփոխությունները։ «Ուրախ եմ փոփոխությունների համար, քանզի կարծում եմ, որ փոփոխությունները, բերելով դժվարություններ և անորոշություն, այնուամենայնիվ, դրական ազդեցություն են ունենալու երկրի ապագայի համար»,- ասել էր նա 2019 թ. հունվարին։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հրաժարական էր ներկայացրել ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Ավելի վաղ՝ մայիսի 24-ին, հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։

Ըստ ՀՀ Սահմանադրության, ԲԴԽ-ն կազմված է տասը անդամից, որից հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգն ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝  առնվազն 15 տարվա փորձառություն ունեցող իրավաբաններից։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens