ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ընտրություններ

ԲՀԿ-ն և Աբովյանի քաղաքապետերը․ քաղաք՝ կուսակցական շողքի ներքո

2008-ից ի վեր Աբովյանի համայնքի ղեկավարի ընտրություններում ԲՀԿ առաջադրած թեկնածուները հաղթանակ են տարել՝ անկախ առաջադրված մյուս թեկնածուների կուսակցական պատկանելիությունից։

17:04, 10 Հնս, 2019

Աբովյանի համայնքապետի հունիսի 9-ի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը համարվող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանը, ստանալով 8058 ձայն, երկրորդ տեղում է։

Թեև Վահագն Գևորգյանն ընտրություններում առաջադրվել էր որպես անկուսակցական, սակայն հայտնի է, որ նա վայելում է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և կուսակցության աջակցությունը։ Վահագն Գևորգյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր և Գագիկ Ծառուկյանի ընկերական հարաբերությունների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառանալով ՔՊ թեկնածուի պարտությանը, ասել է․ «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն, և եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը»։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությունը համացանցում ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Շատերն այս պարտությունը որակում են «խայտառակ», մեկնաբանում են որպես «իշխանության ձախողում» և վարչապետի «վարկանիշի անկման» ապացույց։ Որոշ հատված էլ նշում է, որ Աբովյանում հաղթանակ է գրանցել «հին համակարգը»։  

FIP.am-ը ստուգեց, թե մինչ այս Աբովյանի համայնքապետի ընտրություններում ինչպիսի արդյունքներ են գրանցվել։

Աբովյանի համայնքապետի ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի election.am կայքում ներկայացված են 2005-ից ի վեր Աբովյանում անցկացված համայնքի ղեկավարի թվով 5 ընտրությունների արդյունքները։

2005 թվականին տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր անկուսակցական Կարապետ Իսրայելյանը։ Նա եղել էր առաջադրված միակ թեկնածուն։

2008 թվականից վեր Աբովյանում համայնքապետ են ընտրվել ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուներ։

2008 թ. Աբովյանի համայնքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյան էր։ Նա ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանի որդին է, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան։

2012 թ. ընտրություններում ԲՀԿ-ն կրկին վերաառաջադրել էր Կարապետ Գուլոյանի թեկնածությունը։ Վերջինս անկուսակացական Արտաշես Մեհրաբյանի հետ պայքարում հաղթել էր ու վերանշանակվել համայնքապետի պաշտոնում։

2015 թ. ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու։ «Բարգավաճ Հայաստանն» իր աջակցությունն էր հայտնել ներկայիս քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանին։ ԲՀԿ-ի սատարած  թեկնածուին իր աջակցությունն էր հայտնել նաև այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությունը։ Արդյունքում՝ 2015 թվականի հունիսի 6-ի ընտրություններում հաղթել էր Վահագն Գևորգյանը։

Վահագն Գևորգյանը 2015-ի համայնքի ղեկավարի ընտրություններում ստացել էր 11 227 ձայն՝ 2774 ձայն ավել, քան երեկ տեղի ունեցած ընտրություններում։

Այսպիսով, առնվազն վերջին տասը տարում Աբովյան քաղաքում հաղթանակ են տարել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ փոխկապակցված անձինք։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 

18:45, 25 Հնվ, 2021

Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ժամանակ և նոյեմբերի 10-ին կնքված հրադադարից հետո հայկական մի շարք հուշարձաններ թիրախավորվել...

#47 ՓԱՍՏԱՉԱՓ․ Շպիոն Օնիկը, Ալիևների գազի անդորրագիրը
Չդասակարգված

#47 ՓԱՍՏԱՉԱՓ․ Շպիոն Օնիկը, Ալիևների գազի անդորրագիրը

22:10, 23 Հնվ, 2021

Այս Փաստաչափում՝ գազի չեկն ու Ալիևիների անշարժ գույքի նվերը Աննա Հակոբյանին, «Շպիոն Օնիկը»՝ ըստ Միքայել Մինասյանի, Վարչապետի հերթական դժգույն և դժբախք հայտարարությունը Շուշիի...

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով
Մանիպուլյատիվ

Հայաստանի ամենաբարեկամական երկի՞րը, թե՞ Ադրբեջանի տնտեսական գործընկերը․ Իտալիայի մասին Մինասյանի պնդման հետքերով

19:10, 22 Հնվ, 2021

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունվարի 20-ին անդրադարձել էր Իտալիայի՝ Ադրբեջանին G20 գագաթնաժողովին հրավիրելու...

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց
Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×