ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքե՞ր են «հակասորոսականները»

16:52, 14 Հնս, 2019

Արդեն մի քանի ամիս է Երևանում ակտիվ բողոքի ակցիաներ և բացասական քարոզչություն է իրականացվում հունգարական ծագումով ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի և նրա կողմից ֆինանսավորվող՝ Բաց հասարակության հիմնադրամների (ԲՀՀ) դեմ, որը շատերը անվանում եմ «Սորոսի հիմնադրամ»։

Բողոքի ակցիաները համակարգում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «Ադեկվադ» հաղորդման համահեղինակ Նարեկ Մալյանը: Վերջինս մայիսի 27-ին ստեղծել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը, որի ֆեյսբուքյան Էջի նկարագրությունում գրված է` «Ջորջ Սորոսի և նրա հետ փոխկապակցված բոլոր կազմակերպությունների ու հիմնադրամների արգելափակում ՀՀ տարածքում»։

Ըստ «ՎԵՏՕ»-ի ֆեյսբուքյան էջի հրապարակումների, նախաձեռնությանն են միացել «Ադեկվադ», Ռամկավար Ազատական (ՌԱԿ) կուսակցությունները և «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը։

«ՎԵՏՕ»-ն արդեն իսկ երեք ակցիա է իրականացրել ԲՀՀ գրասենյակի մոտ՝ մայիսի 31-ին, հունիսի 3-ին և հունիսի 11-ին։

Fip.am-ը որոշեց պարզել, թե ովքե՞ր են մասնակցում «հակասորոսական» ակցիաներին։

Նարեկ Մալյան

Ինչպես նշեցինք, բողոքի ակցիաների հիմնական դերակատարը Նարեկ Մալյանն է։ Վերջինս գրող է և ունի մի քանի հեղինակած գրքեր։

Նարեկ Մալյան

Մալյանը եղել է ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականը 2011-2017 թվականներին՝ բացառությամբ 2016-ի հուլիս-հոկտեմբեր ամիսները, երբ ազատվել էր Գասպարյանի խորհրդականի պաշտոնից օպտիմալացման արդյունքում։

Մալյանը ծնվել է 1980-ին։ Նրա հայրը՝ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, հոգևորական է և 2015-ին ոստիկանության կրթահամալիրի հոգևոր սպասավորն էր։

2009-ին Մալյանը՝ որպես «Էքսպերտների միավորում» կազմակերպության նախագահ, «Տհաճ եթեր» մրցանակաբաշխությունն էր նախաձեռնել և այդ մրցանակը շնորհել Հանրային հեռուստաընկերությունը։

2011-ին արդեն Մալյանը ներկայանում էր որպես քաղաքական տեխնոլոգ։ Նա այդ «պաշտոնով» 2011 թ. հունիսին հյուր է եղել «Ա1+»-ով հեռարձակվող Արամ Աբրահամյանի PostScriptum հաղորդմանը։

Մալյանը նշել էր, որ իրեն է պատկանել այժմ արդեն չգործող Pravda.am կայքը։

Նարեկ Մալյան

2014-ին, որպես Peoplemeter (Փիփլ մեթեր) գովազդային գործակալություն ընկերության տնօրեն, Մալյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր audiobook.am կայքը։ Կայքի շնորհանդեսը տեղի էր ունեցել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, և դրան մասնակցել էին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ պաշտոնյաներ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական արքեպիսկոպոս Կճոյանը։

2015-ին Մալյանի դեմ հայց էր ներկայացրել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը։ Վերջինս պնդում էր, որ Մալյանը իր մասին կեղծ տեղեկություն է հրապարակել։ Սակայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2016-ին մերժել էր Ենոքյանի հայցը, որով նա Մալյանից, քաղաքացի Իզաբելլա Աբգարյանից (ներկայում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) և Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանից պահանջում էր հերքել իր վերաբերյալ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև, որպես փոխհատուցում, վճարել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով՝ 2 մլն դրամ փոխհատուցում: Մալյանն իր գրառման մեջ պնդել էր, թե իբր Ենոքյանը «մասնատել, քառատել է Իոսիֆ Աղաջանովի մարմինը, այնուհետև լցրել սպորտային պայուսակի մեջ և դիակի համար հարազատներից գումար պահանջել»:

2018-ի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո Մալյանն ակտիվ սկսեց քննադատել նորընտիր իշխանություններին։ Նա Արթուր Դանիելյանի հետ հիմնեց «Ադեկվադ» հաղորդումը, որը հիմնականում ուղղված է գործող իշխանության դեմ։

Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը մոտ կես տարի՝ 2018-ի հունիսից մինչ դեկտեմբեր, Մալյանի ֆեյսբուքյան էջում վարում էր «Ադեկվադ» հաղորդումը։ 2019 թ. մայիսի 27-ին մի խումբ համախոհների հետ Դանիելյանը հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության հիմնման մասին։

Դանիելյանը նախկինում՝ մինչ 2016-ի վերջը, եղել է «Քաղաքացիական Պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ։ 2016-ի հունվարի դրությամբ նա ՔՊ-ի ռազմավարական պլանավորման խմբի պատասխանատուն էր։ Հետագայում նա հակասությունների պատճառով լքեց ՔՊ-ն և 2018-ի հեղափոխությունից հետո դարձավ նախկին թիմակից Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսը։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Տեր-Նակալյանը 2012-ից Blognews.am լրատվական կայքի սեփականատերն է, գլխավոր խմբագիրը և հանդիսանում է «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր անդամ։

Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյան

«Հակասորոսական» ակցիաներին է մասնակցում նաև Մենուա Հարությունյանը, որը slaq.am լրատվական կայքի սեփականատերն է։

Հարությունյանը 2018 թ. ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակի 9-րդ համարն էր։

Տիգրան Քոչարյան

«Փիղ» մականունով հայտնի Տիգրան Քոչարյանը Հանրապետական կուսակցության պաշտոնավարման շրջանում համարվում էր իշխանամետ բլոգեր, սակայն նա ժխտում էր իր որևէ կապն իշխանությունների հետ։ Ներկայում բլոգերը ակտիվ քննադատում է գործող իշխանություններին։

Ռոբերտ Մելքոնյան

Ռոբերտ Մելքոնյան

Ոստիկանության գնդապետ Մելքոնյանը, որը հայտնի է «Բազազ» մականունով, մինչև 2012-ը եղել է ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ։ 

Մելքոնյանն իր պաշտոնավարման ժամանակ մամուլում հայտնի էր որպես ընդդիմադիր «ակցիաներն ու միտինգները ցրելու վարպետ»։ 

Մելքոնյանը մի քանի ամիս առաջ՝ մարտի 4-ին, մասնակցել էր նաև Մալյանի կողմից Երևանի պետական համալսարանի դիմաց ԲՀՀ-Հայաստանի ղեկավար Լարիսա Մինասյանի նկարով պսակի տեղադրմանը։

Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն է։

Նա հունիսի 2-ին հայտարարել էր, որ միանում է Մալյանի առաջնորդած շարժմանը։ Սամսոնյանը ևս աչքի է ընկնում գործող իշխանության հասցեին ակտիվ քննադատությամբ։

Աշոտ Հովհաննիսյան

Աշոտ Հովհաննիսյան

Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա ՀՅԴ-ական է։

Քրիս Բերտերյան

«ՎԵՏՕ»-ի հունիսի 3-ի ակցիային մասնակցել է նաև հետաքրքիր անցյալ ունեցող Քրիս Բերտերյանը՝ ազգությամբ հայ, Բելգիայում և Նիդերլանդներում բնակվող ազգայնամոլական ակտիվիստ:

Բերտերյանը ԲՀՀ գրասենյակի դիմաց ցույցի ժամանակ Նարեկ Մալյանի կողմից ներկայացվել է որպես Բելգիայի «դեղին ժիլետների» շարժման կազմակերպիչներից, որը երևացել էր EuroNews հեռուստաալիքի եթերում՝ «#խելքով» գլխարկով։

Քրիս Բերտերյան

Ուսումնասիրելով բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունները՝ Fip.am-ին հաջողվեց մանրամասներ ճշտել Բերտերյանի քաղաքական անցյալից

Ըստ հոլանդական հանրային NOS հեռուստաալիքի, Բելգիայի հոլանդախոս հատվածի՝ Ֆլանդրիայի բնակիչ Բերտերյանը 1990-ականներից հայտնի է ծայրահեղ աջ շրջանակներում և 2015-ի դրությամբ եղել է նեոնացիստական Nederlandse Volks-Unie (NVU, «Հոլանդական Ժողովրդական Միություն») կուսակցության առաջնորդը Նիդերլանդների հյուսիսային Բրաբանտ նահանգում։ Ըստ նույն աղբյուրի, Բերտերյանը նախկինում ազատազրկվել է գողության համար։

Համացանցում կա 2018-ի հունիսին նկարահանված տեսանյութ, որում Բերտերյանը մասնակցում և ելույթ է ունենում վերը նշված NVU կուսակցության ցույցին։

Քրիս Բերտերյան

Ըստ հոլանդական «Կաֆկա» հակաֆաշիստական ուսումնասիրությունների խմբի (Antifascistische Onderzoeksgroep Kafka), Բերտերյանը 1999-ին՝ 19-տարեկան հասակում, ղեկավարել է Ֆլանդրիայում գործող նեոնացիստական Odal-Aktiekomitee կազմակերպությունը։

2014-ի հոկտեմբերին Բերտերյանը իր 19 տարեկան ընկերոջ հետ «Մեր սոցիալիզմը ազգային է» գրությամբ պաստառներ էր տեղադրել Բելգիայի Մեխելեն քաղաքի մի քանի վայրերում, այդ թվում՝ նացիստների կողմից որպես համակենտրոնացման ճամբար գործածված Դոսինի զորանոցի մոտ։ «Ազգային սոցիալիզմը» նացիզմի ամբողջական անվանումն է, որը գործածել է Ադոլֆ Հիտլերի առաջնորդած կուսակցությունը։

Այս քայլի համար Բերտերյանը 2016-ի մարտին դատարանի կողմից պարտավորվել էր վճարել 600 եվրո տուգանք։ Խուզարկման ժամանակ նրա տանը հայտնաբերվել էր Հոլոքոստը ժխտող գրականություն։

Անի Հովհաննիսյան

«ՎԵՏՕ» շարժման ակտիվ անդամ է նաև

analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը։ Վերջինս 2017 թվականի հուլիսին դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ անունն արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու գործով:

Ըստ Ուրիխանյանի,  Հովհաննիսյանը պահանջել էր յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. դրամ՝ իր մասին վարկաբեկիչ տեղեկություններ չհրապարակելու համար:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

Հարակից հոդվածներ

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
Ֆեյք

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով

12:13, 17 Հնվ, 2021

Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել...

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը
Տեսանյութեր

#45 ՓԱՍՏԱՉԱՓ․ Ադրբեջանական հետքն ու մոսկովյան այցը

20:25, 16 Հնվ, 2021

«Փաստերի ստուգման հարթակի» «Փաստաչափ» հաղորդումը ներկայացնում է հունվարի 1-15-ը հայկական մեդիադաշտում տեղ գտած կեղծ լուրերը՝ ադրբեջանական ապրանքների ու ադրբեջանցիների` ՀՀ-ում...

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×