ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Աղետի գոտու վերացման շուրջ մամուլի և պաշտոնյաների մանիպուլյացիան

19:17, 2 Հլս, 2019

Երեկ՝ հուլիսի 1-ին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով 1988 թ. երկրաշարժի հետևանքները վերացնելու մասին, հայտարարել է, որ «աղետի գոտու շահառու» համարվող 453 ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար կառավարությունը 2020-ին հատկացնելու է 3 մլրդ դրամ, որպեսզի «մեկընդմիշտ, վերջնականապես էտ հարցը փակվի»։

Վերմիշյանը լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ խոսքը ոչ թե տնակների մասին է, այլ երկրաշարժից տուժած ընտանիքների, որոնք ունեն այդպիսի կարգավիճակ։ Սակայն Վերմիշյանի հայտարարությունը լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածվեց ոչ ամբողջական՝ դառնալով մանիպուլյացիաների առիթ։

Լրատվականների մանիպուլյացիան

Մի շարք լրատվականներ թերի են ներկայացրել Վերմիշյանի խոսքը։

«Ազատության» կայքում նշվում է, որ «…երկրաշարժի հետևանքով տնակներում ապրող շահառու ընտանիքների թիվը 453 է»։ Այնինչ, Վերմիշյանն իր խոսքում հստակ նշում է, որ 453-ը տնակներում ապրողների մասին չէ։ 

«Շանթ» հեռուստաընկերության կայքում ևս մանիպուլյատիվ ձևով են մեջբերվել Վերմիշյանի խոսքերը։ Հեռուստաընկերության կայքում, մասնավորապես, գրված է․ «Մեկընդմիշտ, վերջնականապես այդ հարցը փակվի, 2021 թվականին «աղետի գոտու շահառու» հասկացողությունը պետք է վերանա: Տնակները պետք է վերացվեն, դարձվեն շինանյութ: Որպես կանոն՝ այդ տնակները գտնվում են քաղաքի տարածքում…»։

Մեջբերումից տպավորություն է ստեղծվում, որ խոսքի սկզբում Վերմիշյանի ասածը վերաբերում է Գյումրու տնակներին, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ 

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հուլիսի 1-ի թողարկման ժամանակ այս թեմային անդրադարձի գլխագիրը հետևյալն էր․ «Աղետի գոտու անօթևանների խնդիրը վերջնականապես կլուծվի»։ 

Անդրադարձի ժամանակ նշվում է, որ Վերմիշյանը վստահեցրել է, որ աղետի գոտու հերթագրված անօթևանների հարցը եկող տարի մեկընդմիշտ կլուծվի։ Այնինչ, Վերմիշյանը նշում է, որ խոսքը միայն 453 հատուկ կարգավիճակ ունեցող ընտանիքների մասին է և ոչ թե բոլոր անօթևանների։

ՔՊ-ականների մանիպուլյացիաները

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Գյումրու գրասենյակը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց, որը միանգամից տարածվեց սոցցանցերում։

Այդ լուսանկարում ևս նշվում էր, որ «ՀՀ վարչապետի հանձնարարականով 2020-ին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 միլիարդ դրամ, ու այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է»։

Այս հրապարակումը մեծապես չափազանցնում է իրավիճակը և խեղաթյուրում Վերմիշյանի խոսքերը։ ՔՊ Գյումրու գրասենյակի այս հրապարակումն իրենց էջում են զետեղել նաև ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը և մի շարք այլ ՔՊ անդամներ։ Կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, այդ նկարը զետեղելով իր էջում, գրել է. «Մի տարում ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կլուծվի Գյումրու դոմիկների խնդիրը։ Մի տարում, ընկերներ, մի տարում»։

Պարզաբանում է մարզպետը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Վերմիշյանի հայտարարությունից հետո իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ պարզաբանմամբ և հստակեցրեց, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ասածը վերաբերում է «հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն, մոտ 450 ընտանիք»։ 

Պետրոսյանը նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից Գյումրիում միայն քարտեզագրվել են մոտ 2450 բնակեցված ժամանակավոր կացարաններ, «որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում»։

Նկատենք, որ դեռ 2018-ի դեկտեմբերին Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշել էր, որ աղետի գոտու անօթևան ընտանիքների խնդիրը վերջնականապես կլուծվի 2020 թվականին, և հավելել. «542 ընտանիք (հիմնականում աղետի գոտու գյուղական բնակավայրերում) դեռ սպասում են իրենց խնդիրների լուծմանը։ Դրանց հիմնական մասը` 345–ը` Լոռու, 167–ը` Շիրակի, 30–ը` Արագածոտնի մարզերից»։

Այսինքն, 3 մլրդ դրամով լուծվելու է աղետի գոտու ոչ բոլոր խմբերի անօթևանության խնդիրը։ Միայն Գյումրի քաղաքում մինչ օրս կա, ինչպես նշել է Շիրակի մարզպետը, մոտ 2,450 «դոմիկ»՝ ժամանակավոր կացարան։ Ինչպես նշեցինք վերևում, այդ գումարը կառավարությունը հատկացրել է Լոռվա, Շիրակի և Արագածոտնի մարզերում, հիմնականում գյուղական համայնքներում հաշվառված շահառու ընտանիքների անօթևանության խնդիրը հաղթահարելու համար։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens