ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող բնակարանը։

11:56, 5 Հլս, 2019

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն այս տարվա ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում՝ հատկապես հայտարարագրած «աչք ծակող» դրամական միջոցների պատճառով։ Չնայած Քյարամյանի պարզաբանմանը, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին, բազմաթիվ հարցեր՝ կապված ունեցվածքի ծագման հետ, մնում են չպարզաբանված։

Fip.am-ը, ուսումնասիրելով ներկայացրած հայտարարագիրն ու Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերը, պարզեց, որ ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատարի հայտարարագրում նշված տվյալներն ամբողջական չեն, և Քյարամյանը թաքցրել է իրեն պատկանող մեկ այլ գույք։ 

Անշարժ գույքը ամբողջությամբ լրացված չէ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2019 թ. մայիսի 8-ին պաշտոնը ստանձնելու դրությամբ ներկայացրած հայտարարագրում Արգիշտի Քյարամյանը, որպես իրեն պատկանող անշարժ գույք, նշել է երկու բնակելի տուն, չորս հողամաս, մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք և մեկ ավտոտնակ։ Ընդհանուր՝ Քյարամյանը հայտարարագրել է ութ տարբեր տեսակի անշարժ գույք։ 

Սակայն ըստ Կադաստրի պետական կոմիտեից ստացված փաստաթղթերի, Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված  անշարժ գույքի քանակը ինն է։ Այդ թվում՝ մեկ բնակարան, երեք բնակելի տուն, չորս հողամաս և մեկ ավտոտնակ։ 

Փաստացի, Քյարամյանը չի հայտարարագրել համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը։ 

Քյարամյանը հերքում է

Փաստերի ստուգման հարթակը հարցում ուղարկեց ՊՎԾ պետի պաշտոնակատարին, պարզելու՝ թե ինչո՞ւ վերոնշյալ անշարժ գույքը չի հայտարարագրվել։ Քյարամյանը պատասխան նամակում հայտնեց, որ նշված բնակարանը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։

«Հիշյալ հասցեում տարիներ առաջ հաշվառված եմ եղել, ապա հանվել եմ հաշվառումից: Եթե ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկություն եք ստացել առ այն, որ քննարկվող գույքը սեփականության իրավունքով ինձ է պատկանում, ապա խնդրում եմ կրկին ճշտեք այդ տեղեկությունը»,- գրել էր Քյարամյանը։

Կադաստրը վերահաստատում է 

Fip.am-ը մեկ անգամ ևս դիմեց կադաստրի կոմիտե, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք հնարավոր է, որ տրամադրված փաստաթղթում վրիպակ լինի։ Սակայն կադաստրից մեզ հավաստիացրին, որ սխալ չկա, և Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանը, համատեղ սեփականության իրավունքով, գրանցված է Արգիշտի Քյարամյանի անունով։ 

«Մելիքյան փողոց 16 շենքի թիվ 36 բնակարանի մասով մեզ մոտ կա սեփականության վկայական, որը մեր կողմից տրվել է 2010 թ. հուլիսի 22-ին։ Այնտեղ, որպես համասեփականատեր, Արգիշտի Էլբեկի Քյարամյանն է։ Դրանից հետո միգուցե իրենք օտարում կամ նվիրատվություն են արել։ Սակայն եթե, օրինակ, իրենք նվիրատվություն անեն, ապա պետք է գնան նոտար, նվիրատվության վկայագիրը ունենան, պետք է բերեն մեզ ներկայացնեն, որ անվանափոխություն լինի։ Սակայն մեզ մոտ փոփոխություն չի գրանցվել, և նոր վկայական չկա»,- պարզաբանեց կադաստրի աշխատակիցը։  

Որպես ապացույց՝ Կադաստրից տրամադրեցին նաև բնակարանի սեփականության վկայականը։ Փաստաթղթում նշվում է, որ ք. Երևան, Մ. Մելիքյան փող, 16 շենքի թիվ 36 բնակարանի սեփականատերերն են՝ Վարդանուշ Նիկոլայի Ավանեսյանը, Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, Տիգրան Ռուբենի Գրիգորյանը և Արգիշտի Էլբեկի Քյարամյանը։ Լարիսա Ռուբենի Գրիգորյանը, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանի մայրն է։ 

Հատկանշական է, որ Արգիշտի Քյարամյանին պատկանող բնակելի տների ցանկում նշվում է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 1-ին փողոց 5-րդ նրբանցքի թիվ 2 բնակելի տունը, որտեղ, ըստ ընտրողների ռեգիստրի, գրանցված է մեկ անձ՝ Էլբեկ Երեմի Քյարամյանը, որը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է։ Հանրության համար այդպես էլ չպարզաբանված մնաց, թե ինչ արյունակցական կապեր ունեն Արգիշտի Էլբեկի Քյարամյանն ու Էլբեկ Երեմի Քյարամյանը, որը, ըստ մամուլի, ճոխ նվիրատվություններ է արել ՊՎԾ պետի պաշտոնակատարին։ 

Այսպիսով, ըստ էության, Արգիշտի Քյարամյանը պաշտոնը ստանձնելու    հայտարարագրում կեղծ տվյալներ է ներկայացրել իր ունեցվածքի մասին, ինչը Քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով նախատեսված հանցագործություն է (hայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Կարինե Կիրակոսյան

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens