ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Ոստիկանությունը կոծկում է Ջրառատի միջադեպի իրականությունը

15:34, 15 Մրտ, 2017

Մարտի 14-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը, թերևս երկու օր առաջ՝ մարտի 12-ի գիշերը եղած միջադեպի տրամաբանական շարունակությունն է։

Մասնավորապես, մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում է տեղի ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր, հայտնի գնդապետ Լեռնիկ Երանոսյանի, Ջրառատի համայնքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։

ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն, միջադեպի ընթացքում Լեռնիկ Երանոսյանը իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակից օդ է կրակել: Այս կապակցությամբ «ՕՐՕ» դաշինքը հայտարարություն տարածեց և տեղեկացրեց, որ Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը, ով նույնպես փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգակիցն է, սպառնացել է իրենց համակրին։

Վիճաբանությունը իր տրամաբանական զարգացումն ունեցավ արդեն մարտի 14-ին, երբ կիրառվեց ինքնաձիգ և «ՕՐՕ» դաշինքի երեք համակիր հրազենային, սուր ծակող կտրող գործիքի և այլ մարմնական վնասվածքներով հայտնվեցին «Էրեբունի» հիվանդանոցում։

Այս անգամ արդեն միջադեպին մասնակցում էր անձամբ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։ Տարածաված տեսանյութում հստակ երևում է Լևոն Երանոսյանը, լսվում են քաշքշուկի ընթացքում հնչող հայհոյանքներ և կրակոցներ։

Այս ամենի մասին սակայն, ոստիկանությունը պարզապես լռում է։ Ըստ ոստիկանության տարածած պարզաբանման, մարտի 14-ին Ջրառատ գյուղի դպրոցում երեխաներ են վիճաբանել։ Հետագայում վեճը շարունակվել է նրանց ծնողների ու հարազատների միջև և վերածվել բախման։ Նախնական տվյալներով, կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել և քաշքշուկի ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանություն է տեղափոխվել կրակելու մեջ կասկածվող անձը՝ Տիգրան Սարգսյանը։

Ոստիկանությունը, սակայն չնշեց տեղի ունեցած միջադեպի վայրը՝ գյուղապետարանը, չնշեց, որ միջադեպին (քաղաքացիական հագուստով) մասնակցել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, չնշեց, որ դրա մասնակիցները նույն մարտի 12-ի միջադեպի կողմերն են։

Հայտարարության վերջում ոստիկանությունը կոչ արեց ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքական ուժերին չճշտված տեղեկություններ չտարածել և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Սակայն պաշտոնական տեղեկատվությունը, ինչպես տեսնում ենք, աղավաղում է իրականությունը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` #armvote17#ընտրություններ2017ArmElection2017elections in Armeniaelections2017JraratLernik YerenosyanLevon YeranosyanOhanyan-Raffi-OskanyanOROpoliceSamvel Galstyan«ՕՐՕ» դաշինքвыборы 2017ДжраратЛевон ЕраносянЛерник ЕраносянОганян-Раффи-Осканянпарламентские выборыполицияпредвыборная кампанияСамвел ГалстянԱԺ ընտրություններԱԺ ընտրություններ2017ընտրություններԼեռնիկ ԵրանոսյանԼևոն ԵրանոսյանոստիկանությունՋրառատՍամվել ԳալստյանՕհանյան-Րաֆֆի-Օսկանյան

Հարակից հոդվածներ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հարցեր

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները

20:49, 3 Ապր, 2026

Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վիճակագրական աճը դարձել է հանրային քննարկումների առանցքային թեմա։  «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

10:42, 16 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել...

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

16:29, 23 Փտր, 2026

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens