ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջատարն է, բայց ոչ ըստ Eurostat-ի

19:14, 12 Հլս, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Հուլիսի 11-ին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց ինֆոգրաֆիկա, համաձայն որի՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է։ Որպես տեղեկատվության աղբյուր նշվում էր Եվրոպական միության վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը։

Fip.am-ը, սակայն, պարզեց, որ Eurostat-ը չի հրապարակել այդպիսի տեղեկություն։  Ինֆոգրաֆիկան, հավանաբար, կազմվել է վիճակագրական տարբեր գործակալությունների տվյալների հիման վրա։ Ընդ որում, ներկայացված որոշ տվյալներ սխալ են։ 

Դրանով հանդերձ, Հայաստանը 2019-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճով, իրոք, առաջատարն է եվրոպական երկրների ցանկում։

Սկզբնաղբյուրը և տարածումը

Ինֆոգրաֆիկայում ներկայացված տվյալները համադրել է Անի Պապյան անունով Twitter-ի օգտատերը, որը հրապարակել էր երկրների առաջին տասնյակը և որպես աղբյուր նշել Eurostat-ը։ Սակայն Պապյանը մեկնաբանություններում նշել էր, որ Twitter-ում բառերի քանակի սահմանափակման պատճառով է այդպես արել և բացատրել, որ Eurostat-ի թվերը վերաբերում են միայն ԵՄ անդամ երկրներին, իսկ ոչ ԵՄ անդամ երկրների դեպքում տվյալները վերցվել են համապատասխան երկրների վիճակագրական ծառայություններից։ 

Անի Պապյանի թվիթերյան հրապարակումից ժամեր անց իշխող Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության ֆեյսբուքյան էջը դրա հիման վրա պատրաստեց և հրապարակեց ինֆոգրաֆիկայի իր տարբերակը՝ որպես աղբյուր նշվելով Eurostat-ը։

Հատկանշական է, որ ՔՊ ֆեյսբուքյան էջի ինֆոգրաֆիկայի մեջ կան մի քանի ճչացող վրիպակներ։ Օրինակ՝ Մոնտենեգրոն նշված է երկու անգամ՝ 17-րդ և 19-րդ տեղերում։ Սխալ են նշված Բոսնիայի և Շվեյցարիայի դրոշները։ 

ՔՊ ֆեյսբուքյան էջի հրապարակումը գրեթե նույն տեքստով վերահրապարակվել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Վերջինիս կայքում նաև հրապարակված է ՔՊ ֆեյսբուքյան էջում զետեղված ինֆոգրաֆիկան։

«Արմենպրեսի» հոդվածով իր պաշտոնական էջում կիսվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր էջում է զետեղել ՔՊ ֆեյսբուքյան էջի ինֆոգրաֆիկան։ 

Տեղեկությունը նաև հրապարակել են hraparak.am, tert.am, galatv.am, infocom.am, factor.am և այլ կայքեր։ Բոլորը, բացառությամբ hraparak.am-ի, հղում են կատարել «Արմենպրեսին», իսկ hraparak.am-ը՝ ՔՊ-ի ֆեյսբուքյան հրապարակմանը։

Eurostat-ին հղում տալով՝ հոդված է հրապարակվել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի հուլիսի 12-ի համարում։ Հատկանշական է, որ «ՀԺ»-ի տպագիր հոդվածում նաև զետեղված է Eurostat-ի լոգոն։ 

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման հուլիսի 12-ի թողարկման ժամանակ հայտնել են, որ ՀՆԱ-ի աճի տեմպերով Հայաստանն առաջինն է եվրոպական երկրների շարքում այս տարվա առաջին վեց ամսվա տվյալով։ «7.1 տոկոս՝ հենց այսքան է կազմել ՀՆԱ-ի աճը, սրանք Eurostat-ի տվյալներն են։ Երկրորդ և երրորդ տեղերում Հունգարիան և Ռումինիան են, համապատասխանաբար՝ 5.2 և 5 տոկոս ցուցանիշով»։ 

Ի՞նչ է Eurostat-ը

Եվրոպական միության վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը, հրապարակում է միայն ԵՄ անդամ երկրների վերաբերող վիճակագրություն և անդրադարձ չի կատարում ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին: Այսինքն, Eurostat-ը չէր կարող հրապարակել  Հայաստանի և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների ՀՆԱ-ի աճի մասին տվյալներ։

Այս թյուրիմացությունը սկսվել է Twitter-ում Անի Պապյանի հրապարակումից, հետո տարածվել ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում, «Արմենպրեսում» և մի շարք այլ լրատվականներում, որոնք տարածել են, թե իբր Eurostat-ն է Հայաստանը ճանաչել Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջատար։ Այնինչ, այդ ցանկը կազմվել է տարբեր աղբյուրների համադրությամբ: ՔՊ ֆեյսբուքյան էջում հրապարակած ցանկի 41 երկրից 16-ը ԵՄ անդամ չեն, և դրանց մասին վիճակագրություն Eurostat-ը չի տրամադրում, բացառությամբ՝ Նորվեգիայի և Շվեյցարիայի։ 

Թվերի իսկությունը

Fip.am-ը ստուգել է ցանկում եղած երկրների՝ 2019 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի թվերը և պարզել, որ դրանք հիմնականում համապատասխանում են իրականությանը։ Սակայն կան մի շարք անճշտություններ։ 

Ցանկից բացակայում են ԵՄ անդամ երկու երկիր՝ Ֆինլանդիան և Սլովակիան, որոնց աճի տեմպերը, ըստ Eurostat-ի, եղել են, համապատասխանաբար, 2.1% և 3.8%։ 

Հայաստանի ՀՆԱ-ի աճի թվերը (7.1%) վերցված են Վիճակագրական կոմիտեից և համապատասխանում են իրականությանը։ 

Ամբողջովին ճիշտ են հարևան Վրաստանի (4.7%) և Ադրբեջանի (3%) թվերը: Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է ոչ թե 0.5%, այլ 0.8%։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens