ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Քոչարյանի փաստաբանի ապատեղեկատվությունը՝ ԵՄ-ի ֆինանսական աջակցության վերաբերյալ

18:07, 26 Հլս, 2019

Հուլիսի 24-ին TV5 հեռուստաալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Սևակ Թորոսյանն էր: Վերջինիս՝ հարցազրույցի ընթացքում արտահայտած մի շարք մտքեր մանիպուլյատիվ են, որոշ դեպքերում՝ պարունակում են ապատեղեկատվություն։

Այսպես, խոսելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին հունիսի 20-ին խոսք չտրամադրելու մասին, Սևակ Թորոսյանը նշեց, որ իր մասնագիտական գործունեության պրակտիկայում նման դեպք դեռ չէր ունեցել, և օրինակ բերեց, որ դիկտատորական, իսլամական երկրում, որտեղ նա պաշտպանական թիմում է եղել, 11 նիստից հետո դատավորը որոշում է կայացրել հօգուտ մեղադրյալի՝ չնայած, որ այդ երկրի գործող նախագահից հրահանգ էր եկել դատավորին: 

Նա չմանրամասնեց, թե որ երկրի մասին է խոսքը, բայց զրույցի ընթացքում հիշատակեց, որ այդ երկրում մի քանի տարի առաջ բացվել է հակակոռուպցիոն դատարան և որ այդ երկիրն ամեն տարի 550 միլիոն եվրո է ստանում Եվրամիությունից` «արդար դատավարության և առաջադիմության» համար։

Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե որ երկրի մասին է խոսում Սևակ Թորոսյանը, և արդյո՞ք ԵՄ-ն այդչափ խոշոր գումարներ է տրամադրում ինչ-որ երկրի «արդար դատավարության և առաջադիմության համար»:

Այսպես, հակակոռուպցիոն դատարան կա 23 երկրում, որոնցից իսլամադավան բնակչության մեծամասնություն ունեն 7-ը: Այդ իսլամական երկրների շարքում է նաև Պաղեստինը, որտեղ 2015 թվականին Սևակ Թորոսյանը պաշտպանել է Պաղեստինի նախկին նախարար Մոհամադ Դահլանի իրավունքները, որը Պաղեստինի գործող նախագահ Մահմուդ Աբբասի հակառակորդն էր:

Այս ամենից հետևություն անելով` կարող ենք ասել, որ հարցազրույցում նրա նշած դիկտատորական երկիրը Պաղեստինն է, ուղղակի այս դեպքում կա մեկ կարևոր հարց՝ Պաղեստինը դե յուրե ինքնիշխա՞ն պետություն է:

Ինչ վերաբերում է դիկտատորական լինելուն, համաձայն  բրիտանական Economist Intelligence Unit֊ի (EIU)* հրապարակած «Ժողովրդավարության ցուցիչ-2015» վարկանշային աղյուսակի տվյալների՝ Պաղեստինը ստացել է 4,57 միավոր, Հայաստանը՝ 4 միավոր, իսկ ԱՄՆ-ն՝ 8․05 միավոր։ Այսինքն, ըստ այս հեղինակավոր վարկանիշի, «դիկտատորական» համարվող Պաղեստինում ժողովրդավարության ինդեքսն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Սևակ Թորոսյանի այս պնդումը, հետևաբար, սխալ է։

*Ամեն տարի EIU-ն աշխարհի 165 անկախ պետությունների և երկու ինքնավար տարածքների համար չափում և հրապարակում է ժողովրդավարության մակարդակը:

Իսկ արդյո՞ք ԵՄ-ն տարեկան 550 միլիոն եվրո է տրամադրում Պաղեստինին՝ «արդար դատավարության և առաջադիմության» համար: Իրականում ԵՄ-ն միայն 2008-ին է 551 միլիոն եվրո տրամադրել Պաղեստինի իշխանություններին, բայց ոչ թե դատարանների աշխատանքների կամ «արդար դատավարության և առաջադիմության համար», այլ քաղաքացիական աշխատողների աշխատավարձերը և կենսաթոշակները, սոցիալական ծախսերը, մասնավոր հատվածի պարտքերը և անհրաժեշտ հանրային ծառայությունների ծախսերը հոգալու համար: 2008-ից սկսած PEGASE ծրագրի շրջանակում ԵՄ-ն և իր անդամ պետությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում Պաղեստինին, բայց օգնության գումարը երբեք ֆիքսված չէ. օրինակ՝ 2014-2015 թվականներին կազմել է 390 միլիոն եվրո, իսկ 2018 թ.-ին ` 152.5 միլիոն եվրո: Հետևաբար՝ ամեն տարի տրամադրվող օգնության ֆոնդը փոփոխական է, այլ ոչ թե կազմում է 550 միլիոն։

Ինչ վերաբերում է դատական համակարգի առողջացման համար տրամադրված գումարներին, ապա մինչև այժմ Եվրամիությունը 28 միլիոն եվրո է հատկացրել Պաղեստինին։ Այս ֆինանսական աջակցությունն ուղղված է եղել դատական ծառայությունների որակը բարելավելուն:

Այսպիսով, «Հարցազրույց» հաղորդման հյուր Սևակ Թորոսյանը հստակ ապատեղեկատվություն է տարածել եթերում։

Գայանե Գասոյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens