ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արմեն Աշոտյանի մանիպուլյացիան սահմանում զոհերի շուրջ

21:29, 29 Հլս, 2019

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի լարմանը, գրանցված զոհերին և արտգործնախարարության արձագանքին։ 

«Երկու օրում հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է երկու հայ զինվոր, որից մեկը ինքնասպան է եղել, երկուսն էլ վիրավորվել են։ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր վերջապես արձագանքեց»,- գրել է Աշոտյանը։ 

Նախ նշենք, որ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվել է մեկ զինծառայող՝ հուլիսի 28-ին։ Ինքնասպանության վերջին դեպքը գրանցվել է ոչ թե վերջին «երկու օրում», այլ հուլիսի 24-ին՝ Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ դիրքի ավագի հետ ունեցած վիճաբանությունից հետո։ Եվ անհասկանալի է, թե ինչու ԱԳՆ-ն պետք է արձագանքներ նաև զինվորի ինքնասպանության դեպքին։ 

Իսկ հուլիսի 28-ին գրանցված սպանության դեպքի առնչությամբ, որի մասին ՊՆ-ն հայտնել է երեկոյան ժամը 22։00-ին, Արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարություն արել է հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին։ Այսինքն, ԱԳՆ-ի արձագանքը ուշացած չէ։ 

Բանակցային գործընթացի և սահմանային զոհերի մասին

Աշոտյանը նաև գրում է․ «Հակառակորդը մշտապես է իրեն սադրիչ պահել, բայց, պարոնայք, ձեր վարած բանակցային գործընթացը միայն հավելյալ ջուր է լցրել իրենց ջրաղացին և թուլացրել մեզ»։ 

Այս հայտարարության անհիմն լինելը ապացուցում է այն, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերն ու դրանց հետևանքով սպանված զինվորների թիվը կտրուկ նվազել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո։ 

Այսպես, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ եթե 2017 թ․ մայիսից 2018 թ․ մայիս ընկած հատվածում սպանվել էր 17 զինծառայող, ապա 2018 թ․ մայիսից  2019 թ․ հուլիս հատվածում սպանվել է 6 զինվոր։ Այսինքն՝ մոտ եռակի պակաս։ Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի մայիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում եղել է 20 զոհ։ 

Fip.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հետհեղափոխական շրջանում նկատելիորեն նվազել են նաև հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը։

Այսինքն, հեղափոխությունից հետո էականորեն նվազել են ինչպես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, այնպես էլ դրանց հետևանքով սպանությունների թիվը։ Բանակցային գործընթացի շնորհիվ հակամարտության գոտում լարվածությունը և սպանությունների թիվը զգալիորեն պակասել են: Սա դժվար է մեկնաբանել որպես Հայաստանի դիրքերի թուլացում, և հետևաբար՝ Աշոտյանի պնդումը մանիպուլյացիա է։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens